ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Պարեկային ծառայողներն ունեն և՛ զենք, և՛ փամփուշտ

19:02, 5 Հկտ, 2021
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Yerevan.Today կայքը հոկտեմբերի 4-ին «Պարեկային ծառայողներին խաղալիք զենք են բաժանել կամ գլոկ ատրճանակ՝ առանց փամփուշտի» վերնագրով հոդված էր հրապարկել, որում, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, թե ոստիկանության պարեկային ծառայողներին զինել են ատրճանակով, սակայն փամփուշտներ չեն տրամադրել։

Կայքը, մասնավորապես հղում անելով ոստիկանության անանուն աղբյուրին, նշել էր, որ նման որոշումը, իբրև, պայմանավորված է պարեկային ծառայողների նկատմամբ ունեցած անվստահությամբ։ «Պարզվում է՝ երիտասարդ պարեկների հանդեպ գործատուն մեծ անվստահություն ունի, արդեն մի քանի օր է՝ զենքերն ամրակցված են տղաներին՝ առանց փամփուշտի։ Դիտավորյալ են դատարկ պարկուճներով զենքեր բաժանվել, որպեսզի խուսափեն «պատահաբար արձակվող կրակոցների ծանր հետևանքներից»,— գրել էր կայքը։

Հրապարակումն արտատպել էր նաև Politik.am կայքը։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ լրատվականի այս հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը FIP.am-ի հետ զրույցում հաստատեց պարեկներին զենք տրամադրելու մասին լուրը, հաստատեց նաև վերջինների՝ փամփուշտներով ապահովված լինելու հանգամանքը, իսկ լրատվականների պնդումը համարեց կեղծ լուր։ «Արդեն 4-5 օր է, ինչ պարեկները զենք են կրում»,- ասաց Ահարոնյանը։ Ինչ վերաբերում է փամփուշտներին, վերջինս զարմացավ․ «Զենքն առանց փամփուշտի ինչպե՞ս է հնարավոր»։

Ոստիկանության Պարեկային ծառայությունից ևս FIP.am-ին հայտնեցին, որ պարեկներին հատկացվել են «Գլոք» տեսակի ատրճանակներ և 30 փամփուշտ։

Ինչ վերաբերում է պարեկների անփորձությանը, ապա Պարեկային ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանության Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում անցկացվել էր 40 ժամ կրակային պատրաստության դաս, և պարեկներին տրամադրվել էր 40 փամփուշտ, իսկ ուսուցման նոր փուլի համար նախատեսվում է 44 ժամ և 45 փամփուշտ: Այսինքն, պնդումը, թե պարեկային ծառայողները պատրաստ չեն զենք կրելուն, ևս չի համապատասխանում իրականությանը։

Ամփոփելով՝ փաստենք, որ կայքի հրապարակումն այն մասին, թե պարեկային ծառայողներին հատկացվել է ատրճանակ, սակայն դատարկ փամփշտակալներով՝ չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանության պարեկային ծառայողներն ունեն և՛ ատրճանակ, և՛ փամփուշտներ։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` զենքՀՀ ոստիկանությունՊարեկային ծառայություն

Հարակից հոդվածներ

Զինվորական ծառայության փոխարեն՝ ոստիկանական ծառայություն․ ի՞նչ նախագիծ է քննարկվում
Բացատրական

Զինվորական ծառայության փոխարեն՝ ոստիկանական ծառայություն․ ի՞նչ նախագիծ է քննարկվում

12:50, 9 Հկտ, 2026

Հայաստանում կարող է ներդրվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու նոր մեխանիզմ․ երիտասարդներին առաջարկվում է սովորել Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում, ապա...

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները
Բացատրական

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները

10:54, 18 Սպտ, 2026

Տարիներ շարունակ ոստիկանական ծառայությունը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, ընկալվել է հիմնականում որպես տղամարդկանց մասնագիտություն։ Այդ պատկերն աստիճանաբար փոխվում...

Ֆարմանյանը սխալ է․ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան արձագանքել ու դատապարտել են Հայաստանի սպառազինության աճը
Սխալ

Ֆարմանյանը սխալ է․ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան արձագանքել ու դատապարտել են Հայաստանի սպառազինության աճը

16:53, 16 Սպտ, 2026

Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 16-ին ունեցած ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը, անդրադառնալով Հայաստանի կողմից զենքի մատակարարումների դիվերսիֆիկացմանը, հայտարարել...

Telegram-ում շանտաժից մինչև թմրանյութերի վաճառք․ ինչպես են անանուն ալիքները թիրախավորում մարդկանց
Բացատրական

Telegram-ում շանտաժից մինչև թմրանյութերի վաճառք․ ինչպես են անանուն ալիքները թիրախավորում մարդկանց

13:56, 10 Սպտ, 2026

Telegram-ում գործող անանուն ալիքներից մեկը շուրջ մեկ ամիս շարունակ թիրախավորում էր տարբեր մարդկանց՝ առանց նրանց համաձայնության հրապարակելով լուսանկարներ, դրանց կից...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens