ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Իրանը չի արգելում հիմա, Հայաստանը չի արգելել երբեք․ լրատվականները մանիպուլացնում են

20:00, 6 Հկտ, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հոկտեմբերի 6-ին հայկական մամուլում շրջանառվեցին լուրեր, համաձայն որոնց՝ Իրանը փակել է օդային տարածքը ադրբեջանական օդանավերի համար, իսկ Ադրբեջանը, շրջանցելով Իրանի դրած արգելքը, սկսել է դեպի Նախիջևան թռիչքների համար օգտագործել Հայաստանի օդային տարածքը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է մամուլում տարածվող լուրերը և պարզել, որ դրանք մանիպուլյատիվ են և կեղծ։

Իրանը չի արգելում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի թռիչքներն իր տարածքով

Հայաստանյան լրատվականները հոկտեմբերի 6-ին, հղում անելով ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, գրել էին, որ Իրանն արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռներին մուտք գործել իր օդային տարածք։

«Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են»,- նշվում էր հրապարակումներում։ Այս պնդումը, սակայն, դեռևս որևէ պաշտոնական հաստատում չի ստացել և հիմնված է միայն APA գործակալության անանուն ռազմական աղբյուրների վրա։

Հետագայում ադրբեջանական աղբյուրներից ստացված այս տեղեկությունը մանիպուլացվեց, և որոշ լրատվականներ արդեն գրեցին, որ Իրանը ամբողջությամբ է փակել իր օդային տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար՝ չնշելով, որ խոսքը բացառապես ռազմական օդանավերի մասին է։ 

Նմանատիպ հրապարակումներ են արել BlogNews.am, pastinfo.am լրատվական կայքերը։

Սակայն ինչպես նշեցինք, APA գործակալության հրապարակման մեջ հստակ նշվում էր, որ խոսքը միայն ռազմական օդանավերի մասին է։ Սա է փաստում նաև այն, որ այսօրվա ընթացքում, համաձայն flightradar24.com կայքի, Ադրբեջանը, այնուամենայնիվ, օգտագործել է Իրանի օդային տարածքը՝ քաղաքացիական օդանավով Բաքու-Նախիջևան-Բաքու թռիչքների համար։

previous arrow
next arrow
Slider

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանական օդանավի թռիչքները Իրանի տարածքով

Նկատենք, որ այս երկու թռիչքներն Իրանի օդային տարածքով իրագործվել են հոկտեմբերի 6-ին՝ 10:00-12:00 սահմաններում՝ ադրբեջանական Buta Airways ավիաընկերության կողմից։ 

Այսինքն, տեղեկությունները, որ Իրանն արգելք է դրել Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի թռիչքների վրա, չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանի օդային տարածքը փակ չէ որևէ երկրի քաղաքացիական օդանավերի համար

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում «Հայաստանը տվեց առաջին «թյուրքական միջանցքը»» վերտառությամբ հրապարակում էր արել, որում նշվում էր, որ Ադրբեջանը ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան՝ անցնելով Հայաստանի Հանրապետության օդային տարածքով։ 

«Սա, ըստ էության, Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա («թյուրքական») միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը, որի մասին պարզապես կերազեին Ադրբեջանում, եթե չլիներ կապիտուլյանտը»,- գրել էր Գեղամյանը։

Մեկ այլ օգտատեր՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ մեղադրելով ներկա իշխանություններին Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական օդանավի թռիչքը թույլատրելու մեջ՝ այն անվանելով «խայտառակություն»։

Չնայած այս երկու հրապարակումներն էլ մանիպուլյատիվ են՝ դրանք լայնորեն տարածվեցին հայկական լրատվականներում՝ հայտնվելով aysor.am, news.am, iravaban.net, yerkirmedia.am, lurer.com, antifake.am, galatv.am, 7or.am և մի շարք սունկ կայքերում։

Ադրբեջանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, իրոք «ներքին» թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան՝ օգտագործելով Հայաստանի օդային տարածքը։ Այդպիսի թռիչքներ, սկսած գիշերվանից, եղել են արդեն շուրջ 4 անգամ՝ 08։00-ին, 11։00-ին, 14։00-ին և 16։00-ին:

previous arrow
next arrow
Slider

Հոկտեմբերի 6-ին ադրբեջանական օդանավերի թռիչքները Հայաստանի օդային տարածքով

Այս առիթով առավոտյան «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիափոխադրող ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ավիաընկերությունն այսուհետև թռիչքներ է իրագործելու դեպի Նախիջևան՝ օգտվելով Հայաստանի օդային տարածքից։

«Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, որը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին»,- ասված է հաղորդագրությունում:

Իսկ ադրբեջանական լրատվականների հոդվածներում  նշվում է, որ այս քայլը միակողմանի չէ, և Հայաստանը նույնպես այսուհետև կարող է օգտագործել Ադրբեջանի օդային տարածքը։

Քաղավիացիայի կոմիտեն պարզաբանում է 

Համաձայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հայտարարության՝ 2014 թվականի նոյեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ է Հայաստանի օդայինը տարածքը օգտագործվում ադրբեջանական ավիաընկերության կողմից։ Հարկ է նաև նշել, որ համաձայն հաղորդագրության՝ Ադրբեջանը սեփական ցանկությամբ էր հրաժարվել Հայաստանի միջով տարանցիկ թռիչքներ իրագործելուց։ 

FIP.am-ին Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացրին, որ Հայաստանի օդային տարածքը երբևէ փակ չի եղել քաղաքացիական ուղևորափոխադրումներ իրականացնող օդանավերի համար, այդ թվում՝ ադրբեջանական գրանցմամբ օդանավերի համար, բացառությամբ 44-օրյա պատերազմի օրերի։ Կոմիտեից նաև հայտնեցին, որ Հայաստանի օդային տարածքով անցնելու համար ավիաընկերությունները նաև վճար են կատարում՝ մատուցված աերոնավիգացիոն ծառայությունների համար, որի չափը կախված է օգտագործվող օդային ճանապարհի տարածությունից, օդանավի չափերից, քաշից և այլն։

FIP.am-ը նաև կապվեց Հայաստանի օդային տարածքում աերոնավիգացիոն ծառայություններ մատուցող «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք ադրբեջանական ավիաընկերությունները պետք է վճարեն տրամադրված աերոնավիգացիոն ծառայությունների համար, որտեղից հաստատեցին, որ ծառայությունների համար վճարում են բոլոր ավիաընկերությունները, այդ թվում՝ ադրբեջանականները, սակայն դժվարացան պատասխանել, թե ինչ ճանապարհով է ստացվելու վճարը, և վստահեցրեցին, որ ավելի ուշ կհաղորդեն դրա մասին։

Բացի այդ, արդեն այս տարվա սկզբից Ադրբեջանը օգտագործել է Հայաստանի օդային տարածքը քաղաքացիական թռիչքների, մասնավորապես՝ Նախիջևան-Գյանջա ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Սակայն այդ նպատակով օգտագործվել են թուրքական գրանցում ունեցող օդանավեր։ Այս մասով FIP.am-ը հանդես էր եկել հոդվածով։

«Քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան («Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա,- խմբ.) ասում է՝ եթե դու ինչ-որ սահմանափակումներ ես հրապարակում, խտրականություն չես կարող անել, այսինքն՝ չես կարող մի ավիաընկերության համար օդային սահմանը փակել, մյուսի համար բացել։ Եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով փակում ես, դա պետք է լինի հավասարազոր բոլորի համար։ Մենք չենք կարող թուրքական ավիաընկերության համար փակել, մեկ այլ ընկերության համար բացել։ Մենք առաջնորդվում ենք Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով, և մոտեցումը դա է»,- նշված էր Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանման մեջ։

Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքները շարունակում են զարմացնել, սակայն նորություն չեն

Այսպիսով, կարող ենք փաստել, որ մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Իրանը փակել է օդային տարածքը ադրբեջանական օդանավերի համար, չի համապատասխան իրականությանը, իսկ տարածվող այն պնդումները, թե այդ նպատակով օգտագործվելու է Հայաստանի օդային տարածքը, մանիպուլյատիվ են։ 

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանԻրանՀայաստանՔաղաքացիական ավիացիայի կոմիտե

Հարակից հոդվածներ

Իրանի օդային տարածքը բաց է. տարածվող լուրը կեղծ է
Մեծամասամբ սխալ

Իրանի օդային տարածքը բաց է. տարածվող լուրը կեղծ է

03:03, 3 Ապր, 2025

Հայաստանյան մամուլում և սոցիալական մեդիայում, իրանական MEHR գործակալությանը հղումով,  ապրիլի 2-ի երեկոյան կայծակնային արագությամբ լուր տարածվեց, թե «ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո...

ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար․ հաղորդման մասնակիցը Fip.am-ին մանրամասներ է հայտնել
Big Slider

ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար․ հաղորդման մասնակիցը Fip.am-ին մանրամասներ է հայտնել

08:04, 26 Մրտ, 2025

Մարտի 24-ին ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «28 րոպե» հաղորդմանը Թուրքիայում տեղի ունեցող բողոքի մասսայական ցույցերի թեմայով քննարկմանը ցուցադրվել է...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները

13:53, 27 Օգս, 2024

Օգոստոսի 21-ին Բաքվում ձերբակալվել էր ադրբեջանցի քաղաքագետ, ակտիվիստ Բահրուզ Սամեդովը։ Վերջինս հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր վարչակարգի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens