ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Սերժ Սարգսյանի հայտարարություններում հակասություն չկա․ Չախոյանը մանիպուլացնում է

17:49, 3 Փտր, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Օրեր առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույց էր տվել, որի ժամանակ, ի թիվս այլնի, անդրադարձել էր նաև տարածքային զիջումների վերաբերյալ հնարավոր բանավոր պայմանավորվածություններին։ Սարգսյանն անդրադարձել էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը, որի հիման վրա դադարեցվել էր պատերազմը։

Հարցազրույցի նշված հատվածներին տեսանյութով և դրան կից տեքստով անդրադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ Նա տեսանյութից առանձնացրել է երկու հատված, որոնցից մեկում Սարգսյանն ասում է․ «Ես կարող եմ ասել հետևյալը, որ բացարձակապես որևէ խոստում բանավոր չի եղել», իսկ մյուս հատվածում ասում է․ «Բացահայտ ասել եմ, որ պատերազմի դադարեցման մասին ձեռք է բերվել ընդամենը պայմանավորվածություն՝ բանավոր»։ 

Չախոյանը տեսանյութին կից տեքստում եզրակացրել է, որ Սերժ Սարգսյանը «․․․ մի քանի րոպե տարբերությամբ անում է իրար ֆունդամենտալ հակասող հայտարարություններ։ Մեկ ասում է բանավոր պայմանավորվածություններ չեն եղել, իսկ ընդամենը մի քանի րոպե անց հայտնում է, որ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա դադարեցվել է Ապրիլյան պատերազմը»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի այս հրապարակումը տարածել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որից հետո երկու հրապարակումները միասին վերատպվել են վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» կայքում։ Չախոյանի հրապարակումը վերատպել են նաև araratnews.am, armpublic.am, armenianews.net և medianews.am կայքերը։ Ի դեպ, վերջին երկու կայքերը պատկանում են հենց իրեն՝ Տարոն Չախոյանին։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց և պարզեց, որ Չախոյանի հրապարակած տեսանյութը կոնտեքստից կտրված է, իսկ վերջինիս եզրահանգումը, թե Սարգսյանն արել է իրար ֆունդամենտալ հակասող հայտարարություններ, սխալ է։

Այսպես՝ հարցազրուցավարը, դիմելով Սարգսյանին, ասում է․ «Երբ Դուք ասում եք, որ փաստաթուղթ կարդալով հնարավոր չէ տիրապետել բանակցային իրականությանը, Ձեզ շատ հանգիստ կարող են մեղադրել և մեղադրում են բանավոր պայմանավորվածությունների մեջ, և վարչապետն իր ֆեյսբուքյան վերջին ասուլիսում ասում է, որ խոստումներ էիք տվել անձամբ Դուք, որ 2018-2019 թվականներին արդեն այդ խոստումները կյանքի կոչելու ժամանակն էր, որոնք արձանագրված չեն որևէ փաստաթղթում»: Հարցին ի պատասխան, Սարգսյանն ասում է․ «Ես կարող եմ ասել հետևյալը, որ բացարձակապես որևէ խոստում բանավոր չի եղել: Եվ դա մեր գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ զիջել և այլն, և այլն` լինի դա էական, թե ոչ էական»: 

Հարցազրույցի մեկ այլ հատվածում էլ զրուցավարը Սարգսյանին հարց է ուղղում Ապրիլյան քառօրյա պատերազմի դադարեցման հանգամանքների վերաբերյալ․ «Ես ուզում եմ միարժեքորեն Ձեզնից ճշտել. պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու` չորս օրում դադարեցնելու կամ դրանից հետո տեղի ունեցած երկկողմ բանակցություններում կամ համանախագահության ձևաչափով` համանախագահների մասնակցությամբ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի շուրջ հայկական կողմին որևէ զիջում պարտադրվե՞լ է, և հայկական կողմը գնացե՞լ է որևէ զիջման` սակարկե՞լ է այդ հարցի շուրջ: Վարչապետը պնդում է, որ, այո, 2016 թվականին է հենց հայկական կողմից նահանջ եղել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում»:

Այս հարցի վերաբերյալ Սարգսյանն ասում է․ «Իհարկե, բացարձակապես որևէ ճնշում կամ որևէ զիջում, որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չի եղել, և ես դրա մասին խոսել եմ: Երբ որ խոսում էի Ապրիլյան պատերազմի մասին և խոսում էի, որ քննիչ հանձնաժողով կար և այլն, ես շատ բացահայտ ասել եմ, որ պատերազմի դադարեցման մասին ձեռք է բերվել ընդամենը պայմանավորվածություն՝ բանավոր, և նրանք պնդում էին, որ միգուցե ինչ-որ գրավոր փաստաթուղթ կա, ինչ-որ զիջում կա և այլն»:

Լրագրողը, արձագանքելով Սարգսյանի այս խոսքին, ասում է, թե «նոր հրադադարի պայմանագիր էին առաջարկում, ինչին Դուք դեմ եք եղել»: Սարգսյանը պատասխանում է․ «Բացարձակապես: Մենք որևէ նոր փաստաթղթի կամ ինչ-որ բանավոր պայմանավորվածության չենք գնացել, և դա հաստատեցին համանախագահները, երբ որ հայտարարեցին հրապարակավ, որ որևէ նոր փաստաթուղթ չկա, ու ուժի մեջ է մնում 1994 թվականին կնքված եռակողմ պայմանագիրը»:

Առանց գնահատական տալու Սերժ Սարգսյանի խոսքերի արժանահավատությանը՝ արձանագրենք, որ մեջբերվող հատվածներում, որոշակի համատեքստում նրա արած երկու հայտարարություններն իրար չեն հակասում։

Մի դեպքում Սարգսյանը հերքում է, որ բանավոր պայմանավորվածություններ են եղել ինչ-որ զիջումների դիմաց, մյուս դեպքում խոսում է բանավոր պայմանավորվածությամբ Ապրիլյան քառօրյա պատերազմի դադարեցման մասին՝ նկատի ունենալով, որ 2016-ի ապրիլին գրավոր փաստաթուղթ, ի հավելումն այդ օրերին գործող 1994-ի Բիշքեկյան զինադադարի, չի եղել, այսինքն, ըստ նրա, չեն եղել հավելյալ զիջումներ։

Այսպիսով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ տարածում գտած հրապարակումը կոնտեքստից կտրված է և մանիպուլացնող, իսկ Սերժ Սարգսյանի երկու հայտարարություններում հակասություն չկա։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ապրիլյան պատերազմՍերժ ՍարգսյանՏարոն Չախոյան

Հարակից հոդվածներ

ՀՀ-ն աշխարհում 7-րդ ամենաանվտանգ երկի՞րն է․ կառավարության սիրելի, բայց ոչ արժանահավատ վարկանիշն այս անգամ էլ ՆԳՆ-ն է մեջբերել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀՀ-ն աշխարհում 7-րդ ամենաանվտանգ երկի՞րն է․ կառավարության սիրելի, բայց ոչ արժանահավատ վարկանիշն այս անգամ էլ ՆԳՆ-ն է մեջբերել

14:10, 31 Հնվ, 2024

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հունվարի 31-ին, հղում անելով ՆԱՄԲԵՈ (NUMBEO) «վերլուծական տեղեկատվական» հարթակի տվյալներին, պնդել է, թե 2023 թվականին աշխարհի...

«Սառը» ավտոբուսից Փաշինյանի տեսագրությունը ապօրինաբար է տարածվել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների տեսահսկումն ապօրինի է

13:55, 29 Օգս, 2023

Հուլիսի 3-ին համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթևեկում էր հասարակական տրանսպորտով։ Տեսանյութը վերցված էր ավտոբուսներում տեղադրված անվտանգության տեսախցիկներից․...

Կեղծ տվյալներ՝ տարածաշրջանում միջին աշխատավարձերի վերաբերյալ
Սխալ

Կեղծ տվյալներ՝ տարածաշրջանում միջին աշխատավարձերի վերաբերյալ

15:45, 11 Օգս, 2023

Եթե շտապում ես․ կարճ՝ նյութի մասին սոցցանցերում տարածվում է ինֆոգրաֆիկա այն մասին, թե Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրն է տարածաշրջանում։  Իրականությունը...

«Սառը» ավտոբուսից Փաշինյանի տեսագրությունը ապօրինաբար է տարածվել
Առանց վճռի

«Սառը» ավտոբուսից Փաշինյանի տեսագրությունը ապօրինաբար է տարածվել

19:53, 13 Հլս, 2023

Եթե շտապում ես, հակիրճ Իշխանության ներկայացուցիչները և իշխանամերձ մեդիան տարածել էին տեսանյութեր Երևանի հանրային «սառը ավտոբուսում» վարչապետ Փաշինյանի ուղևորությունից։ Տեսանյութերից...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens