ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Իշխանյանը սխալվում է․ քաղհասարակությունը դատապարտել է «Երկիր Մեդիայի» տնօրենի ձերբակալությունը

14:55, 15 Հնս, 2022

ՍԽԱԼ

Հունիսի 14-ին 168 TV-ի «Ռիվյու» հաղորդման ընթացքում լրագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հայտարարել է, թե քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես, մի շարք մեդիա կազմակերպություններ, չեն դատապարտել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի ձերբակալությունը։ 

«Բագրատ Եսայանին՝  «Երկիր Մեդիայի» տնօրենին, երբ որ տարան ԱԱԾ, շենքի ներսից, Ամերիկայի դեսպանատանը, բանը․․․ լուր հայտնեցին՝ նկարներով, սիրուն, բան․․․, որ ազատ խոսքի շուրջ հավաք ենք կատարել Հայաստանում։ Երևանի մամուլի ակումբի նախագահն էր ներկա՝ Բորիս Նավասարդյանը, Նունե Սարգսյանը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից, այսինքն, որոնց գործունեությունը կապված է բանի հետ․․․ մամուլի ազատության հետ։ Բայց ո՛չ Երևանի մամուլի ակումբը, ո՛չ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը որևէ պաշտպանական հայտարարություն և դատապարտող չեն արել»-, ասել է Հովհաննես Իշխանյանը։ 

Բագրատ Եսայանին իր իսկ աշխատասենյակից բերման էին ենթարկել հունիսի 10-ին և տարել Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան։ Ըստ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանի հաղորդագրության՝ Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-225 հոդվածի 2-րդ մասի (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը․․․) և 164 հոդվածի 1-ին մասի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը) հատկանիշներով։

Այս մեղադրանքները վերաբերում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա հարձակմանը, ինչի առթիվ քրեական գործ էր հարուցվել: 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ հունիսի 13-ին ավելի քան մեկ տասնյակ մեդիա կազմակերպություններ՝ այդ թվում նաև Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եսայանի ձերբակալությունը դատապարտող հայտարարություն են տարածել։  

Դրանում նշվում է, որ «ի գիտություն ընդունելով այն փաստը, որ Եսայանը, որպես վերոհիշյալ միջադեպի մասնակից, չի խոչընդոտել նախաքննությունը և չի խուսափել ցուցմունքներ տալուց, անթույլատրելի էր նրան բերման ենթարկելն ու ձերբակալելը»։ 

«Առավելևս, երբ այդ գործողությունները իրականացվել են ցուցադրաբար, Եսայանի ղեկավարած լրատվամիջոցի շենքում, առանց նախնական ծանուցման։ Այս առնչությամբ մենք ողջունում ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 11-ին կայացրած որոշումը, որով մերժվել է Բագրատ Եսայանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։ ․․․Ուստի նախաքննություն իրականացնող մարմնից պահանջում ենք գործել բացառապես օրենքի շրջանակներում, անշեղորեն պահպանել դրա տառն ու ոգին և քաղաքական որևէ շահարկման առիթ չտալ»,- նշվում է հայտարարության մեջ։

Այսպիսով, Հովհաննես Իշխանյանի պնդումը, թե քաղհասարակությունը և, մասնավորապես, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու Երևանի մամուլի ակումբը չեն դատապարտել իրավապահների գործողությունները «Երկիր Մեդիայի» տնօրենի նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը։ 

Հովհաննես Իշխանյանը լրագրող է, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր։ Նա նաև համագործակցել է քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, մասնավորապես, եղել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («Փինք Արմենիա») իրավապաշտպան ՀԿ-ի «Ինչպես դու» էլեկտրոնային պարբերականի խմբագիրը և զբաղվել է Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակի հետազոտմամբ։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 168.amԲագրատ ԵսայանԵրկիր մեդիաՀովհաննես Իշխանյան

Հարակից հոդվածներ

Գեղամ Մանուկյանը կոչ է անում օրենք խախտել
Լրատվական

Գեղամ Մանուկյանը կոչ է անում օրենք խախտել

14:42, 20 Օգս, 2018

Օրերս պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երկրորդ հարցազրույցը տվեց դաշնակցական Գեղամ Մանուկյանին։ Քոչարյանն իր բողոքը հայտնեց նախաքննության գաղտնի լինելու հետ...

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույց. Փաստերի ստուգում
Լրատվական

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույց. Փաստերի ստուգում

15:16, 17 Օգս, 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ օգոստոսի 16-ին, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված իր երկրորդ հարցազրույցում արել է մի շարք մանիպուլյատիվ...

Հեռուստաընկերությունները խոսում են ամեն ինչից, բացի «Իմ քայլը» ակցիայից (լրացված)
Լրատվական

Հեռուստաընկերությունները խոսում են ամեն ինչից, բացի «Իմ քայլը» ակցիայից (լրացված)

20:40, 4 Ապր, 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հրապարակեց Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի ճանապարհային քարտեզը: Այն հրապարակվեց Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens