ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի խոստացած «Հայաստանի նոր գյուղն» ու Կապսի ռազմավարական ջրամբարը 37 տարի է՝ կառուցվում են

18:56, 20 Հլս, 2022

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա». հուլիսի 7-ի կառավարության նիստին, երբ հերթական անգամ քննարկվում էր ռազմավարական նշանակության Կապսի ջրամբարի կառուցման ու Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի տեղափոխման ծրագիրը, նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հատկանշական է, որ նույն հայտարարությունը Փաշինյանն արել էր նաև 2 տարի առաջ՝ 2020 թվականի օգոստոսի 27-ի կառավարության նիստին, երբ օրակարգում կրկին Կապսի ջրամբարի կառուցման հարցն էր։ «3-րդ հանրապետության պատմության մեջ սա թերևս առաջին դեպքն է լինելու, երբ որ մենք զրոյից բնակավայր ենք ստեղծելու, զրոյից գյուղ ենք կառուցելու»,- հայտարարել էր վարչապետը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե երբ է ջրամբարի կառուցման հարցը կառավարությունների օրակարգում հայտնվել և ինչ քայլեր են կատարվել մինչ այժմ՝ ջրամբարի և «առաջին անգամ» նոր գյուղ կառուցելու հայտարարություններից բացի։ 

Կապսի ջրամբարը 

Կապսի ջրամբարը անավարտ կառույց է Շիրակի մարզում` Ախուրյան գետի աջ ափին: Գտնվում է Կապս գյուղից 2 կմ դեպի հյուսիս։

1985 թվականից կառուցվող ջրամբարի ծավալը նախնական նախագծով կազմել է 90մլն մ3։ Նախագիծը 1988 թ. երկրաշարժից հետո վերանայվել է 9 բալ սեյսմակայունության հաշվարկով՝ ջրամբարի ծավալը թողնելով 70մլն մ3: Ֆինանսավորման բացակայության պատճառով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ջրամբարի շինարարությունը դադարեցվել է: Նոր նախագծի առաջին փուլով նախատեսվել է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում, իսկ հետագայում՝ մինչև 60 մլն մ3: 

Ծրագրի ռազմավարական նպատակն է Շիրակի շուրջ 17 հազար հա հողատարածքների համար կայուն և որակով ոռոգում ապահովելը, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի ևս 7000 հա ոռոգվող հողատարածքները ջրով ապահովելը։

2007 թ.-ից Կապսի ջրամբարը վերակառուցվում է

2007 թ․-ին ջրամբարի վերակառուցման աշխատանքներն ընդգրկվել են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, որում ներառված է եղել նաև Կապսի ինքնահոս համակարգի կառուցումն իր հիդրոկառուցվածքներով: Ծրագիրը սառեցվել է 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո։

Կապսի ջրամբարի վերակառուցման մասին նոր որոշումը կայացվել է արդեն 2013 թ․֊ին։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և Վերականգնման վարկերի բանկի միջև (KfW) ֆինանսավորման համաձայնագրի նախագծին։ Գերմանական KfW բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելու գործին. նախագծի կազմման մրցույթ է հայտարարվել։

2014, ապա 2017 թվականներին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որով նախատեսվում էր իրականացնել «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագիրը, մասնավորապես՝ Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը:

Այդ ժամանակ նախատեսվում էր Կապսի ջրամբարի կառուցումը սկսել 2020-ին։ 

Այնուհետև՝ արդեն 2020-ին, ՀՀ կառավարությունը կրկին որոշեց «լրջորեն զբաղվել» Կապսի ջրամբարի կառուցման ծրագրով և վերաբնակեցնել գյուղացիներին։ Օգոստոսին Կառավարության հրավիրված նիստում հաստատվեց «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման և Ջրաձոր գյուղական համայնքի վերաբնակեցման գործողությունների պլանը: Ծրագրով նախատեսվում էր ջրամբարի ծավալը հասցնել 25 մլն խորանարդ մետրի՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ՝ մինչև 60 մլն մ3։ 

Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրին կառավարությունն անդրադարձավ  նաև 2022 թ. հուլիսի 7-ի նիստին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ նախատեսվում է 13.3 միլիարդ դրամ հատկացնել երեք խոշոր ծրագրերի իրականացման համար, որից մեկը վերաբերում է ջրամբարաշինությանը։ «Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնել շինարարին»,- նշեց նախարարը։

Ռազմավարական նշանակություն ունեցող Կապսի ջրամբարի և նոր գյուղի կառուցման աշխատանքներն այս անգամ նախատեսում է մեկնարկել 2023-ին։ Նոր գյուղը, ըստ պաշտոնական հավաստիացումների, պատրաստ կլինի 2026-ին։

Ջրամբարի կառուցման ծրագրի հետաձգման պատճառները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ծրագրի հետաձգումը պայմանավորված է, մասնավորապես, փորձագիտական հանձնաժողովի տված եզրակացության արդյունքներով, որը  որոշակի թերություններ է հայտնաբերել և ժամանակատար փոփոխություններ է առաջարկել։ 

«2013-2015 թթ․-ին իրականացվել են տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ։ Նախագծման խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը ստորագրվել է 2016 թ․-ին, և բուն գեոտեխնիկական և երկրաբանական ուսումնասիրություններն իրականացվել են 2016 թ․-ին, որի արդյունքները ուսումնասիրվել են Փորձագետների հանձնաժողովի (ՓՀ) կողմից։ Արդյունքում՝ ՓՀ-ն լուրջ թերություններ է հայտնաբերել և նախագծային հայեցակարգի էական փոփոխություններ է առաջարկել, որի համար լրացուցիչ ժամանակ և ռեսուրսներ են պահանջվել։ 

Մանրամասն նախագծման աշխատանքները նախատեսվածից ուշ են մեկնարկել Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) խորհրդատուի երկարատև գնման (ընտրություն) գործընթացի պատճառով (1-ին մրցույթը չեղարկվել է զգալիորեն բարձր մրցութային առաջարկների պատճառով)։

Բացի վերը նշվածից՝ Ծրագրի իրականացման առաջընթացի վրա բացասական ազդեցություն են ունեցել նաև COVID-19 վարակն ու երկրում տիրող ռազմական դրությունը, ինչի հետևանքով երկարաձգվել են նախագծանախահաշվային և մրցութային փաստաթղթերի վերջնականացման, փորձաքննության և շին. մրցույթի հայտարարման գործընթացները, որի արդյունքում հնարավոր չի եղել շինարարությունը մեկնարկել 2020 թվականին»,- պարզաբանում են նախարարությունից։

Ըստ ՏԿԵ նախարարության՝ ծրագիրն իրականացվում է գերմանական բանկի տրամադրած 50 մլն եվրո և տրամադրվելիք 18.5 մլն եվրո վարկային միջոցներով, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Վերջնական արժեքը, ըստ նրանց, կորոշվի մրցույթի արդյունքներով կնքվող պայմանագրով։

Կապսի ջրամբարի կառուցման մեկնարկի համար անհրաժեշտ գործողություններն ավարտվել են

Ի վերջո` ի՞նչ փուլում է ջրամբարի կառուցման աշխատանքները։ ՏԿԵ նախարարությունից հավաստիացնում են, որ ջրամբարի կառուցման մեկնարկի համար անհրաժեշտ գործողություններն ավարտվել են։

«Մասնավորապես՝ «ՋՌՀԿ/Ախուրյան գետ Փուլ 1, Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվել են տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ, գեոտեխնիկական հետազոտություններ և գեոդեզիական հանույթներ, մշակվել են մանրամասն նախագծանախահաշվային փաստաթղթեր, շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) հաշվետվություն և հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլան (ՀՁՎԳՊ), որոնք ստացել են համապատասխան համաձայնությունները/հաստատումները և անցել պահանջվող բոլոր փորձաքննությունները։

Կապսի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման համար հայտարարվել է միջազգային մրցույթ՝ ներկայումս այն գնահատման փուլում է։

Նոր գյուղի հատակագծման սխեման մշակվել է, ՏԿԵՆ-ն պնդում է՝ աշխատանքները շարունակվում են

ՏԿԵ նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հավաստիացնում են նաև, որ ջրամբարի կառուցմամբ պայմանավորված՝ նոր գյուղի կառուցման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։ 

Հայաստանի տարածքային հիմնադրամի պատվերով վերաբնակեցման, նոր գյուղի կառուցման գործընթացում ներգրավված է 2 խորհրդատու: Խորհրդատուներից առաջինը «Գլոբալ Փարթներս Գրուպ» ՍՊԸ-ն է, որն անմիջականորեն աշխատանքներ է իրականացնում համայնքի բնակիչների հետ։ Ընկերությունը պետք է անհրաժեշտ խորհրդատվություն մատուցի՝ ծրագրի փոխհատուցումների, որոշումների կայացման գործընթացներում: 

«Ներկա փուլում աշխատանքները շարունակվում են, մասնավորապես՝ ազդակիր անձանց հաշվառման, տվյալների թարմացման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, անշարժ գույքային իրավունքների գրանցման և այլ հարցերի շուրջ»,- տեղեկացնում են նախարարությունից։

Երկրորդ խորհրդատուն իրականացնում է Ջրաձոր գյուղի նախագծման աշխատանքները:

«Նախագծող ընկերությունն ավարտել է պայմանագրի Առաջադրանքի 1-ին փուլով նախատեսված գործառույթները, մասնավորապես՝ իրականացրել է Ջրաձոր նոր բնակավայրի համար հատկացված տարածքի ուսումնասիրություն, հավաքագրել է ելակետային նյութեր, կատարել է տարածքի համալիր գնահատում, մշակել է Ջրաձոր նոր բնակավայրի կառուցապատման հայեցակարգը և հատակագծման սխեման»,- տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ եզրափակելով լավատեսական պնդմամբ․ «Աշխատանքները շարունակվում են»։

Նելլի Լազարյան

Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Կապսի ջրամբարՆիկոլ Փաշինյանջրամբար

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens