ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները

11:08, 12 Օգս, 2022

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Կառավարության օգոստոսի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում օգոստոսի սկզբին ադրբեջանական ուժերի հարձակմանը, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության մանրամասների ճշգրտումը խիստ անհրաժեշտ է դառնում:

«Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- նշել էր Փաշինյանը։ 

Նա հավաստիացրել էր, որ այդ հարցերի հետ կապված հայկական կողմը 2020-ի նոյեմբերի 9-ից «ջանքեր է գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար»։ 

Հաջորդ օրը՝ օգոսոտոսի 5-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ի պատասխան Փաշինյանի այս հայտարարության, հայտարարեց, թե Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետի առաջարկները՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու հետ կապված։  

«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետն ուզում է քննարկման դնել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության մասով, դրա համար ես չեմ կարող այս պահին գուշակել»,- ասել է Լավրովը։ 

Լավրովին արձագանքեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում ուղարկեց արտգործնախարարություն՝ խնդրելով տրամադրել խաղաղապահների մասով դեռևս նախորդ տարվա փետրվարին հայկական կողմի արված առաջարկները։ 

Ի պատասխան՝ ԱԳՆ-ն  FIP.am-ին չի տրամադրել տեղեկություն առաջարկաների բովանդակության մասով, ինչպես նաև չի պարզաբանել, թե ինչ հիմքով է հրաժարավում հրապարակել առաջարկները։ 

Փոխարենը, ԱԳՆ-ն առաջարկել է հիմք ընդունել վարչապետի օգոսոտոսի 4-ի և ԱԳ մամուլի քարտուղարի օգոսոտոսի 5-ի վերոհիշյալ հայտարարություններն ու հավելել, որ «այս պահին հրապարակման ենթակա հավելյալ տեղեկատվություն առկա չէ»։ 

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը FIP.am-ի հետ հեռախոսազրույցում նույնպես հրաժարվեց պատասխանել նշված հարցերին՝ ասելով, որ հավելյալ որևէ տեղեկություն չունի տրամադրելու։ 

Այսպիսով, պաշտոնական Մոսկվան պնդում է, թե Հայաստանից առաջարկներ չի ստացել, իսկ պաշտոնական Երևանը, ըստ էության, հերքում է դա՝ պնդելով, որ դեռևս 2021 թ. փետրվարին այդ առաջարկները ներկայացվել են, միևնույն ժամանակ հրաժարվում է հրապարակել որևէ տեղեկություն այդ առաջարկների բովանդակության վերաբերյալ։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ ԱԳՆՆիկոլ Փաշինյանռուս խաղաղապահներ

Հարակից հոդվածներ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

12:39, 9 Հլս, 2026

Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։ Հաղորդման հյուրերի թվում...

Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում (Մաս 1)
Սխալ

Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում (Մաս 1)

10:27, 9 Հլս, 2026

Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուն» հաղորդման՝ 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկումը նվիրված էր Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո...

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը

11:50, 27 Մյս, 2026

Մայիսի 18-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հակասական օր էր․ առավոտը սկսել է «սիրում եմ...

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում
Ֆեյք

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում

13:32, 19 Մյս, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցից օրեր անց սոցիալական մեդիայում և սունկ կայքերում համակարգված ձևով տարածվում է նրա ու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens