ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է

14:23, 27 Դկտ, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են 60-70 տոկոսով։

«Եթե մենք համեմատենք, թե ինչքան ա մի աշխատողի աշխատավարձի աճը 5 տարի առաջվանից՝ դա մոտավորապես 60-70 տոկոսով ավելի բարձր է, քան էն ժամանակ։ Ցանկացած թվերով կարող ենք հիմնավորել, որ մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները, այսինքն գնաճից հետո»,- պնդեց Էկոնոմիկայի նախարարը։

Քանի որ Վիճակագրական կոմիտեն դեռևս չի հրապարակել ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ տվյալները, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց հոկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա ուսումնասիրել, թե ինչպե՞ս է փոխվել ամսական միջին աշխատավարձը վերջին 5 տարիների ընթացքում, և որքա՞ն է կազմել գնաճը։

2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել էր 188,500 դրամ։ Նախորդ տարվա՝ 2021-ի հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր մոտ 200 հազար դրամ, իսկ արդեն այս տարվա նախնական տվյալներով՝ 236,900 դրամ։ Այսինքն, վերջին 5 տարում Հայաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է 48,400 դրամով կամ 25․7 տոկոսով։

*2022 թվականի տվյալները նախնական են

Այժմ տեսնենք, թե որքան են աճել ապրանքների գները վերջին 5 տարիներին։ Որպեսզի աշխատավարձի աճն ու գնաճը համադրելի լինեն, հաշվարկի համար հիմք ենք ընդունել կրկին հոկտեմբեր ամիսը։ Սակայն ի տարբերություն աշխատավարձի, որի դեպքում այս տարվա ցուցանիշը համեմատեցինք 2017-ի ցուցանիշի հետ, գնաճի դեպքում հաշվարկը պետք է կատարել այլ կերպ։

2018-ի հոկտեմբերին գնաճը նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ կազմել էր 2․8 տոկոս։ 2019-ին՝ 0․9 տոկոս, 2020-ին՝ 1․3 տոկոս։ Վերջին երկու տարիներին ապրանքների գներն աճել են, համապատասխանաբար, 9․1 և 9․5 տոկոսով։

Վերջին 5 տարիների իրական գնաճը հասկանալու համար չենք կարող այս թվերը պարզապես գումարել իրար։ Իրական գնաճը պարզելու համար պետք է յուրաքանչյուր հաջորդ տարվա գնաճը հաշվել նախորդ գնաճի հիման վրա։ Ըստ այդմ՝ վերջին 5 տարիներին Հայաստանում գնաճը կազմել է 25․5 տոկոս։ 

Այսինքն, վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական աշխատավարձն աճել է 25․7 տոկոսով, իրական գնաճը կազմել է 25․5 տոկոս։ Այլ կերպ ասած՝ մարդկանց զուտ եկամուտներն ավելացել են ընդամենը 0․25 տոկոսով։

Այսպիսով փաստենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից նշված՝ եկամուտների 60-70 տոկոսանոց աճը չի համապատասխանում իրականությանը, իսկ աշխատավարձերի աճն ու գնաճը գրեթե նույնն են, հետևաբար՝ պնդումը, թե աշխատողների ֆինանսական դրությունը բարելավվել է, քանի որ աշխատավարձերի աճն ավելի մեծ է, քան գնաճը, մանիպուլյատիվ է, քանի որ վերջին 5 տարիներին իրական եկամուտներն աճել են ընդամենը 0․2 տոկոսով։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աշխատավարձՎահան Քերոբյան

Հարակից հոդվածներ

Պատգամավորներն իրենց աշխատավարձը՝ չէ, բայց ծախսերի համար տրվող գումարը հնգապատկել են․ Արշակյանի ու Հարությունյանի պնդումների հետքերով
Առանց վճռի

Պատգամավորներն իրենց աշխատավարձը՝ չէ, բայց ծախսերի համար տրվող գումարը հնգապատկել են․ Արշակյանի ու Հարությունյանի պնդումների հետքերով

12:38, 8 Դկտ, 2023

Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հակադարձող ելույթում հռետորական հարց է հնչեցրել, թե...

Կեղծ տվյալներ՝ տարածաշրջանում միջին աշխատավարձերի վերաբերյալ
Սխալ

Կեղծ տվյալներ՝ տարածաշրջանում միջին աշխատավարձերի վերաբերյալ

15:45, 11 Օգս, 2023

Եթե շտապում ես․ կարճ՝ նյութի մասին սոցցանցերում տարածվում է ինֆոգրաֆիկա այն մասին, թե Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրն է տարածաշրջանում։  Իրականությունը...

Shell-ը դեռ չի բացվել․ Քերոբյանի հետաձգվող խոստման հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Shell-ը դեռ չի բացվել․ Քերոբյանի հետաձգվող խոստման հետքերով

11:43, 4 Մյս, 2023

2023-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ...

Ոչ թե մոտ 74 հազար, այլ 50 հազար 676․ Քերոբյանի սխալ պնդումը նոր աշխատատեղերի թվի մասին
Սխալ

Ոչ թե մոտ 74 հազար, այլ 50 հազար 676․ Քերոբյանի սխալ պնդումը նոր աշխատատեղերի թվի մասին

16:03, 30 Նյմ, 2022

Նոյեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում պնդել է, որ երկրում «ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր»։  «2...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens