ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Փաստաբանի տարածած տեսանյութը չի հերքում Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպում հանցակազմի առկայությունը

14:57, 18 Մյս, 2023

ՍԽԱԼ

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ այն հերքում է Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպում հանցակազմի առկայությունը:

«ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածը (մարդուն առևանգելը) պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար, որը կատարվել է.

  1. Իր կամքին հակառակ
  2. կամ նրա կամքը անտեսելով
  3. կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով»,- գրել է նա:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է մայիսի 17-ին տեղի ունեցած դեպքերի ընթացքն ըստ հաղորդագրությունների ու տեսանյութերի՝ հասկանալու, թե արդյո՞ք փաստաբանի վկայակոչած տեսանյութը հերքում է առևանգման փաստը: 

Ինչ է հայտնի դեպքի մասին

«Հայկական ժամանակը» մայիսի 17-ին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

Ըստ կայքի տեղեկությունների՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, որոնք ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս նետվել, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել այդ մեքենայի հետևից ընթացող՝ նույն կազմակերպության անդամների մեքենան:

Ի պատասխան՝ հասարակական կազմակերպության անդամները հաղորդագրություն տարածեցին՝ հերքելով կայքի տեղեկությունները. «Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։  Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այնուհետև ճանապարհին այդպես էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից»։ 

Երեկոյան միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ ձերբակալվել է մեկ անձ և նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ Փաշինյանի հաղորդման՝ Վերաքննիչ դատարանի բակում մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ 

«Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020 թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ»,- նշված է հաղորդագրությունում:

Այնուհետև Քննչական կոմիտեն ներկայացրել է, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվել մեքենայից և հարված ստացել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայից, որի մեջ, ըստ նրա, եղել են դատարանի մոտ կանգնած ծնողները:

Ինչ է երևում փաստաբանի տարածած տեսանյութում 

Իրականում, փաստաբան Վահան Հովհաննիսյանի տարածած տեսանյութում չի երևում, թե ինչպես է Փաշինյանը նստում մեքենան, այսինքն՝ այն չի կարող հերքել կամ հաստատել, որ վարչապետի որդին ինքնակամ է համաձայնվել նստել: 

Տեսանյութում երևում է միայն, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը գնում կանանց առաջարկած ուղղությամբ: Ավելին՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Աշոտ Փաշինյանը չի հերքել, որ ինքնակամ է նստել զոհված զինծառայողի մոր մեքենան. նա հաղորդում է ներկայացրել և քրեական վարույթ է  նախաձեռնվել այն բանի համար, որ արդեն մեքենայում է պահանջել կանգնեցնել մեքենան, բայց վարորդը չի կատարել պահանջը: 

FIP.am-ը չունի հավակնություն հաստատելու կամ հերքելու միջադեպի որևէ վարկած, այդ գործառույթը վերապահված է իրավապահ և դատական համակարգին։ Միևնույն ժամանակ, սակայն, ակնհայտ է, որ տարածվող տեսանյութում ո՛չ հերքվում է հանցակազմի առկայությունը և ո՛չ էլ հաստատվում է դրա բացակայությունը։ Սրան զուգահեռ, քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ թե  Փաշինյանի՝ մեքենա ոչ ինքնակամ նստելու դեպքի առթիվ, այլ հետագայում Աշոտ Փաշինյանի պահանջով այն չկանգնեցնելու դեպքի առթիվ: Հետևաբար, փաստաբան Հովհաննիսյանի պնդումը սխալ է: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Աշոտ ՓաշինյանՎահան ՀովհաննիսյանՔրեական օրենսգիրք

Հարակից հոդվածներ

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում
Սխալ

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում

20:59, 8 Փտր, 2023

Փետրվարի 7-ին Աժ-ում քննարկվել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու...

Խաչատուրովի անձեռնմխելիությունը Հայաստանում չի գործում
Պաշտոնական

Խաչատուրովի անձեռնմխելիությունը Հայաստանում չի գործում

15:58, 30 Հլս, 2018

Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի...

Սահմանադրական կարգը տապալելը 2008-ին էլ է քրեորեն պատժելի արարք եղել
Պաշտոնական

Սահմանադրական կարգը տապալելը 2008-ին էլ է քրեորեն պատժելի արարք եղել

14:28, 4 Հլս, 2018

Հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց, որի 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens