ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում

20:59, 8 Փտր, 2023

ՍԽԱԼ

Փետրվարի 7-ին Աժ-ում քննարկվել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Ըստ դատախազի՝ Օհանյանի ղեկավարման օրոք ՊՆ երկու զորամասերի տարածքներն ապօրինաբար վաճառվել են։

Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ եթե Օհանյանն օգտվեր վաղեմության ժամկետի հնարավորությունից, դա չէր նշանակի, որ ընդունում է իրեն վերագրվող արարքը: 

«Ե՛վ ինքը, և՛ Արմեն Չարչյանը իրենց գործերի մասով կարող էին օգտվել վաղեմության ժամկետի կիրառումից, և էս ներկայացումն էսօր էստեղ չէր լինի, և չէր լինի էն քաշքշոցը իրավական, քաղաքական, որ էսօր իրականացնում են իշխանությունները»,- ասել է Խամոյանը:

Երբ լրագրողներից մեկը արձագանքեց, թե այդպես կստացվեր, որ իրենք իրենց մեղավոր են ճանաչում, Խամոյանը պնդել է. «Ոչ: Այդպես չէ: Ես չեմ ուզում իրավական ձևակերպումների մեջ մտնել, բայց էդպես չէ: Եթե օգտվում ես վաղեմության ժամկետից, էդպես չէ, որ ընդունում ես մեղավորությունը»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ քրեական օրենսգիրքն ու պարզել, որ Խամոյանը սխալվում է։ 

Այսպես, վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով պատասխանատվությունից ազատվելը սահմանվում է Քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով․ ըստ դրա՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են օրենքով սահմանված ժամկետները (Սեյրան Օհանյանին մեղսագրվող հանցագործությունը կատարվել է 2009 թվականին)։ 

Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը կարգավորում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքներն ու հիմքերը (այդ թվում` վաղեմության ժամկետի լրանալու դեպքը): Այդ (12-րդ) հոդվածի 1-մասի 12-րդ կետը սահմանում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է, եթե դա ենթադրվում է Քրեական օրենսգրքի դրույթներով (իսկ վաղեմության ժամկետը, ինչպես նշեցինք, հենց Քրեական օրենսգրքով սահմանված դրույթ է):

Քրեական դատավարության օրենսգրքի նույն՝ 12-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ սույն հոդվածի 1-ին մաuի 11-րդից 14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում:

Այսինքն, եթե անձը պնդում է, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, ապա վաղեմության ժամկետի լրանալը այլևս քրեական հետապնդումը բացառող հանգամանք չէ, և քրեական հետապնդումը պետք է շարունակվի:

Այսպիսով, եթե անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվում է Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով, այդ թվում՝ վաղեմության ժամկետի անցնելու հիմքով, ապա այդ անձը համարվում է հանցագործություն կատարած, իսկ եթե անձը համաձայնվում է, որ այդ հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվի, ապա անձը փաստացի ընդունում է իր կողմից հանցագործություն կատարելը։ 

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա

Լուսինե Ոսկանյան

Վաղարշ Աղաբեկյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ագնեսա ԽամոյանՍեյրան ՕհանյանՔրեական օրենսգիրք

Հարակից հոդվածներ

Ագնեսա Խամոյանի գրառումը մանիպուլացվել է․ իր հերթին, պատգամավորը սխալ պնդումներ է արել FIP.am-ի մասին
Մանիպուլյատիվ

Ագնեսա Խամոյանի գրառումը մանիպուլացվել է․ իր հերթին, պատգամավորը սխալ պնդումներ է արել FIP.am-ի մասին

17:21, 6 Հնս, 2022

Հունիսի 5-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել...

Սեյրան Օհանյանի թյուրընկալված պնդումը․ Երևան-Գորիս մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չի գտնվում
Սխալ

Սեյրան Օհանյանի թյուրընկալված պնդումը․ Երևան-Գորիս մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չի գտնվում

18:41, 19 Նյմ, 2021

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված...

Սեյրան Օհանյանի հայտարարագիրն ու Վահագնի թաղամասի առանձնատան «գաղտնիքը»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սեյրան Օհանյանի հայտարարագիրն ու Վահագնի թաղամասի առանձնատան «գաղտնիքը»

17:33, 10 Նյմ, 2021

Տարիներ շարունակ հայկական մամուլը գրել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի ունեցվածքի և հատկապես նրա առանձնատան մասին,...

Խաչատուրովի անձեռնմխելիությունը Հայաստանում չի գործում
Պաշտոնական

Խաչատուրովի անձեռնմխելիությունը Հայաստանում չի գործում

15:58, 30 Հլս, 2018

Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens