ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ալեքսանյանի կուրությունն ու կուրության մեղադրանքները. ինչով են տարբերվում ՔՊ-ական և այլ «ֆեյքերը»

16:03, 11 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» սեպտեմբերի 4-ին «Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում» վերտառությամբ հետաքննությամբ բացահայտեց, որ անհայտ աղբյուրից հազարավոր դոլարներ են ուղղվում սոցիալական մեդիայում «Քաղաքացիական պայմանագրին» աջակցող էջերի ու օգտահաշիվների գործունեությանը, որոնց միջոցով հակաքարոզչություն է իրականացվում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքապետի մյուս թեկնածուների դեմ։ Դա ուղեկցվում էր վերջիններիս հասցեին վիրավորական գրառումներով, տեսանյութերով, որոնք ունենում էին հարյուրավոր հավանումներ ու կիսումներ։ Այդ էջերի հրապարակումներն ակտիվորեն տարածում էին նաև ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, թեկնածուներ։

Այս էջերը նմանատիպ բովանդակությունը Ֆեյսբուքում տարածելու համար ծախսում են հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր դոլարներ, որոնց ծագումն անհայտ է։

FIP.am-ի հրապարակմանը հաջորդեց Civilnet-ի մեր գործընկերների՝ ՔՊ-ին աջակցող և քաղաքական մրցակիցների դեմ քարոզչություն իրականացնող էջերի վերաբերյալ ևս մեկ հետաքննություն։

Հրապարակումից քիչ անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ FIP.am-ին մեղադրեց «հատվածական կուրության» մեջ (որակավորումը՝ Վահագն Ալեքսանյանի)՝ հայտարարելով, որ նման ծավալների քարոզչություն իրականացվում է նաև իրենց դեմ և «եթե տվյալ կազմակերպությունները ուզենային համակողմանի լուսաբանել Ֆեյսբուքում տեղի ունեցող քարոզչությունն ու հակաքարոզչությունը, ակնհայտորեն կտեսնեին նաև այդ էջերը»։

Այժմ տեսնենք, թե ինչ էջեր է ներկայացրել Վահագն Ալեքսանյանը՝ որպես ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն իրականացնող էջեր, և ինչպես են դրանց վրա ծախսվել հարյուր հազարավոր դոլարներ, ինչպես Ալեքսանյանն է պնդում։

Ալեքսանյանի գրառման մեջ տեղադրված սքրիններից տեսնում ենք ParadoxNews անվանումը կրող էջը։ Թեև վերոնշյալ գրառումից հետո էջը ջնջվել է և հնարավորություն չկա դրա բովանդակությունն ու հրապարակումների ուղղվածությունը ուսումնասիրելու, սակայն սքրինշոթերից մեկի բովանդակությունն առնվազն խնդրահարույց է, քանի որ ակնհայտ է գովազդի տակ դրված երկու հրապարակում, որոնք առերևույթ ուղղված են Տիգրան Ավինյանի դեմ։

Սքրինշոթը վերցված է Վահագն Ալեքսանյանի գրառումից

Ալեքսանյանի կողմից հրապարակված սքրինշոթերից մյուսում տեսնում ենք Հայկ Մարությանի ներկայացումից մի հատված, որը տեղադրվել է «Իմ Զինվոր ԱՊԵՐ _» անունը կրող ֆեյսբուքյան էջում։ Էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն ժամանցային էջ է, ստեղծվել է 2014 թվականին, ունի մոտ 70 հազար հետևորդ ու տարիների ընթացքում էջում տեղադրված նյութերի բովանդակային ուղղվածության որևէ փոփոխություն չի նկատվում (ի տարբերություն վերոնշյալ հետաքննության մեջ ներկայացված ՔՊ-ին աջակցող էջերի, որոնք ստեղծվել կամ ակտիվացել են ընտրություններից անմիջապես առաջ)։

Էջում տեղադրված տեսանյութերի բովանդակությունը տարբեր է․ ժամանցային, կրոնական քարոզչություն և այլն, սակայն ակնհայտ է, որ էջում քաղաքական բովանդակությամբ տեսանյութեր գրեթե չկան և եղածներից էլ չենք կարող նույնիսկ ենթադրել, որ այս կամ այն քաղաքական ուժի օգտին են աշխատում։

Ի դեպ, էջում երբևէ գովազդ չի կիրառվել, համենայն դեպս՝ դրա վերաբերյալ որևէ հիշատակում չկա, իսկ հաշվի առնելով էջի հետևորդների քանակը՝ հրապարակված տեսանյութերի հավանումների քանակը բավական տրամաբանական է։

Կից կարող եք տեսնել էջում տեղադրված նյութերից պատահականության սկզբունքով ընտրված մի քանի հրապարակումների սքրինշոթեր, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ էջը քաղաքական ուղղվածություն չունի, առավել ևս՝ չի զբաղվում որևէ թեկնածուի դեմ հակաքարոզչությամբ։ Էջում Հայկ Մարությանի ներկայցումից հատվածի հրապարակումը բավարար ապացույց չէ պնդելու համար, որ այն պատկանում է վերջինիս ու զբաղված է քաղաքական մրցակիցների՝ մասնավորապես ՔՊ-ի դեմ քարոզչությամբ, ինչպես դա պնդում է Ալեքսանյանը (կրկին, ի տարբերություն մեր նախորդ հետաքննության մեջ վկայակոչված էջերի, որոնց բոլոր հրապարակումները հստակ քաղաքական ուղղվածություն ունեին)։

Վահագն Ալեքսանյանի գրառման մեջ նշված մյուս՝ «Comments Today», «Լուրեր Օնլայն / Lurer Online» և «Իմացիր Առաջինը» էջերը ստեղծվել են այս տարվա գարնանը, ընդ ուրում, վերջին երկուսը՝ միևնույն օրը՝ մարտի 6-ին։

Էջերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ երեք էջերն էլ զբաղված են առօրյա լուրերը կարճ տեսանյութերի տեսքով մատուցելով։ Սակայն լրատվական այլ էջերից տարբերվում են նրանով, որ այս էջերի դեպքում մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար դոլար է ծախսվել Ռուբեն Վարդանյանի և «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի վերաբերյալ տեսանյութերը գովազդելու վրա։

Բացի այդ, այս էջերում գովազդատուն միևնույն անձն է կամ կազմակերպությունը, գրանցված է նույն հեռախոսահամարը, նույն հասցեն։ Զանգեցինք նաև այստեղ նշված 093 700 275 հեռախոսահամարով, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

«Ապրելու երկիր» կուսակցության մամուլի պատասխանատու Հռիփսիմե Հովհաննիսյանը հայտնեց, որ այս էջերը կուսակցության կողմից չեն ֆինանսավորվում, իսկ էջերում նշված հասցեի առնչությամբ տեղեկացրեց, որ կուսակցությունը որևէ կապ չունի այդ հասցեի հետ, կուսակցության գրասենյակների հասցեները տեղադրված են կուսակցության կայքում։

Ինչ վերաբերում է պատգամավորի կողմից հնչեցված «հարյուր հազարավոր դոլարների» մասին պնդմանը՝ ապա մեզ հետ զրույցում Ալեքսանյանը պատասխանեց, որ այս թիվը աչքաչափով ստացված թիվ է և ասվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուների, ինչպես նաև այլ ֆեյսբուքյան էջերում տեղադրված գովազդների վրա ծախսված գումարների մոտավոր հաշվարկի հիման վրա։

Այսպիսով, Վահագն Ալեքսանյանի հիշատակած էջերը և FIP.am-ի կողմից բացահայտված ՔՊ-ական էջերը համադրելի չեն ինչպես դրանց գովազդի համար հատկացված ֆինանսական միջոցների ծավալով, այնպես էլ բովանդակությամբ։ Մասնավորապես, Ալեքսանյանի հիշատակած էջերից միայն մեկում էր առկա ՔՊ քաղաքապետի թեկնածու Ավինյանի դեմ քարոզչություն։ Սակայն ինչպես նշեցինք վերևում, էջը ջնջվել է և այն խորությամբ ուսումնասիրելու հնարավորություն չկա։

Ինչ վերաբերում է մյուս էջերին, ապա դրանց գովազդի համար հատկացված գումարները հատկացվել են բացառապես որևէ թեկնածուի գործունեությունը լուսաբանվելու, ոչ թե քաղաքական հակառակորդների դեմ քարոզչություն իրականացնելու համար, ի տարբերություն ՔՊ-ին աջակցող էջերի, որոնք ակտիվորեն թիրախավորում են հակառակորդներին

Հատկանշական է, որ Վահագն Ալեքսանյանի՝ փաստեր ստուգող լրագրողներին կողմնակալության մեջ մեղադրելուն զուգահեռ, ՔՊ-ին սատարող էջերը շարունակում էին քաղաքական հակառակորդների դեմ արշավը։ Այդ ընթացքում ի հայտ եկան մի քանի այլ կեղծ էջեր ևս, որոնք զբաղված են նույն «գործով», ինչով մեր նախորդ հրապարակման մեջ նշված էջերը։ Սրա հետ մեկտեղ, մեր հրապարակման մեջ նշված էջերից մի քանիսը հրապարակումից հետո հապշտապ անվանափոխվեցին՝ փորձելով «թաքցնել հետքերը»։

Օրինակ, «Փաստերով» անունը կրող էջը դարձավ «Hayrenyac», «Մածունը» դարձավ «Mi Qani hogi» (վերջինս փոխել է նաև URL հասցեն․ նախկին https://www.facebook.com/MatsoniArmenia-ի փոխարեն էջը գործում է https://www.facebook.com/miqanihogihayastan URL հասցեով):

Սրան զուգահեռ, մյուս էջերը շարունակում են իրենց գործունեությունը։ Դրանցից բացահայտել ենք նաև «Երևանը իրականում» անունը կրող էջը, որի գործունեությունը ճշտորեն համընկնում է նախորդ հրապարակման մեջ թվարկված էջերի վարքագծին, որին ծանոթանալու համար կարդացեք մեր նախորդ հրապարակումը։

Ի դեպ, Վահագն Ալեքսանյանի այս գրառումից մեկ օր անց վերջինս հրապարակեց մեր ֆեյսբուքյան էջից արված սքրինշոթ, որտեղ երևում է ՔՊ-ականների կողմից կեղծ էջերի ստեղծման ու վարման մասին մեր նյութի գովազդը։ Պատգամավորը կից գրառմամբ կրկին մեզ ուղղված որակումներով փորձեց ցույց տալ, թե կողմնակալ վերաբերմունք ունենք, քանի որ իրենց ուժին վերաբերվող նյութը դրել ենք գովազդի տակ։

Այստեղ պատգամավորը դիմում է մանիպուլյացիայի՝ ըստ էության հայտարարելով, թե քանի որ նյութը գովազդվել է, ապա այն դասվում է ՔՊ-ի դեմ իրականացվող հակաքարոզչության շարքին։

Իսկ իրականությունն այն է, որ «Փաստերի ստուգման հարթակն» իր բոլոր հրապարակումներն էլ գովազդում է, և սա ոչ թե բացառություն էր, այլ հերթական այդպիսի հրապարակումը։

Ստորև «Փաստերի ստուգման հարթակի» վերջին օրերի նյութերն են, որոնք բոլորն առանց բացառության միևնույն չափով դրվել են գովազդի տակ։

Այսպիսով արձանագրենք․

  1. Բացառությամբ մեկ դեպքից, մյուս բոլոր արձանագրված դեպքերում քարոզարշավ իրականացնող քաղաքական ուժերից միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու վերջինիս համակիրներն են Ֆեյսբուքում հազարավոր դոլարներ ծախսում հակառակորդ թեկնածուներին վարկաբեկելու, սև քարոզչություն իրականացնելու վրա։
  2. Վահագն Ալեքսանյանն իր գրառումներում թիրախավորում է լրագրողներին՝ անհարգալից բառամթերքով անվանարկելով վերջիններիս։
  3. «Փաստերի ստուգման հարթակի» բոլոր հրապարակումներն են դրվում գովազդի տակ, և Ալեքսանյանի կողմից իրենց վերաբերյալ նյութը առանձնացնելն ու դրա տակ կողմնակալություն տեսնելը առնվազն չիմացության հետևանք է։
  4. «Ապրելու երկիր» կուսակցությանն աջակցող որոշ էջեր, թեև այլ թեկնածուների չեն թիրախավորում, սակայն անհայտ ֆինանսական աղբյուրից միջոցներ են ծախսում համացանցում քարոզչության վրա, և դա ևս խնդրահարույց է:
  5. Մեզ հետ հեռախոսազրույցում Ալեքսանյանը հաստատեց, որ հետաքննությամբ բացահայտված առնվազն «Ճիշտը» և «C News» էջերը համակարգվում են  ՔՊ-ի կողմից․ այն է՝ քաղաքական մրցակիցների դեմ հակաքարոզչությունն իրականացվում է կուսակցության հովանու ներքո։

«Ճիշտը» անունը կրող էջը պատկանում է ՔՊ ավագանու անդամ Վիլեն Գայֆեջյանին և իր մտերիմներին։ Հատկանշական է, որ մեր հրապարակման մեջ մենք ևս կասկած էինք հայտնել, որ այն փոխկապակցված է Վիլեն Գայֆեջյանի հետ։

Իսկ «C News» էջը civic.am կայքին փոխկապակցված էջ է, և այնտեղ տեղադրված գովազդի համար վճարում է հենց կուսակցությունը։

Մինչդեռ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում քարոզարշավի համար կատարվող բոլոր ծախսերը պետք է կատարվեն բացառապես կուսակցությունների նախընտրական հիմնադրամից, ինչը նույնական չէ կուսակցության դրամական միջոցների հետ։ Ստացվում է, որ կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում և՛ նախընտրական հիմնադրամի միջոցներով, և՛ կուսակցության հիմնական միջոցներով, ինչն Ընտրական օրենսգրքի 20.1 հոդվածի 2-րդ մասի խախտում է։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունՎահագն Ալեքսանյանֆեյք էջֆեյքերի բանակ

Հարակից հոդվածներ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել
Մանիպուլյատիվ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել

20:32, 4 Մրտ, 2025

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում, հայտարարությունների ժամին հղում անելով The Economist Intelligence Unit-ի  (EIU) 2024...

Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում

18:39, 4 Սպտ, 2023

Նախընտրական շրջանում սոցիալական ցանցերում ակտիվանում են ինչպես քաղաքական ուժերն ու գործիչները, այնպես էլ նրանց սատարող կեղծ օգտահաշիվներն ու էջերը։ Վերջերս...

Համադրելով անհամադրելին․ ՊՆ նախկին փոխնախարարը մանիպուլացնում է զենքի գնման ծախսերի տվյալները
Մանիպուլյատիվ

Համադրելով անհամադրելին․ ՊՆ նախկին փոխնախարարը մանիպուլացնում է զենքի գնման ծախսերի տվյալները

15:13, 28 Հնս, 2023

Հունիսի 26-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գրառում, որում համադրվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավորման տասը...

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը
Մանիպուլյատիվ

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը

14:25, 17 Մրտ, 2023

Հանրային հեռուստաընկերության եթերում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 16-ին, խոսելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործունեության մասին,...

Հարակից հոդվածներ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել
Մանիպուլյատիվ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել

20:32, 4 Մրտ, 2025

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում, հայտարարությունների ժամին հղում անելով The Economist Intelligence Unit-ի  (EIU) 2024...

Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում

18:39, 4 Սպտ, 2023

Նախընտրական շրջանում սոցիալական ցանցերում ակտիվանում են ինչպես քաղաքական ուժերն ու գործիչները, այնպես էլ նրանց սատարող կեղծ օգտահաշիվներն ու էջերը։ Վերջերս...

Համադրելով անհամադրելին․ ՊՆ նախկին փոխնախարարը մանիպուլացնում է զենքի գնման ծախսերի տվյալները
Մանիպուլյատիվ

Համադրելով անհամադրելին․ ՊՆ նախկին փոխնախարարը մանիպուլացնում է զենքի գնման ծախսերի տվյալները

15:13, 28 Հնս, 2023

Հունիսի 26-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գրառում, որում համադրվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավորման տասը...

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը
Մանիպուլյատիվ

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը

14:25, 17 Մրտ, 2023

Հանրային հեռուստաընկերության եթերում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 16-ին, խոսելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործունեության մասին,...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens