ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է

14:16, 26 Մյս, 2024

ՍԽԱԼ

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ ճեպազրույցում համեմատել էր Երևանում և Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների մասին Արևմուտքի արձագանքները և զարմացել՝ ինչո՞ւ են քննադատում վրաց իշխանության գործողությունները ցուցարարների նկատմամբ, մինչդեռ Հայաստանի դեպքում «մեռելային լռություն» է պահպանվում։

«Ի՞նչ ենք մենք տեսնում, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչները գրեթե ամեն օր հարձակում են գործում Վրաստանի իշխանությունների դեմ՝ ցուցարարների նկատմամբ իբրև թե բռնություն գործադրելու համար։ Դա տարբեր կերպ է արվում․ հայտարարում են, թե Վրաստանի իշխանություններն արևմտյան արժեքներին դեմ են գնում և որ այդ ամենը կխոչընդոտի ԵՄ անդամ դառնալուն, այսինքն՝ վախեցնում են, սարսափեցնում են։ Իսկ ի՞նչ ենք տեսնում Հայաստանի դեպքում․ մեռելային լռություն է պահպանում Արևմուտքը այն դեպքում, երբ Հայաստանում զանգվածային ձերբակալություններ են ու այնտեղ նույնպես բռնի ուժ է կիրառվում», — ասել էր Զախարովան։ 

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչն ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը՝ նույն հարթության վրա ներկայացնելով երկու երկրների բողոքի ակցիաների նկատմամբ իշխանությունների հակազդեցությունը։

Դեռևս ապրիլի 15-ից Վրաստանում բողոքի զանգվածային ցույցեր են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի կամ, այսպես կոչված, «ռուսական օրենքի» դեմ։ Այս օրենքը ոչ կառավարական կազմակերպություններին ու ԶԼՄ-ներին  պարտադրում է գործել թափանցիկ, ներկայացնել ֆինանսավորման աղբյուրներն ու հայտարարագրել դրանք։ Մայիսի 14-ին օրենքն ընդունվել է, Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրենքի վրա, բայց այդ երկրում բողոքի ակցիաները շարունակվում են։ Ցուցարարները նաև բողոքում են ոստիկանական բռնի գործողությունների դեմ՝ այդ երկրի Ներքին գործերի նախարարության մոտ պահելով դաժանորեն ծեծի ենթարկված մարդկանց լուսանկարները։

Վրաստանի ոստիկանությունը բողոքի ցույցերը ցրելու համար գործի է դրել կոշտ ուժ՝ մահակներով ծեծի ենթարկելով ցույցի մասնակիցներին, նրանց ցրելու համար կիրառել ջրանետ մեքենաներ։ 

BBC-ն գրում է, որ ցույցերի մեկնարկից ի վեր ավելի քան 200 անձ է բերման ենթարկվել, ձերբակալվել, տուգանվել, տասնյակ ցուցարար էլ դաժանորեն ծեծի են ենթարկվել, որոնց մի մասը դեռ շարունակում է բուժումը հիվանդանոցում։ 

Լուսանկարում՝ ակցիա Վրաստանի ՆԳՆ-ի մոտ՝ ի նշան ցուցարարների դեմ բռնության բողոքի

Դաժան ծեծի էր ենթարկվել նաև հակակոռուպցիոն «Ուժը միասնության մեջ է» շարժման առաջնորդ Դավիդ Կացարավան, որին ելույթի ընթացքում մի քանի ոստիկաններ ուժ կիրառելով նստեցրել էին ոստիկանական մեքենան։ Ավելի ուշ, ըստ BBC-ի, նրան գտել են հիվանդանոցներից մեկում՝ դիմային ոսկրերի կոտրվածքով, գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ։ Նրա դեմքին բազմաթիվ հեմատոմաներ են եղել, իսկ վզին՝ բռնության հետքեր։ Նա նույնիսկ վիրահատության է ենթարկվել։

Լուսանկարում՝ Կացարավան 

Հայաստանում, ի տարբերություն վրաստանյան դեպքերի, ոստիկանների կողմից ցույցի մասնակիցների նկատմամբ դաժան ծեծի, բռնության դեպքերի մասին ահազանգ չի եղել։ Այստեղ սահմանազատման ու սահմանագծման դեմ բողոքի ակցիաները սկսվել են ապրիլի 19-ից՝ Կիրանց գյուղում, ու այժմ շարունակվում են Երևանում։ Մայրաքաղաքում մարդաշատ հանրահավաք տեղի ունեցավ մայիսի 9-ին, որն անցավ խաղաղ մթնոլորտում։ Հանրահավաքից հետո անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները «հասարակական կարգը խախտելու» կամ «ոստիկանի օրինական պահանջը չկատարելու» հիմքերով մի քանի տասնյակ քաղաքացիների են ուժով բերման ենթարկել ոստիկանության բաժանմունքներ, սակայն նրանց նկատմամբ ծեծ, բռնություն կամ մահակ գործի չի դրվել։

Ստացվում է՝ Մարիա Զախարովան առնվազն լավ տեղեկացված չէ երկու երկրներում բողոքի գործողությունների և դրանց նկատմամբ իշխանության հակազդեցությունների նրբությունների մասին։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀայաստանՄարիա ԶախարովաՎրաստանցույց

Հարակից հոդվածներ

ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար․ հաղորդման մասնակիցը Fip.am-ին մանրամասներ է հայտնել
Big Slider

ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար․ հաղորդման մասնակիցը Fip.am-ին մանրամասներ է հայտնել

08:04, 26 Մրտ, 2025

Մարտի 24-ին ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «28 րոպե» հաղորդմանը Թուրքիայում տեղի ունեցող բողոքի մասսայական ցույցերի թեմայով քննարկմանը ցուցադրվել է...

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար

14:31, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 8-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС–ին տված հարցազրույցում հայտարարել է,...

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները
Մանիպուլյատիվ

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները

15:43, 20 Օգս, 2024

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,...

Ի՞նչ է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը․ Հայաստանի ապագան ու Մոլդովայի և Վրաստանի օրինակները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը․ Հայաստանի ապագան ու Մոլդովայի և Վրաստանի օրինակները

14:23, 22 Հլս, 2024

Հուլիսի 17-ին Եվրոպական խորհուրդը հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկությանը: Սա նշանակում է, որ սկիզբ է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens