ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը

16:15, 23 Հլս, 2024

Հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ, մասնավորապես «Զարյա-3» կիրառել-չկիրառելու մասին տեղեկություն ստանալու մեր հարցումները վկայում են՝ Ներքին գործերի ու Առողջապահության նախարարությունները սրբագրել են ավելի վաղ ընդունված որոշումները՝ փորձելով թաքցնել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի պատասխանները:

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունիսի 12-ի դեպքերից ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 12-ին, փոփոխություն է կատարել այս տարի մայիսի 16-ին ընդունված ՀՀ ՆԳՆ-ի կողմից գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին ՆԳ նախարարի թիվ 48-Լ հրամանի մեջ ու ՀՀ ՆԳՆ-ում հատուկ միջոցների առկայության, դրանց տեսակի ու քանակի մասին տեղեկությունը համարել գաղտնի։ Լրացվելուց հետո ՆԳ նախարարի հրամանը դարձել է թիվ 55-Լ։

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության ու ցուցարարների միջև բախումից հետո «Հետքը» դեպքի վայրի լուսանկարների հիման վրա նույնականացրել էր ոստիկանության կիրառած հատուկ միջոցները ու եզրակացրել՝ ուժայիններն այդ օրը ցուցարարների նկատմամբ կիրառել են «Զարյա 3» հատուկ միջոց։ 

«Փաստերի ստուգման հարթակը» հունիսի 18-ին («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն էլ իր հերթին է հունիսի 14-ին հարցում ուղարկել ՆԳՆ-հեղ,) հարցում էր ուղարկել ՆԳՆ՝ պարզելու, թե ինչ հատուկ միջոց է հունիսի 12-ին կիրառվել ցուցարարների նկատմամբ։ ՆԳՆ-ից, սակայն, հարցին պատասխանելու համար 30-օրյա ժամկետ են խնդրել, իսկ 30 օրը լրանալուց հետո հստակ պատասխան չեն տվել՝ տեղեկացնելով, որ այդ դեպքերի հետ կապված Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, հետևաբար հարցը պետք է ուղղել քննչական մարմնին։

Ստացվում է՝ ոստիկանությունը 30 օր մտածելուց հետո խուսափել է պատասխանելուց, թե ինչ տեսակի ու որքան հատուկ միջոց է կիրառվել ցուցարարների նկատմամբ, և փոխարենը այդ ընթացքում որոշել է լրացում կատարել այս տարվա մայիսին ընդունված հրամանում ու հայցվող տեղեկությունը գաղտնագրել, այսինքն՝ դարձրել գաղտնի:

Ավելին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հուլիսի 18-ին հարցում է ուղարկել ՆԳՆ՝ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվելով․ «Երբվանի՞ց են ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված ՌԳԿ-60 ՍԶ, Սաբր ռեդ 920060-Ս, ՄԿ-9, Ֆօգգեր սփրեյ, Սինոտրուկ Հօվօ հատուկ միջոցները, ինչո՞ւ է այն ներառվել սպառազինությունում, չնայած այն փաստին, որ Առողջապահության նախարարի 2012 թ. 20 ապրիլի թիվ N 09-Ն հրամանում տվյալ հատուկ միջոցի կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանվել են միայն 2024թ․-ի հունիսի 24-ին»։ ՆԳՆ-ից պատասխանել են, որ պահանջվող տեղեկությունը գաղտնիք է։

Նկատենք՝ «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն, հատուկ միջոց չի կարող կիրառվել, որի համար կիրառման թույլատրելի չափանիշները սահմանված չեն։ «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` ոստիկանության ներկայացրած հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա»,-նշվում է ՀՀ ոստիկանության մասին օրենքում։

Ինչպես պարզել ենք՝ հունիսի 12-ին Երևանի կենտրոնում «Զարյա 3» հատուկ միջոց կիրառելու համար Առողջապահության նախարարի համապատասխան հրամանում թույլատրելի չափանիշ սահմանված չի եղել։ 

Ի դեպ, նույն օրենքի համաձայն, արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: 

Աճպարարություն՝ Առողջապահության նախարարությունից

Մարդկանց նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանվում են Առողջապահության նախարարի 09-Ն հրամանով, որն ընդունվել էր 2012 թվականին։ Այս տարբերակում «Զարյա 3» հատուկ միջոցի կիրառման չափանիշների մասին նշում չի եղել։ 

Հունիսի 12-ին ոստիկանության ծառայողների ու ցուցարարների միջև բախումից 14 օր անց  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոփոխություն է կատարել այդ որոշման մեջ և արդյունքում թույլատրելի դարձրել տարիներ շարունակ արգելված «Զարյա 3»-ը։ «4․1. Ձեռքի անբեկոր լուսաձայնային նռնակ «Զարյա-3»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` քաշը 0․180 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2․5 մետր հեռավորության վրա»,- նշվում է որոշման նոր տարբերակում։ Հայաստանի օրենսդրության համաձայն, այս փոփոխությունը հետադարձ ուժ չէր կարող ունենալ։

Այսպիսով, թեպետ Ներքին գործերի նախարարությունը ամեն կերպ փորձում է խուսափել պատասխանել հարցին՝ արդյո՞ք հունիսի 12-ին ցուցարարների նկատմամբ «Զարյա-3» հատուկ միջոց է կիրառվել, սակայն գերատեսչությունների ղեկավարների կողմից որոշումների փոփոխություններն ու լրացումները հիմք են տալիս եզրահանգել, որ մարդկանց նկատմամբ կիրառվել է արգելված հատուկ միջոց։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Զարյա-3ՀՀ առողջապահության նախարարությունՆԳՆՎահե Ղազարյան

Հարակից հոդվածներ

Զինվորական ծառայության փոխարեն՝ ոստիկանական ծառայություն․ ի՞նչ նախագիծ է քննարկվում
Բացատրական

Զինվորական ծառայության փոխարեն՝ ոստիկանական ծառայություն․ ի՞նչ նախագիծ է քննարկվում

12:50, 9 Հկտ, 2026

Հայաստանում կարող է ներդրվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու նոր մեխանիզմ․ երիտասարդներին առաջարկվում է սովորել Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում, ապա...

Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները․ որտեղ, ովքեր և ինչ նոր կանոններով են ընտրելու
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները․ որտեղ, ովքեր և ինչ նոր կանոններով են ընտրելու

15:45, 25 Սպտ, 2026

2025 թվականի վերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ 2026 թվականի աշնանը ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում Հայաստանի 46 համայնքներում։ ԿԸՀ-ն...

Շուրջ 1 մլն զանգ՝ կես տարում․ ի՞նչ են ցույց տալիս 112-ի տվյալները
Բացատրական

Շուրջ 1 մլն զանգ՝ կես տարում․ ի՞նչ են ցույց տալիս 112-ի տվյալները

11:58, 2 Սպտ, 2026

2026 թվականի փետրվարի 15-ից Հայաստանում գործարկվել է Զանգերի կառավարման միասնական՝ 112 կենտրոնը, որը մեկ համակարգում է միավորել Ոստիկանություն և Փրկարար...

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

15:35, 4 Օգս, 2026

Օգոստոսի 3-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվեց Երևանում հունիսի 20-ին կատարված կրակոցների տեսագրությունը։ Առաջին հայացքից անսովոր կադրերը կատարվածը վերադարձրին...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens