Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «չոր նավահանգիստ» ստեղծելու մասին ծրագրի շուրջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախկին նախարար Վահան Քերոբյանի ոգեւորությունը չունեն։
Եթե նախկին նախարարը վստահորեն հայտարարում էր, որ մինչեւ այս տարեվերջ «չոր նավահանգստի» օպերատորը հայտնի կլինի, ապա այժմ նախարարությունում թեմայի մասին խոսում են ընդհանուր, առանց ծրագրի իրագործման ժամկետներ նշելու։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է «չոր նավահանգստի» ստեղծման շուրջ հնչած նախկին հայտարարությունները, ծրագրի հետ կապված հույսերը ու ներկա վիճակը։