ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

ԼՂ վերադարձի շանս կա՞, Բաքուն էլ կառուցողակա՞ն է․ Զախարովայի մանիպուլյատիվ պնդումները

15:44, 18 Հկտ, 2024

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 16-ի ճեպազրույցի ընթացքում պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերն «իրենց տները վերադառնալու հնարավորություն ունեցել են և ունեն»։ 

«Մենք բազմիցս ընդգծել ենք Բաքվի՝ հարազատ վայրերը լքած բնակչությանը վերադարձի հնարավորություն տալուն ուղղված կառուցողական քայլերը։ ․․․ Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ վերադարձի հնարավորություն ընձեռվել է, վերադարձի հնարավորություն եղել է և կա: Եթե մարդիկ հետաքրքրված են իրենց տների, հարազատ վայրերի պահպանմամբ, հավանաբար պետք է օգտվել այդ հնարավորությունից: Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այն կա»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Այնուհետև, Զախարովան շրջանացել, անպատասխան է թողել լրագրողի այն դիտարկումը, թե «վստահ չէ՝ նման հնարավորություն կա, քանի որ բռնի տեղահանված հայերն իրենց անվտանգությունը Ադրբեջանին չեն վստահում»․ փոխարենը ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունների գործողություններին։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է ներկա պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն անհնարին դարձնող մի շարք կարևոր հանգամանքներ  ու իրադարձություններ, որոնք խեղաթյուրում կամ շրջանցում է Զախարովան՝ վերադարձի հնարավորության առկայության մասին մանիպուլյատիվ պնդումներ անելով։ 

Լռել էթնիկ զտման մասին 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայերի՝ Լեռնայի Ղարաբաղ վերադարձի հնարավորության մասին վստահ պնդումներ անելիս խնամքով շրջանցում է նրանց բռնի տեղահանման փաստը։ Ավելին՝ 2024 թվականի հունվարի 12-ի ճեպազրույցում Զախարովան պնդել է,  թե Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստեր չկան»։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտման մասին պնդումներին, ցանկալի կլիներ փաստեր տեսնել։ Եթե կա գոնե որևէ միջազգային կառույցի ինչ-որ փաստաթուղթ, որը Երևանում համարում են հեղինակավոր, օրինակ ՄԱԿ-ի կամ որևէ այլ կազմակերպության․․․ եթե կա գոնե մեկ փաստաթուղթ կամ ինչ-որ հայտարարություն, որը կվկայեր նրա մասին, որ նման էթնիկ զտումներ են եղել, բարի եղեք մեզ տրամադրեք դրանց հղումները»,- ամիսներ առաջ նշել էր նա։

FIP.am-ն այդ ժամանակ անդրադարձել էր Զախարովայի պնդումներին՝ հանգամանալից ներկայացնելով ԼՂ-ում էթնիկ զտման փաստը հաստատող բազմաթիվ ապացույցներ, դրանք արձանագրող ու հաստատող միջազգային կառույցների զեկույցները, առանձին երկրների համապատասխան քաղաքական ու հումանիտար բնույթի արձագանքը։ 

Փաստացի, Զախարովան չի խոսում հայերի՝ իրենց տները լքելու հիմնական պատճառի մասին, բայց մանիպուլյատիվ պնդում է անում նրանց վերադարձի հնարավորության վերաբերյալ։ 

Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտման փաստեր չունի․ ՌԴ ԱԳՆ-ի կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները

Խաղաղապահների վաղաժամ դուրսբերումը 

Հայերի վերադարձի մասին խոսելիս հաջորդ կարևոր հանգամանքը, որ շրջանցում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, ԼՂ հայերի անվտանգությունն ապահովելուն կոչված ռուս խաղաղապահ զորախմբի վաղաժամ դուրսբերումն էր Լեռնային Ղարաբաղից։ 

2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը սահմանում է․ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»։ 

Սակայն չնայած, որ ռուսական զորախումբը կողմերից մեկի առարկության դեպքում պետք է հեռանար միայն 2025 թվականին, զորքերի դուրսբերումը մեկնարկեց և ավարտին հասավ 2024 թվականի գարնանը։ 

Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման պատճառ դարձած ադրբեջանական ագրեսիան տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում․ ի հեճուկս իրենց ստանձնած պարտավորությունների, խաղաղապահներն այդպես էլ որևէ գործողություն չձեռնարկեցին Արցախում քաղաքացիական բնակչությանն ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու համար։ 

Փաստացի, ԼՂ հայերն ադրբեջանական ագրեսիայի են ենթարկվել խաղաղապահների ներկայության և ՌԴ-ի կողմից նրանց տրված անվտանգության երաշխիքների պայմաններում․ մինչդեռ Զախարովան վերադարձի հնարավորության մասին խոսելիս շրջանցում է ԼՂ-ից ռուսական զորախմբի դուրսբերման ու անվտանգության որևէ երաշխիքի իսպառ բացակայության հանգամանքը։ 

Բաքվի «կառուցողական քայլերը»

Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելուց հետո Բաքուն համակարգված ձևով ոչնչացնում է ոչ միայն հայկական պատմամշակութային ժառանգությունը, այլ նաև հայերի գույքն ու ունեցվածքը։ 

Սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում դրա մասին վկայող նյութերը բազմաթիվ են։ 

Հայերի գույքն ու ունեցվածքը վնասելու ու ոչնչացնելու վերաբերյալ ծավալուն հետաքննություն է իրականացրել Bellingcat հետաքննական լրատվամիջոցը, որը արբանյակային լուսանկարներով ցույց է տվել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ոչնչացումը, ինչպես նաև շենքերի բակերում հայերին պատկանող ապրանքների բլուրները։ 

Արբանյակային լուսանկարները՝ Bellingcat-ի հետաքննությունից

Մի շարք միջազգային ու հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չեն ապրում» վերտառությամբ փաստահավաք զեկույցում էլ ներկայացված են հայերի ոչնչացված տները, որոնք հաճախ մի ամբողջ բնակավայր են ընդգրկում։ 

Արբանյակային լուսանկարները՝ զեկույցից

Զեկույցում ներկայացված արբանյակային լուսանկարներում երևում են հիմնահատակ ոչնչացված հայկական բնակավայերից Քարին տակ ու Սղնախ գյուղերը։  

Փաստացի, Զախարովան անտեսում է Բաքվի՝ ԼՂ հայերի գույքի ոչնչացման, ունեցվածքը կողոպտելու համակարգված քաղաքականությունը,՝ պնդելով, թե Ադրբեջանը կառուցողական քայլեր է անում, որ հայերը վերադառնան իրենց տներ։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens