ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հերթական տարեվերջն առանց խաղաղության պայմանագրի․ իշխանության հայտարարությունների հետքերով

13:45, 24 Դկտ, 2024

Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց Հայաստանի ու Ադրբեջանի միջև մեկնարկեցին հարաբերությունների կարգավորման կամ, ինչպես նշում են ՀՀ իշխանությունները, խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։ 

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ վերջին տարիներին պարբերաբար հայտարարում են պայմանագրի կնքման «բարձր հավանականության» մասին՝ մասնավորապես, ամեն տարվա վերջին ակտիվանում են «տարեվերջին պայմանագրի ստորագրման մեծ շանսերի» մասին պնդումները։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ժամանակագրական հերթականությամբ ամփոփել է վերջին տարիներին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչած նմանօրինակ հայտարարությունները։ 

Այսպես, 2022 թվականի հոկտեմբերի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  հայտարարեց, թե «կա պայմանավորվածություն մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու»։ 

2022 թվականի նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ «Հայաստանն ամեն ինչ կանի մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։ 

2022 թվականի նոյեմբերի 17-ին խաղաղության պայմանագիրը «տարեվերջին կնքելու էին տրամադրված» նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ 

Արդեն նույն տարվա դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Գրիգորյանը նշում էր, որ տարեվերջին պայմանագրի ստորագրման հավանականություն կա, «եթե Ադրբեջանը համաձայնվի»։ 

2023 թվականի հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դարձյալ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց թեմայից՝ նորից պնդելով, որ եթե բանակցությունները շարունակվեն նույն ինտենսիվությամբ և միջազգային հանրության աջակցությունը լինի, ապա հնարավոր է մինչև տարեվերջ ստորագրվի պայմանագիրը։ 

2023 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը       Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել:

2023 թվականի նոյեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ևս մինչև այդ տարվա վերջ խաղաղության պայմանագրի ստորագրման շանսեր էր տեսնում։ 

2023 թվականի նոյեմբերի 16-ին նման հայտարարություն էր արել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

2024 թվականի հոկտեմբերի 12-ին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել էր․ «Ավելի մոտ ժամանակներում, միգուցե, COP 29-ից հետո՝ մինչև տարվա վերջ, մենք հնարավորություն կունենանք խաղաղության համաձայնագիրը ստորագրել, քանի որ դրա հիմնական բովանդակությունը երկու կողմերի համար էլ ընկալելի է»։ 

Այսպիսով, չնայած 2022 թվականից ի վեր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն տարվա ընթացքում բարձր են գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը՝ նշելով մոտալուտ ժամկետներ, պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվում։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens