ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել

20:32, 4 Մրտ, 2025

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում, հայտարարությունների ժամին հղում անելով The Economist Intelligence Unit-ի  (EIU) 2024 թվականի ժողովրդավարության վարկանիշին, նշել է՝ Հայաստանը զիջել է իր դիրքերը։ 

«Ինչպես The Economist-ն էր հենց 2 օր առաջ զեկույց հրապարակել, Հայաստանը ժողովրդավարության իր սանդղակը կրկին զիջել է», — ասել է Թովմասյանը։ 

Նրան դահլիճից հակադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պնդելով, թե հակառակն է տեղի ունեցել՝ ՀՀ-ն 2 սանդղակով բարելավել է դիրքերը։ 

Ի պատասխան Թովմասյանը գոչել է՝ «Լռե՛ք, հա՞», ինչից հետո միջամտել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հարցնելով, թե ինչու՞ է Թովմասյանն ագրեսիվ․ «Մարդն ուղղակի ասում է, որ 2 կետով բարձրացել է, հանձնաժողովի նախագահ է․․․»։

Թեմային նիստում անդրադարձել է նաև ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ դարձյալ պնդելով, թե ընդդիմությունը սխալ է վերլուծել վարկանիշը, և ՀՀ-ն 84-ից 82-րդ տեղում հայտնվելով բարելավել է դիրքերը։

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Փետրվարի վերջին հրապարակված՝ 2024 թվականի  Economist Intelligence Unit’s  Democracy Index-ում Հայաստանը զբաղեցրել է 82-րդ տեղը 167 երկրների շարքում։ Հայաստանի ընդհանուր միավորը կազմել է 5.35 (10-ից)։ 

Արտապատկերումը՝ EIU Democracy Index 2024 զեկույցից

Հայաստանը շարունակում է դասակարգվել որպես «հիբրիդային ռեժիմ» ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ երկիրը գտնվում է ժողովրդավարության և ավտորիտար կառավարման միջև՝ ունենալով ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ոչ ժողովրդավարական տարրեր։  

2023 թվականի վարկանիշում, չնայած Հայաստանը զբաղեցնում էր 84-րդ հորիզոնականը աշխարհի ավելի քան 160 երկրների շարքում, սակայն երկրի համաթիվն ավելի բարձր էր՝ կազմելով 5.42 միավոր։ 

Արտաապատկերումը՝ EIU Democracy Index 2023 զեկույցից

2022 թվականին Հայաստանի միավորը կազմել է 5.63, ինչն իր հերթին բարձր էր 2023 թվականի համաթվից։ 

Վարկանիշի մեդոթաբանությունը 

EIU-ի Democracy Index-ը գնահատում է երկրների ժողովրդավարության մակարդակը՝ օգտագործելով հինգ հիմնական կատեգորիա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարման գործառույթներ, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ, քաղաքացիական ազատություններ։ Յուրաքանչյուր կատեգորիային տրվում է 0-ից 10 միավոր և հիմք է ընդունվում ստացված վերջնական միավորը (0-ից 10)։ 

Ըստ այդմ, երկրները բաժանվում են 4 կատեգորիայի՝ լիարժեք ժողովրդավարություն (Full Democracy) → 8.01 — 10, թերի ժողովրդավարություն (Flawed Democracy) → 6.01 — 8.00, հիբրիդային ռեժիմ (Hybrid Regime) → 4.01 — 6.00, ավտորիտար ռեժիմ (Authoritarian Regime) → 0 — 4.00։ 

Հետևաբար, երկրի ընդհանուր միավորը ավելի կարևոր ցուցանիշ է, քան պարզապես զբաղեցրած տեղը, քանի որ այն արտացոլում է երկրի ժողովրդավարության իրական մակարդակը՝ հիմնված կոնկրետ չափորոշիչների վրա։

Փաստացի, վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը շարունակական անկում է գրանցել Ժողովրդավարության ինդեքսում՝ չնայած զբաղեցրած դիրքի որոշակի տատանումներին։ 

Այսպիսով, ճիշտ է Թագուհի Թովմասյանի պնդումը՝ երկիրը ժողովրդավարության գնահատման ինդեքսում հետընթաց է գրանցել․ միևնույն ժամանակ ՔՊ–ականներ Սարգիս Խանդանյանը և Ալխաս Ղազարյանը մանիպուլացնում են, քանի որ, չնայած  երկիրը  84–րդ տեղից հայտնվել է 82-րդում, առաջընթացն ու հետընթացը արտացոլվում են միավորով և ոչ թե դիրքով։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունԱզգային ժողովԹագուհի ԹովմասյանԺողովրդավարություն

Հարակից հոդվածներ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է
Սխալ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է

10:30, 20 Հնս, 2024

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների...

Freedom House-ի զեկույցն ու իշխանության փոփոխական կարծիքը դրա մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Freedom House-ի զեկույցն ու իշխանության փոփոխական կարծիքը դրա մասին

19:01, 16 Ապր, 2024

Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով  Freedom House-ի վերջին զեկույցին վերաբերող հարցին, նշել է, որ Freedom...

ԱՄՆ դեսպանատունը հանել է ՀՀ որոշ վայրեր ուղևորությունների սահմանափակումները․ ԱԺ պատգամավորի գրառման հետքերով
Մանիպուլյատիվ

ԱՄՆ դեսպանատունը հանել է ՀՀ որոշ վայրեր ուղևորությունների սահմանափակումները․ ԱԺ պատգամավորի գրառման հետքերով

20:55, 2 Փտր, 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փետրվարի 2-ին նախազգուշացրել է ՀՀ որոշակի...

Մոտ 1000 նվիրատու՝ $1.255 մլն․ ՔՊ-ն մոտ 5 ամիս անց է պատասխանել FIP.am-ի՝ նվիրատուների մասին հարցմանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մոտ 1000 նվիրատու՝ $1.255 մլն․ ՔՊ-ն մոտ 5 ամիս անց է պատասխանել FIP.am-ի՝ նվիրատուների մասին հարցմանը

13:34, 26 Դկտ, 2023

2023 թվականի հուլիսի 31-ին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք էր կազմակերպել։ Նույն թվականի օգոստոսի 14-ին «Փաստերի ստուգման...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens