ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Փաշինյանի ժողովրդականությունը ներկայացվում է որպես ավտորիտարիզմ

15:05, 2 Հկտ, 2018

Ամերիկյան օնլայն մշակույթում կա «Godwin’s law» («Գոդուինի օրենք») հասկացողությունը, ըստ որի, ինչքան երկար է տևում որևէ օնլայն քննարկում, այնքան հավանական է դառնում Ադոլֆ Հիտլերի հետ համեմատության կիրառումը մասնակիցների կողմից: Հիտլերը բռնապետության ու չարիքի խորհրդանիշ է արդեն մոտ 80 տարի։ Մարդկանց պատկերացման մեջ հենց նա է չարիքի մարմնավորումը։ Այդ «օրենքը» ինչ-որ առումով նաև կիրառելի է քաղաքականության մեջ: Ընդդիմախոսներին և հակառակորդներին Հիտլերի հետ համեմատելով` քաղաքական գործիչները փորձում են նրանց ներկայացնել որպես պոպուլիստ մեկին, ով պատրաստ է ամեն գնով իշխանության հասնել և պահել այն՝ ի վերջո չարիք դառնալով մարդկանց համար։

Այս տարվա ապրիլ-մայիսյան դեպքերից հետո, իշխանությունից և քաղաքական լծակներից հիմնականում զրկված «Հանրապետական» կուսակցության որոշ անդամներ և որոշ լրատվականներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են համեմատել տարբեր բռնատիրական (ավտորիտար) առաջնորդերի հետ, այդ թվում` Հիտլերի: Ընդհանրապես Հիտլերի հետ համեմատությունները, որպես կանոն, լինում են անհիմն։ Այդպիսին են նաև Փաշինյանին ուղղված մեղադրանք-համեմատությունները նրա կամ այլ բռնապետների հետ։

Ստորև ներկայացնենք մի քանի այդպիսի օրինակ:

  • ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը օգոստոսին Փաշինյանի կառավարությանը անվանել էր «խունտա»:
  • ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հոկտեմբերի 1-ին հայտարարել է. «Ո՞ւր ենք գնում, դեպի դիկտատուրա՞, թե՝ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտամունք: […] Ժողովուրդը ծափահարել է նաև Հիտլերին, իսկ Ստալինն ունեցել է միանձնյա իշխանություն»:
  • «Իրավունք» թերթն էլ, որի խմբագրական խորհրդի նախագահ է ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, իր օրվա ֆոտոռեպորտաժում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի նկարները համեմատում է Հիտլերի հանրահավաքների նկարների հետ` դրանք Mein Kampf-ի պես ժողովրդական կուռքի օրինակ ներկայացնելով:

  • «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ և աջակցել նրան քաղաքականություն վերադառնալու գործում, խոսելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին, հայտարարել է. «Հիտլերի ժամանակ էլ էր ժողովուրդը օվացիա անում և կոդն էլ պատահական չէ. իմ պայքարը (խմբ․՝ Mein Kampf), այստեղ իմ քայլը»։
  • Հենց ինքը Քոչարյանը ևս նմանատիպ համեմատություններ է արել։ Խոսելով Փաշինյան մասին, նա պնդում է որ «Հայաստանում ծնվում է բռնապետ»։ Նա հատկապես շեշտը դնում է Փաշինյանի «պոպուլիզմի» վրա, որով նա նման է Հուգո Չավեսին` ով, ըստ նրա, Վենեսուելան հասցրեց տնտեսական ճգնաժամի:

Որպեսզի հասկանանք, թե ինչու են անհիմն այսպիսի հայտարարությունները, սկսենք բռնապետության սահմանումից։ Բռնատիրական կամ ավտորիտար պետության պարագայում ընդդիմությունը, ըստ էության, ձևական բնույթ է կրում, սահմանափակված են հիմնարար ազատությունները, ազատ և արդար ընտրություններ տեղի չեն ունենում:

«Նոր Հայաստանի» պարագայում այս պնդումները հիմնավոր չեն: Փաշինյանի վարկանիշը իրոք բարձր է, դրա մասին են վկայում տարբեր հարցումները և Երևանի ավագանու ընտրությունը, որում «Իմ քայլը» դաշինքը հավաքեց 81 տոկոս: Սակայն, բարձր ժողովրդականություն ունենալն ինքնըստինքյան չի հանգեցնում բռնապետության: Ընդհակառակը, բռնապետները, որպես կանոն, լինում են անժողովրդական և իշխում են ժամանակ առ ժամանակ ֆիզիկական ուժ գործադրելով:

Ինչ վերաբերում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի «խունտա» ձևակերպմանը, հարկ է նշել, որ «խունտա» (իսպ․` Junta) բառը, նշանակում է զինվորականների խումբ, որն իշխանության է եկել բռնի ճանապարհով իրականացված հեղաշրջման արդյունքում և իրականացնում է բռնապետական կառավարում` տեռորի ճանապարհով:

Փաշինյանի իշխանության բռնապետական չլինելու մասին են վկայում նաև սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները: Վերջին տասնամյակներում առաջին անգամ ընտրությունների արդյունքները ընդունվեցին բոլոր մասնակիցների կողմից: Ավելին, ավագանու ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին շնորհավորեցին «Հանրապետական» կուսակցությունը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, քաղաքապետի այլ թեկնածուներ` Արարատ Զուրաբյանը և Մհեր Շահգելդյանը։

Հովհաննես Նազարեթյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ

SUT.am-ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ադոլֆ ՀիտլերավտորիտարիզմբռնապետժողովրդականությունՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens