ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հանրային աջակցության իմիտացիա «երիտասարդ կանանցից»․ Facebook-ում Կարապետյանին սատարող մի քանի տասնյակ կեղծ օգտահաշիվները

Նանե Մանասյան Նանե Մանասյան
15:31, 21 Հլս, 2025

Հունիսի 18-ին՝ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումից ի վեր, սոցիալական մեդիայի հայալեզու տիրույթում ակտիվացել է գործարարի հանրային աջակցության իմիտացիա իրականացնող կեղծ օգտահաշիվների բանակ։ 

«Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում են հայտնվել մի քանի տասնյակ ակտիվ օգտահաշիվներ (ցանկը թարմացվում է*), որոնք հիմնականում հանդես են գալիս Սամվել Կարապետյանին աջակցող մեկնաբանություններով՝ մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերում։

Այսպես, FIP.am-ը դիտարկել է ֆեյսբուքում համեմատաբար մեծ թվով հետևորդ ունեցող մի շարք լրատվամիջոցների էջերի հրապարակումները Սամվել Կարապետյանի վերաբերյալ․ դրանք ունեն մի շարք կարևոր նմանություններ։ 

Մասնավորապես՝ կեղծ օգտահաշիվների մեծ մասը ստեղծվել է 2023 թվականի գարնանը: Դրանց գրեթե միաժամանակյա ստեղծման մասին է վկայում նաև օգտահաշիվների User ID-ներում (ամեն բացվող օգտահաշվին տվյալ ժամանակում Facebook-ի կողմից տրվող) 100090 թվի առկայությունը։ 

Արտապատկերումները՝ կեղծ օգտահաշիվների գլխավոր էջերից:

Մի շարք լրատվամիջոցների մեր դիտարկումները ցույց են տվել, որ կեղծ օգտահաշիվները դրսևորում են ակնհայտորեն համաժամանակյա ու միանման վարքագիծ: Մասնավորապես՝ հրապարակումից կարճ ժամանակ հետո ԶԼՄ-ների մեկնաբանությունների տիրույթում թողնում են Կարապետյանին գովաբանող ու աջակցող գրեթե միանման, չնչին տարբերություններով տեքստեր։ 

Օրինակ, այսօր հուլիսի՝ 21-ին, ֆեյքերի այս բանակը աչք ծակող հերթական ակտիվություն դրսևորելով՝ ընդամենը մեկ ժամում տասնյակ աջակցող մեկնաբանություններ է թողել ռուսաստանցի կալանվորված գործարարի՝ «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին» խորագրով շարքից հերթական մասի՝ սոցմեդիայի  հրապարակումների մեկնաբանություններում։  

Արտապատկերումները՝ Hraparak․am, Armlur, 168.am ԶԼՄ-ների համապատասխան ֆեյսբուքյան հրապարակումներից։ 

Հատկանշական է նաև, որ միևնույն կեղծ օգտահաշիվը տարբեր ԶԼՄ-ների համապատասխան հրապարակումներում արտատպել է միևնույն մեկնաբանությունը։ 

Մեր դիտարկումները ցույց են տվել, որ բոլոր կեղծ օգտահաշիվները ներկայանում են երիտասարդ կանանց դեմքով։ Եվ չնայած՝ օգտահաշիվների ազգանունները հայկական են, լուսանկարները պատկանում են այլազգի կանանց, որոնք վերցրվել են սոցիալական մեդիայից և այլ ցանցային ռեսուրսներից։ 

Օրինակ՝ Rima Samsonyan անունով օգտահաշվի գլխավոր լուսանկարը ռուսաստանյան Одноклассники սոցիալական ցանցում հրապարակված մի մոդելի մասնակցությամբ տեսանյութից է։ 

Արտապատկերումները՝ News.am-ի ֆեյսբուքյան հրապարակումից, OK.ru-ի տեսանյութից և կեղծ օգտահաշվից:

Մեկ այլ՝ Polina Manucharyan անունով օգտահաշիվն օգտագործել է ռուսաստանցի գեղասահորդուհի, օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայի լուսանկարը։ Այն վերցրված է մարզիկի ինստագրամյան էջից, որը ժամանակին տարածվել է նաև ռուսաստանյան լրատվամիջոցներում։ 

Արտապատկերումը՝ ռուսաստանյան RBK գործակալությունից:

«Փաստերի ստուգման հարթակը» մշտապես ուսումնասիրել և բացահայտել է սոցիալական մեդիայում հանրային-քաղաքական գործիչներին աջակցության իմիտացիա ստեղծող կեղծ օգտահաշիվների բանակները, ներկայացրել դրանց վարքագիծն ու առանձնահատկությունները։ 

FIP.am-ի ուշադրության կենտրոնում են եղել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանության ներկայացուցիչներին աջակցող ֆեյքերի բանակները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի գրառումները հավանող՝ ասիական ծագում ունեցող կեղծ օգտահաշիվների խմբերը։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Կուսակցությունից դուրս գալը բավարա՞ր է ՍԴ դատավորի անկախությունն ապահովելու համար
Տեսանյութեր

Կուսակցությունից դուրս գալը բավարա՞ր է ՍԴ դատավորի անկախությունն ապահովելու համար

17:12, 9 Նյմ, 2026

Կուսակցությունից դուրս գալը նշանակո՞ւմ է, որ քաղաքական կապերն էլ են վերացել Հրայր Թովմասյանից մինչև Վլադիմիր Վարդանյան․ նման ճանապարհ, բայց նույն...

ՀԷՑ-ի 64 միլիարդը․ կարո՞ղ է սեփականատերը վնասել իր ընկերությանը
Uncategorized @hy

ՀԷՑ-ի 64 միլիարդը․ կարո՞ղ է սեփականատերը վնասել իր ընկերությանը

20:38, 7 Նյմ, 2026

«Իմ ընկերությունն է, չեմ կարող չարաշահում անել»․ արդյո՞ք ճիշտ է Նարեկ Կարապետյանի պնդումը։ FIP.am-ը պարզել է՝ ինչու է այն սխալ,...

ՀՀԿ-ից՝ ՍԴ, ՔՊ-ից՝ ՍԴ․ նախկին քննադատությունն ու այսօրվա բացատրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀՀԿ-ից՝ ՍԴ, ՔՊ-ից՝ ՍԴ․ նախկին քննադատությունն ու այսօրվա բացատրությունը

10:20, 7 Նյմ, 2026

Նոյեմբերի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։ Մինչև ՍԴ տեղափոխվելը նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր, ՔՊ ցուցակով...

Առողջության ապահովագրությունը ՏիկՏոկում ներկայացվել է որպես «նոր հարկ»․ թվերը՝ առանց կարևոր համատեքստի
Մանիպուլյատիվ

Առողջության ապահովագրությունը ՏիկՏոկում ներկայացվել է որպես «նոր հարկ»․ թվերը՝ առանց կարևոր համատեքստի

14:37, 6 Նյմ, 2026

«Yerevan 24/7»-ի TikTok-յան էջում հրապարակված «Նոր բժշկական հարկ...» գրությամբ տեսանյութում ասվում է, որ կառավարությունը 2027 թվականից «որոշել է մտնել նույնիսկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ
  • Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens