ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Առողջության ապահովագրությունը ՏիկՏոկում ներկայացվել է որպես «նոր հարկ»․ թվերը՝ առանց կարևոր համատեքստի

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
14:37, 6 Նյմ, 2026
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«Yerevan 24/7»-ի TikTok-յան էջում հրապարակված «Նոր բժշկական հարկ…» գրությամբ տեսանյութում ասվում է, որ կառավարությունը 2027 թվականից «որոշել է մտնել նույնիսկ ամենաաղքատ խավի գրպանը»՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար քաղաքացու պարտադրելով վճարել «նոր բժշկական հարկ»։

Տեսանյութում ապահովագրավճարի վճարման մեխանիզմը ներկայացվում է որպես «նոր բժշկական հարկ», իսկ կիրառումը՝ որպես «կոպեկներով ապրող մարդկանցից գումար պոկելու» քայլ։

Հրապարակումից վեց օր անց տեսանյութն ունի ավելի քան 1100 հավանում, 125 մեկնաբանություն, 230 պահպանում և շուրջ 400 տարածում։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է տեսանյութում հնչող հիմնական պնդումները և արձանագրել, որ թեև թվային տվյալները հիմնականում համապատասխանում են պաշտոնական տեղեկատվությանը, սակայն տեսանյութը չի ներկայացնում կարևոր համատեքստը, իսկ օգտագործվող բառապաշարը մանիպուլյատիվ, գնահատողական ու հուզական բնույթ ունի և կիրառվում է որպես հուզական ներգործության միջոց՝ լսարանի ընկալման վրա ազդելու համար։

Ի՞նչն է մանիպուլյատիվ

Տեսանյութում մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք ներկայացվում են որպես «ամենաղքատ խավ», պարտադիր ապահովագրավճարը՝ որպես «նոր բժշկական հարկ», իսկ վճարման մեխանիզմը՝ որպես մարդկանցից «գումար պոկելու» միջոց։

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստանալը, սակայն, չի նշանակում, որ տվյալ անձը պատկանում է աղքատ, առավել ևս՝ «ամենաաղքատ» խավին։

Հայաստանում աղքատությունը գնահատվում է տնային տնտեսության մակարդակով՝ հաշվի առնելով ընտանիքի կազմը, ընդհանուր եկամուտներն ու սպառումը և դրանք համադրելով սահմանված աղքատության գծի հետ։ Այսինքն՝ նույն չափի աշխատավարձ ստացող երկու անձ կարող են ունենալ տարբեր սոցիալական վիճակ․ մեկ դեպքում այդ աշխատավարձը կարող է լինել ընտանիքի միակ եկամուտը, մյուս դեպքում՝ տնային տնտեսության մի քանի եկամուտներից մեկը։

Հետևաբար մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար մարդկանց ամբողջությամբ «ամենաաղքատ խավ» ներկայացնելը մանիպուլյատիվ է։

Բացի այդ, մանիպուլյատիվ է նաև առողջության համընդհանուր ապահովագրավճարը որպես «հարկ» ներկայացնելը։ Օրենքն այս վճարը սահմանում է որպես ապահովագրական փաթեթից օգտվելու նպատակով պետական բյուջե վճարվող պարտադիր ապահովագրավճար, որի դիմաց ապահովագրված անձը ստանում է օրենքով նախատեսված բժշկական ծառայությունների և այլ հատուցվող ծառայությունների փաթեթ։

«Գրպանը մտնել», «գումար պոկել» և «կոպեկներով ապրող մարդիկ» ձևակերպումները գնահատողական ու հուզական բնույթ ունեն և կարող են ստեղծել թյուրընկալումներ ու բացասական մոտեցումներ՝ լսարանի շրջանում։  

2000 դրամը՝ աշխատողից 

2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք իսկապես ընդգրկվելու են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։

Հոկտեմբերի 29-ի կառավարության նիստում   առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարի առաջարկվող բաշխումը։

  • Ամսական 10,800 դրամից՝ 4400 դրամը վճարելու է պետությունը, 4400 դրամը՝ գործատուն, 2000 դրամը՝ աշխատողը։

Նույն նիստում Ավանեսյանը հայտնել է նաև, որ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց թիվը մոտ 350 հազար է։  

2026-ին համակարգում արդեն ընդգրկված էր ավելի քան 1.7 մլն մարդ

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործարկվել է 2026 թվականի հունվարի 1-ից։

Առաջին փուլում ընդգրկվել են մինչև 18 տարեկանները, 65 տարին լրացած անձինք, 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները, հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալական անապահովության որոշ խմբեր և զոհված զինծառայողների ընտանիքների անդամները։

2026 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ համակարգի շահառուների թիվը գերազանցել է 1.7 միլիոնը։ Նրանցից 842,750-ը առաջին կիսամյակում արդեն ստացել էր բժշկական ծառայություն։ Ընդհանուր առմամբ մատուցվել էր շուրջ 8.4 միլիոն ծառայություն, որոնց ֆինանսավորմանն ուղղվել էր 97.4 մլրդ դրամ։

Այսպիսով, տիկտոկյան տեսանյութում ներկայացված փաստական թվերը հիմնականում ճիշտ են, սակայն դրանց ներկայացման ժամանակ բաց է թողնվում ամենակարևորը՝  համատեքստը՝ համակարգի փուլային ներդրումն ու պետական սուբսիդավորման մեխանիզմը։

Միաժամանակ «նոր բժշկական հարկ», «ամենաաղքատ խավի գրպանը մտնել» և «գումար պոկել» բառակապակցությունները գնահատողական ու հուզական բնույթի ձևակերպումներ են, որոնք կարող են ուղղակիորեն ազդել լսարանի ընկալման վրա՝ համակարգի ներդրման վերաբերյալ ձևավորելով բացասական վերաբերմունք։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ապահովագրությունՀՀ ԱՆ

Հարակից հոդվածներ

Նինա Կարապետյանցը, Իկոնոմովը և շատերը կեղծ տեղեկություն են տարածել․ հրապարակված տեքստը պաշտոնական փաստաթուղթ չէ
Սխալ

Նինա Կարապետյանցը, Իկոնոմովը և շատերը կեղծ տեղեկություն են տարածել․ հրապարակված տեքստը պաշտոնական փաստաթուղթ չէ

12:31, 8 Սպտ, 2026

Քաղաքական գործիչ Արտաշես Իկոնոմովը, որը վերջերս խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հայտ էր ներկայացրել, այսօր առավոտյան սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածել։ Նա...

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին

13:01, 8 Ապր, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» խմբագրություն են դիմել մի շարք ընթերցողներ՝ հայտնելով, որ տարածվում են լուրեր՝ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո...

Հարակից հոդվածներ

Նինա Կարապետյանցը, Իկոնոմովը և շատերը կեղծ տեղեկություն են տարածել․ հրապարակված տեքստը պաշտոնական փաստաթուղթ չէ
Սխալ

Նինա Կարապետյանցը, Իկոնոմովը և շատերը կեղծ տեղեկություն են տարածել․ հրապարակված տեքստը պաշտոնական փաստաթուղթ չէ

12:31, 8 Սպտ, 2026

Քաղաքական գործիչ Արտաշես Իկոնոմովը, որը վերջերս խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հայտ էր ներկայացրել, այսօր առավոտյան սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածել։ Նա...

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին

13:01, 8 Ապր, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» խմբագրություն են դիմել մի շարք ընթերցողներ՝ հայտնելով, որ տարածվում են լուրեր՝ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ
  • Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens