ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Կիվիրյանը և news.am-ը սխալ են․ Ճապոնիայի վարչապետը ծաղիկ չի խոնարհել ատոմային ռումբ նետած ամերիկացի օդաչուի գերեզմանին

Արեն Նահապետյան Արեն Նահապետյան
14:49, 24 Մրտ, 2026

ՍԽԱԼ

Հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում Ճապոնիայի վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցելության հետ կապված սխալ տեղեկություն է տարածել, որն էլ ակամա սխալ եզրահանգման հիմք է դարձել։ 

Նա, մասնավորապես, գրել է․ «Ճապոնիայի վարչապետ Տակաիտին ծաղկեպսակ է դնում Չարլզ Սուինիի գերեզմանին, այն օդաչուի, ով ատոմային ռումբ է գցել Նագասակիի վրա։ Այնպես որ չզարմանաք, երբ Նիկոլը շուտով ծաղկեպսակներ դնի Թալիաթի գերեզմանին կամ ասենք Խոջալուի հուշարձանի առաջ…»։ 

Այս գրառումը բավականին լայն տարածում է գտել հանրության շրջանում և բուռն քննարկումների առիթ դարձել։

News.am կայքը՝ ռուսալեզու մի աղբյուրի հղմամբ, ևս անդրադարձել է այս այցելությանը՝ հիշեցնելով, որ «այնտեղ (Արլինգտոնի ազգային գերեզմանատանը) է թաղված նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչու Չարլզ Սուինին, որը մասնակցել է 1945 թվականին Ճապոնիայի երկու ատոմային ռմբակոծություններին»։

Պնդումը, թե Ճապոնիայի վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սուինիի գերեզմանին լայնորեն տարածվում է ռուսական մամուլում կամ սոցիալական ցանցերում (1, 2, 3, 4):

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե իրականում որտեղ է ծաղիներ խոնարհել Տակաիչին, և որտեղ է հուղարկավորված Չարլզ Սուինին:

Որտեղ է ծաղիկներ խոնարհել Տակաիչին

Մարտի 20-ին Ճապոնիայի վարչապետն այցելել էր Արլինգտոնի ազգային գերեզմանատուն և ծաղիկներ խոնարհել «Անհայտ զինվորի հուշարձանին»։ Սրա մասին հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ-ն։ 

Արտապատկերումը՝ Ճապոնիայի ԱԳՆ կայքից:

Որտեղ է ամփոփված Չարլզ Սուինին

Հանգուցյալների շիրիմների և նրանց վերաբերյալ տեղեկատվության «Find the grave» («Գտիր գերեզմանոցը») ամերիկյան հարթակի տվյալների համաձայն՝ Սուինին հանգչում է ԱՄՆ-ում՝ Մասաչուսեթսի ազգային գերեզմանատանը։

Հարթակում ներկայացված տվյալների համաձայն՝ նա մահացել է Բոստոնի հիվանդանոցում 2004 թվականին։ 

Արտապատկերումը՝ «Find the grave» կայքից:

Այսպիսով, պնդումը, թե Ճապոնիայի վարչապետը ծաղիկներ է խոնարհել Չարլզ Սուինիի գերեզմանին, սխալ է։ Այդ երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին (Tomb of the Unknown Soldier), որը գտնվում է Առլինգտոնի ազգային գերեզմանատանը (Վաշինգթոն)։ Այստեղ ամփոփված չէ Սուինիի մարմինը․ ամերիկացի օդաչուի գերեզմանը գտնվում է Մասաչուսեթսի ազգային գերեզմանատանը։

Նկատենք՝ Ճապոնիայի որևէ պաշտոնական ներկայացուցիչ երբևէ ծաղկեպսակ չի դրել հատկապես նրա գերեզմանին, քանի որ նա այն օդաչուն էր, որը 1945-ին ղեկավարել է Նագասակիի ատոմային ռմբակոծությունը

Արեն Նահապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱՄՆապատեղեկատվությունԱրգիշտի ԿիվիրյանՃապոնիա

Հարակից հոդվածներ

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը
Մանիպուլյատիվ

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը

12:41, 28 Մյս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում երեկվանից պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր, տեքստեր (1, 2, ), որոնցում օտագործվում են համատեքստից կտրված խոսքեր,...

Ռուսական և պրոռուսական ալիքները Գյումրիի ռազմաբազայի մասին ոչ փաստահեն տեղեկություն են տարածում
Մանիպուլյատիվ

Ռուսական և պրոռուսական ալիքները Գյումրիի ռազմաբազայի մասին ոչ փաստահեն տեղեկություն են տարածում

17:32, 7 Մրտ, 2026

Ռուսական տելեգրամյան ալիքները ու դրանց ակտիվ տարածող պրոռուսական հայաստանյան ալիքները երեկվանից համակարգված կերպով ու ակտիվորեն տարածում են, թե իբր Գյումրիում...

Դավադրապաշտությունից մինչև չարագուշակություն․ ԱՄՆ դեսպանի հետկանչի շուրջ քննարկումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դավադրապաշտությունից մինչև չարագուշակություն․ ԱՄՆ դեսպանի հետկանչի շուրջ քննարկումները

11:36, 25 Դկտ, 2025

ԱՄՆ-ի կողմից շուրջ երեք տասնյակ դեսպանների հետ կանչման որոշումը, որի շրջանակում պաշտոնը կավարտի նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը (Kristina...

Իրանի օդային տարածքը բաց է. տարածվող լուրը կեղծ է
Մեծամասամբ սխալ

Իրանի օդային տարածքը բաց է. տարածվող լուրը կեղծ է

03:03, 3 Ապր, 2025

Հայաստանյան մամուլում և սոցիալական մեդիայում, իրանական MEHR գործակալությանը հղումով,  ապրիլի 2-ի երեկոյան կայծակնային արագությամբ լուր տարածվեց, թե «ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens