ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Կրեմլամերձ թուրք լրագրողի հերթական կեղծ լուրը

Նանե Մանասյան Նանե Մանասյան
15:22, 29 Ապր, 2026
ՖԵՅՔ

ՖԵՅՔ

Թուրք քարոզիչ Օքայ Դեփրեմն ապրիլի 28-ին հերթական հոդվածն է հրապարակել Հայաստանի վերաբերյալ, համաձայն որի՝ այս անգամ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությունն է վաճառել Թուրքիային»։ 

Թուրքական դեղին մամուլի կայքերից dikgazete{.}com-ում հրապարակված հոդվածում Դեփրեմը, մասնավորապես, «բարձրաստիճան աղբյուրներին հղումով» պնդել է, թե հեռուստաընկերության 100% բաժնեմասը վաճառվել է թուրքական խոշոր մեդիա  Demiroren TV Holding-ին։ 

FIP.am-ն ավելի վաղ անդրադարձել է Օքայ Դեփրեմի գործունեությանը, նրա կապերին Կրեմլի հետ։ Նա պարբերաբար անդրադառնում է Հայաստանին վերաբերող թեմաներին՝ հաճախ օգտագործելով զգայուն և էմոցիոնալ հարցեր, այդ թվում՝ պատերազմին և դրա հետևանքներին վերաբերող թեմաները։

Կարդացեք նաև՝ Ռուսաստանի քարոզիչ, որն ունի «Լուգանսկի քաղաքացիություն»․ ո՞վ է «10 մզկիթների» մասին կեղծ լուրի հեղինակը։ 

Այս տեղեկությունն ապրիլի 29-ի առավոտվանից համակարգված ձևով տարածվել է X-ի մի շարք օգտահաշիվների (առաջին հայացքից բոտային հաշիվներ են-խմբ․) կողմից (1, 2, 3)։ Դրանք հոդվածի հիման վրա արհեստական բանականությամբ գեներացված մեկնաբանությամբ տեսանյութ են տարածել, որի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության «կառավարումը թուրքական ընկերությանը կանցնի անմիջապես հունիսի ընտրություններից հետո»։ 

previous arrow
next arrow
Slider

Արտապատկերումները՝ X-ի օգտահաշիվներից։

Թվիթերյան այս հաշիվներից մեկից նույն տեսանյութը տարածել է նաև թուրքական մեկ այլ մեդիա։  

Ինչպես Դեփրեմի՝ Հայաստանի դեմ մյուս բոլոր կեղծ հոդվածներում (1, 2, 3, 4), այս մեկում ևս չկան պնդումներն ապացուցող փաստեր, ավելին՝ բաց, արժանահավատ ու պաշտոնական աղբյուրները ևս չեն հաստատում այս տեղեկությունը։ 

Սրան զուգահեռ, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով (Գլուխ 4) Հայաստանում Հանրային հեռուստաընկերությունը հանրային (ոչ առևտրային) հեռարձակող է, որը գործում է պետության կողմից սահմանված հատուկ կարգավիճակով, և դրա գործունեությունը կարգավորվում է օրենքով։

Օրենսդրությունից բխում է, որ Հանրային հեռուստաընկերությունը չի հանդիսանում մասնավոր սեփականություն, այլ գործում է հանրության անունից, և ենթակա չէ  մասնավորեցման կամ վաճառքի։ Ինչպես նաև,  հստակ ամրագրված է հեռուստաընկերության պետական ֆինանսավորումը։

Հատկանշական է, որ Հանրային հեռուստաընկերության գործունեության, ֆինանսավորման և սեփականության կառավարման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ ևս չկան շրջանառության մեջ։ 

Այսպիսով, Դեփրեմի հերթական «աղմկահարույց» լուրը կեղծ է, որը բոտերի համակարգված արշավի միջոցով տարածվել է X-ի մի շարք հաշիվներում։ 

Հայաստանի դեմ ապատեղեկատվական այս արշավը (FIMI) նման է Storm-1516-ի շրջանակներում իրականացվող արշավներին (1, 2, 3, 4), երբ օգտագործվում են սոցիալական ցանցերի կեղծ հաշիվներ, AI-ով ստեղծված deepfake տեսանյութեր և այլն։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` FIMIՕքայ Դեփրեմ

Հարակից հոդվածներ

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)

22:39, 3 Օգս, 2026

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է տեղեկություն, թե Եվրոպական Միությունը քննարկում է ԵՄ սահմանների ներսում գտնվող անօրինական միգրանտներին  Հայաստան տեղափոխելու...

Ինչպես է Storm 1516-ը թիրախավորում Հայաստանում կառուցվող AI գործարանը․ երեք կեղծ նարատիվ մեկ ամսում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է Storm 1516-ը թիրախավորում Հայաստանում կառուցվող AI գործարանը․ երեք կեղծ նարատիվ մեկ ամսում

15:48, 15 Հլս, 2026

Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնը («ԱԲ գործարան»)  վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն երեք անգամ դարձել է...

Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)
Սխալ

Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)

20:40, 9 Հլս, 2026

Մաս 1 Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուի» 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել էին նաև...

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

12:39, 9 Հլս, 2026

Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։ Հաղորդման հյուրերի թվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens