ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Թրամփը չի հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է ԱՄՆ-ին տրամադրել օդային տարածք․ սոցցանցերում տարածվում է կեղծ սքրինշոթ

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
15:28, 24 Ապր, 2026
ՖԵՅՔ

ՖԵՅՔ

Սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման էկրանապատկերն  (screenshot) է տարածվում, որում Թրամփը իբրև թե «համաձայնության է եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանի օդային տարածքը ԱՄՆ-ին տրամադրելու համար, եթե Իրանը հրաժարվի պահպանել խաղաղության պայմանավորվածությունը»։

Այս սքրինշոթը տարածում են անհայտ աղբյուրներ՝ բարձրացնելով հարցեր՝ ինչո՞ւ է այս գրառումը ջնջվել, ինչո՞ւ է Փաշինյանը մտնում պատերազմի մեջ։

Սովորական որոնումը ցույց է տալիս, որ Truth սոցիալական ցանցում Թրամփի վերջին օրերի գրառումների շարքում նման բովանդակություն չկա։ Այս գրառումը չկա նաև հանրային արխիվ համարվող Rollcall-ի Factbase արխիվում, որտեղ պահպանվում են քաղաքական հայտնի գործիչների սոցցանցային գրառումները, ելույթներն ու հայտարարությունները։ Եթե պատկերացնենք, որ Թրամփի գրառումը թեկուզ մի քանի րոպե եղած լիներ սոցիալական ցանցի հարթակում, ապա այն կհայտնվեր այս հանրային արխիվում։

Բացի այդ, եթե գրառումը լիներ իրական, ապա այն մեծ հավանականությամբ պահպանված կլիներ այլ արխիվներում, մինչդեռ դրանցում որոնումը ցույց է տալիս, որ նման գրառում կամ տեքստ Թրամփի անունից չկա։ 

Այն, որ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց չի եղել, հայտարարել էր նաև ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ X-ում տարածվող տեղեկությունը կեղծ է։ 

Ովքե՞ր և ինչպե՞ս են տարածում Թրամփի անունից հորինված տեքստը 

Դոնալդ Թրամփի սոցցանցի էջի հորինված տեքստով էկրանապատկերը տարածվում է հիմնականում X սոցիալական ցանցում։ Առաջնային տարածողների օգտահաշիվներում «Russia» բառը կա։ 

Արտապատկերումները՝ X սոցիալական հարթակից

Տեղեկությունը X-ում առաջինը տարածվել է «RussiaNews» օգտահաշվից։ Այս հաշվի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն տարածում է հիմնականում արագ կամ «breaking» ֆորմատի հրապարակումներ ռազմական գործողությունների, միջազգային քաղաքականության, հակամարտությունների մասին։ Հաշիվը անանուն է, կապված չէ որևէ լրատվամիջոցի հետ, իսկ հրապարակումները հաճախ հուզական բովանդակություն ունեն։

Արտապատկերումը՝ X-ից

Ապատեղեկատվական այս արշավը (FIMI) նման է Storm-1516-ի շրջանակներում իրականացվող արշավներին (1, 2, 3), երբ օգտագործում են սոցիալական ցանցերի կեղծ հաշիվներ, AI-ով ստեղծված deepfake տեսանյութեր և այլն։ Այս դեպքում փաստացի, մշակվել է Թրամփի կեղծ գրառում ու անհայտ էջերով տարածվել։

Այսպիսով, Թրամփին վերագրվող գրառումը չի հաստատվում ոչ պաշտոնական աղբյուրներով, ոչ էլ հանրային արխիվներում։ Տարածվող սքրինշոթը կեղծ է, իսկ դրա բովանդակությունը մանիպուլյատիվ՝ հիմնված սենսացիոն ձևակերպումների և անանուն աղբյուրների վրա։ Դրա տարածումը հիմնականում իրականացվում է սոցիալական մեդիայի ոչ թափանցիկ հաշիվների միջոցով, որոնք հաճախ գործում են նույնատիպ նարատիվներ առաջ մղող տեղեկատվական ցանցերում։

Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչպես կարող են միջազգային քաղաքականության զգայուն թեմաները՝ մասնավորապես անվտանգությունն ու տարածաշրջանային լարվածությունը, օգտագործվել ապատեղեկատվություն տարածելու և հանրային ընկալումների վրա ազդելու համար։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` FIMIապատեղեկատվական արշավՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո
Տվյալների լրագրություն

Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

15:00, 10 Սպտ, 2026

2018 թվականի գարնանը Թաշյա հեղափոխությունի հետո դատաիրավական ոլորտի բարեփոխումները հայտարարվեցին ՀՀ վարչապետի պաշտոնը ստնաձնած Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջնահերթություն:  Ըստ էության,...

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները
Սխալ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

17:07, 17 Օգս, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին...

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը

18:33, 30 Հլս, 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 30-ին կառավարության նիստում անդրադառնալով Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ գնահատականին, հայտարարել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens