ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես համայնքի տնտեսական ակտիվության և զարգացման «ամենացցուն օրինակ», ասել է․

«Ես նայել եմ Շիրակի մարզում անշարժ գույքի շուկայի դինամիկան, օրինակ, և տեսեք՝ հետաքրքիր թվեր կան։ 2026 թվականի հուլիսի դրությամբ Գյումրիում մեկ քառակուսի մետրը անշարժ գույքի եղել է 215 000 դրամ է, 2017 թվականի կամ 2010 թվականի համեմատությամբ գրեթե կրկնակի անգամ աճ կա։ Քանի որ անշարժ գույքի գինը Հայաստանի, ընդհանրապես համայնքի տնտեսական ակտիվության և զարգացման ամենացցուն օրինակն է»։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է պատգամավորի ներկայացրած տվյալները և պարզել, որ 2017 և 2026 թվականների հուլիսյան տվյալների համեմատությամբ բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գներն աճել են Հայաստանի բոլոր մարզկենտրոններում, իսկ Գյումրին աճի տեմպով առաջատարների շարքում չէ․ այն 10 մարզկենտրոնների ցանկում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ 

Գյումրիում 1 քմ-ի գինը դարձել է 2.4 անգամ բարձր

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2017 թվականի հուլիսին Գյումրիում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը կազմել է 89 հազար դրամ, իսկ 2026 թվականի հուլիսին՝ 215.6 հազար դրամ։

Այսպիսով, պատգամավորի նշած՝ 2026 թվականի հուլիսին մեկ քառակուսի մետրի շուրջ 215 հազար դրամ արժեքը համապատասխանում է Կադաստրի կոմիտեի տվյալներին։ Սակայն 2017 թվականի հուլիսի համեմատ գինը ոչ թե «գրեթե կրկնակի» է դարձել, այլ 2.42 անգամ բարձր է, ինչը նշանակում է 142.2% աճ։

Պատգամավորը համեմատության համար հիշատակում է նաև 2010 թվականը։ Կադաստրի կոմիտեի հրապարակումներում 2010 թվականի հուլիսի առանձին ցուցանիշ հասանելի չէ, սակայն առկա հունիսի տվյալներով Գյումրիում բնակարանի մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը կազմել է 123.8 հազար դրամ։ 2026 թվականի հուլիսի 215.6 հազար դրամի համեմատ գինը դարձել է 1.74 անգամ բարձր՝ աճելով 74.2%-ով։ Այս ցուցանիշը ևս մոտ է պատգամավորի՝ «գրեթե կրկնակի» բնորոշմանը։ 

Գներն աճել են բոլոր մարզկենտրոններում

Գյումրիում անշարժ գույքի թանկացումը, սակայն, առանձին երևույթ չէ։

«Փաստերի ստուգման հարթակը» համադրել է Կադաստրի կոմիտեի՝ 2017 և 2026 թվականների հուլիսյան տվյալները Հայաստանի բոլոր 10 մարզկենտրոնների կտրվածքով։ Համեմատությունը ցույց է տալիս, որ 2017 թվականի հուլիսի համեմատ բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինն աճել է բոլոր մարզկենտրոններում։

Ընդ որում, Գյումրին տոկոսային աճով 10 մարզկենտրոնների շարքում 7-րդն է։ Գյումրիից ավելի բարձր աճ է գրանցվել վեց մարզկենտրոնում՝ Հրազդանում՝ 329.1%, Կապանում՝ 210%, Արմավիրում՝ 206.5%, Արտաշատում՝ 198.4%, Աշտարակում՝ 150.5% և Գավառում՝ 148.1%։

Ամենամեծ աճը գրանցվել է Հրազդանում․ այստեղ մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը 56 հազար դրամից հասել է 240.300 դրամի, ինչի արդյունքում գինը դարձել է 4.2 անգամ բարձր։ Գյումրիում նույն ժամանակահատվածում 1 քմ-ի արժեքը դարձել է  2.4 անգամ բարձր։

Այսպիսով, թեև անշարժ գույքի գների աճը դժվար է դիտարկել որպես համայնքի տնտեսական ակտիվության և զարգացման «ամենացցուն օրինակ», այդուհանդերձ, նույնիսկ այդ տրամաբանության շրջանակում Գյումրիում անշարժ գույքի գների արձանագրված աճը բացառիկ չէ։ 

Կադաստրի կոմիտեի տվյալների համադրումը ցույց է տալիս, որ բնակարանների միջին գներն աճել են Հայաստանի բոլոր 10 մարզկենտրոններում։ Աճի տեմպով Գյումրին զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ վեց մարզկենտրոնում տոկոսային աճն ավելի բարձր է եղել։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱԺԳյումրի

Հարակից հոդվածներ

Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով
Տվյալների լրագրություն

Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով

16:42, 12 Օգս, 2026

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանն այսօր իր ելույթում խոսել է Հայ Առաքելական եկեղեցու և եկեղեցականների միջև աշխատանքային իրավահարաբերությունների ու այդ...

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում

13:28, 3 Օգս, 2026

9-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 2-ին մեկնարկել է աշխատանքները. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով օրենսդիր մարմնի կազմում կլինի...

Գյումրիում շուրջ 2000 անօթևան կա, բայց վերջին տարիներին բնակարաններ տրվել են․ Ալիկ Ալեքսանյանի հայտարարության հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գյումրիում շուրջ 2000 անօթևան կա, բայց վերջին տարիներին բնակարաններ տրվել են․ Ալիկ Ալեքսանյանի հայտարարության հետքերով

14:01, 16 Մրտ, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը փետրվարի 23-ին Գյումրի կատարած այցից հետո հայտարարել էր․ «․․․Խոսացեք, որ Գյումրիում 2000 անտուն մարդ...

Գյումրիի քաղաքապետը, ենթադրաբար, ավտոբուսը վարել է առանց համապատասխան վարորդական իրավունքի
Առանց վճռի

Գյումրիի քաղաքապետը, ենթադրաբար, ավտոբուսը վարել է առանց համապատասխան վարորդական իրավունքի

17:07, 14 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին Գյումրի քաղաքի հանրային տրանսպորտը համալրվեց նոր ձեռք բերված էլեկտրական ավտոբուսներով։ Այս մասին հայտնել էր Գյումրիի քաղաքապետարանը՝ իր պաշտոնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens