ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուսաստանի պետական կառույցները երկրորդում են բոտերին․ ինչպես կրկնվեցին Firebird AI-ի մասին նարատիվները

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
11:35, 13 Հկտ, 2026

Հայաստանում կառուցված Firebird AI արհեստական բանականության կենտրոնի վերաբերյալ ռուսական ապատեղեկատվական ցանցերի կողմից ամիսներ առաջ տարածված մի շարք պնդումներ այժմ կրկնվում են Ռուսաստանի պետական կառույցների և լրատվամիջոցների հրապարակումներում։ Մասնավորապես, հոկտեմբերի 8-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, թե կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից՝ Ռուսաստանի, Իրանի և տարածաշրջանի այլ երկրների դեմ հետախուզական գործունեություն իրականացնելու համար։

Նույն հայտարարությամբ նա նաև զգուշացրել է, թե կենտրոնի հզորությունների ընդլայնումը կարող է Հայաստանին կանգնեցնել էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտի առաջ։

Շևցովը նշել է նաև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Firebird ընկերությունը ենթարկվում է ամերիկյան օրենսդրությանը, ԱՄՆ հատուկ ծառայությունները կկարողանան հասանելիություն ունենալ նրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։ «Սա նշանակում է, որ Հայաստանի պետական հաստատությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության»,- նշել է նա։ Նույն հայտարարության մեջ նա ուժեղացրել է իր ենթադրությունը՝ եզրահանգելով․

«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»։

Ուշագրավ է, որ նմանատիպ պնդումներ դեռ հունիս-հուլիս ամիսներին տարածվել էին ռուսական Storm-1516 ապատեղեկատվական ցանցին վերագրվող արշավների շրջանակում։

Ինչպե՞ս է Հայաստանում տարածվել ՌԴ ԱԽ պաշտոնյայի հայտարարությունը

Այս հայտարարությունը տարածվել է ոչ միայն ռուսական (1, 2, 3, 4, 5), այլև հայաստանյան լրատվամիջոցներով (1, 2, 3, 4)։ Մի մասը փոխանցել է ռուս պաշտոնյայի պնդումները՝ առանց առանձին փաստական ստուգման, իսկ մյուսները հրապարակել են նաև Firebird AI-ի հերքումը (1, 2)։ 

Ռուսական պետական «Россия24» լրատվամիջոցը դեռ սպետեմբերի 22-ին առանձին ռեպորտաժով անդրադարձել էր այս գործարանի գործունեությանը և դեռ այն ժամանակ շեշտել, որ գործարանը կարող է օգտագործվել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից՝ հետախուզական նպատակներով, որոնք ուղղված են տարածաշրջանային երկու առանցքային պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի դեմ։ Ուշագրավ է, որ այս ռեպորտաժում ԲՀԿ-ական, «Սպուտնիկ Արմենիայի» մեկնաբան Արման Աբովյանը պնդում է, որ նման «տվյալների կենտրոնները» ռազմական տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքներ են։ «Իսկ իրանա-ամերիկյան պատերազմի ժամանակ ի՞նչ օբյեկտների էր հարվածում Իրանը, իհարկե, դատա կենտրոններին»,- շեշտում է Աբովյանը։ 

Հայկական կողմը սեպտեմբերի 30-ին հերքել էր այս ռեպորտաժում հնչած գնահատականը։ Մասնավորապես, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը քաղաքականացված էր համարել «Firebird AI» կենտրոնի հնարավոր հետախուզական նշանակության մասին հնչած գնահատականը։

Իսկ արդեն հոկտեմբերի 8-ին ՌԴ ԱԽ պաշտոնյայի հայտարարությունից հետո Firebird AI ընկերությունը հերքել էր տարածված պնդումը՝ հայտարարելով, որ իրենք տեխնոլոգիական ընկերություն են, որը կառուցում և շահագործում է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքներ։ 

«Ընկերությանը տրամադրված ԱՄՆ արտահանման լիցենզիան սահմանափակում է այդ հաշվարկային հզորությունների օգտագործումը բացառապես քաղաքացիական նպատակներով»,- նշված է հերքման տեքստում։

Ի՞նչն է կրկնվում, և ի՞նչն է փոխվել

Firebird AI-ի վերաբերյալ հունիս-հուլիսյան ապատեղեկատվական արշավի և ռուսական պետական հեռուստատեսության սեպտեմբերյան ռեպորտաժի միջև առավել ակնհայտ համընկնումը վերաբերում է կենտրոնի ենթադրյալ հետախուզական նշանակությանը և Իրանի կողմից հնարավոր ռազմական հարվածի թեմային։

Ինչպես ավելի վաղ պարզել էր FIP.am-ը, Storm-1516-ին վերագրվող ցանցի տարածած տեսանյութերից մեկում Հայաստանում կառուցվող Firebird AI կենտրոնը ներկայացվել էր որպես ԱՄՆ հետախուզական օբյեկտ։ Հենց այդ չհիմնավորված պնդման վրա էր կառուցվել Իրանի կողմից կենտրոնին հնարավոր հարված հասցնելու մասին նարատիվը։

Ինչպես է Storm 1516-ը թիրախավորում Հայաստանում կառուցվող AI գործարանը․ երեք կեղծ նարատիվ մեկ ամսում

Սեպտեմբերի 22-ին ռուսական պետական «Россия 24» հեռուստաալիքի ռեպորտաժում կրկին բարձրացվել է կենտրոնի՝ ամերիկյան հատուկ ծառայությունների շահերին ծառայելու հարցը։ Ռեպորտաժում հանդես եկող «Սպուտնիկ Արմենիայի» մեկնաբան Արման Աբովյանն իր հերթին տվյալների կենտրոնները ներկայացրել է որպես ռազմական տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքներ՝ հիշատակելով Իրանի կողմից նման օբյեկտներին հասցված հարվածները։

Ժամանակահատված Աղբյուր Պնդում
Հունիսի 30  Storm-1516  Հայաստանի էլեկտրացանցի ենթադրյալ խափանումներն ու տվյալների կենտրոնի տեխնիկական խնդիրները կարող են վտանգել նախագծի գործունեությունը։ 
Հուլիսի 7  Storm-1516 Firebird AI-ն ներկայացվում է որպես ԱՄՆ հետախուզական կենտրոն, որը կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախ։ 
Սեպտեմբերի 22  «Россия 24» հեռուստաալիք  Կենտրոնը կարող է օգտագործվել ԱՄՆ հետախուզական նպատակներով։ Ռեպորտաժում հիշատակվում են նաև Իրանի կողմից տվյալների կենտրոններին հասցված հարվածները։ 
Հոկտեմբերի 8  ՌԴ Անվտանգության խորհուրդ  Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից, իսկ Firebird-ի ընդլայնումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի։  

Այսպիսով, երկու հրապարակումներում էլ Firebird AI-ի ենթադրյալ հետախուզական նշանակությունը կապվում է Իրանի անվտանգության և հնարավոր ռազմական սպառնալիքի հետ։ 

Հոկտեմբերի 8-ին նույն թեմային անդրադարձել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ հայտարարելով, որ նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից Իրանի և Ռուսաստանի դեմ։

Հուլիսյան ապատեղեկատվական արշավի շրջանակում օգտագործվել էր նաև հեղինակավոր տեխնոլոգիական լրատվամիջոցի անվան նմանակման մեթոդը։ Մասնավորապես, հուլիսի 1-ին X սոցիալական ցանցի «Sprinter Press» հաշիվը տարածել էր Firebird AI-ի ենթադրյալ էներգետիկ խնդիրների մասին հրապարակում՝ հղում կատարելով gizmodo.cc հասցեին։ Այն նմանակում է ամերիկյան Gizmodo տեխնոլոգիական պարբերականի իրական՝ gizmodo.com կայքի հասցեն։

Հատկանշական է, որ ներկայումս X-ը նշված հղումը բացելիս ցուցադրում է նախազգուշացում՝ այն դասակարգելով որպես պոտենցիալ սպամային կամ վնասակար։ 

Արտապատկերումը՝ X-ից

Եզրակացություն

Այսպիսով, Firebird AI-ի վերաբերյալ հրապարակումների համադրությունը ցույց է տալիս, որ հունիս-հուլիսին Storm-1516-ին վերագրվող ապատեղեկատվական արշավներում շրջանառված անվտանգության սպառնալիքների մասին պնդումները հետագայում հանդիպում են նաև ռուսական պետական հեռուստատեսության և ՌԴ Անվտանգության խորհրդի պաշտոնական խոսույթում, այնուհետև նաև՝ կրեմլյան բազմաթիվ քարոզչամիջոցներում։

Առավել ակնհայտ է կենտրոնի ենթադրյալ հետախուզական նշանակության և Իրանի հետ կապված ռազմական սպառնալիքի մասին նարատիվի կրկնությունը։ Հուլիսյան կեղծ տեսանյութում Firebird AI-ը ներկայացվում էր որպես ԱՄՆ հետախուզական կենտրոն և Իրանի հնարավոր ռազմական թիրախ, իսկ սեպտեմբերյան ռուսական հեռուստառեպորտաժում կենտրոնի հետախուզական նպատակներով հնարավոր օգտագործումը կրկին քննարկվում էր Իրանի կողմից տվյալների կենտրոններին հասցված հարվածների համատեքստում։

Զուգահեռաբար կրկնվում է Firebird AI-ը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար հնարավոր ռիսկ ներկայացնելու թեման, թեև հրապարակումներում բերված հիմնավորումներն ու կանխատեսվող հետևանքները տարբեր են։

Փաստացի, տարբեր ժամանակներում և տեղեկատվական հարթակներում հանդիպում է Firebird AI-ն անվտանգության սպառնալիքի համատեքստում ներկայացնող միևնույն ընդհանուր նարատիվը։

Հասմիկ Համարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` FIMIԱԲ գործարանռուսական քարոզչություն

Հարակից հոդվածներ

ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում

11:28, 1 Սպտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական Միությանն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու հնարավորության մասին օգոստոսի 24-ին արված հայտարարությունը կոշտ արձագանքներ է ստացել ռուսական...

Ինչպես է Storm 1516-ը թիրախավորում Հայաստանում կառուցվող AI գործարանը․ երեք կեղծ նարատիվ մեկ ամսում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է Storm 1516-ը թիրախավորում Հայաստանում կառուցվող AI գործարանը․ երեք կեղծ նարատիվ մեկ ամսում

15:48, 15 Հլս, 2026

Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնը («ԱԲ գործարան»)  վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն երեք անգամ դարձել է...

Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)
Սխալ

Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)

20:40, 9 Հլս, 2026

Մաս 1 Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուի» 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել էին նաև...

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

12:39, 9 Հլս, 2026

Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։ Հաղորդման հյուրերի թվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens