ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Միգրանտներ ընդունելու պարտավորության մասին լուրը կեղծ է

11:11, 22 Հնվ, 2019

Ազգային ժողովում հանձնաժողովների նախագաների ընտրությունից ու ԱԺ կազմի ձևավորումից հետո համացանցում չեն դադարում ակտիվ քննարկումները։ Կիզակետում են թե՛ հանձնաժողովների նախագահները, թե՛ ԱԺ խոսնակները։

Օրեր առաջ լրատվական կայքերից մեկը գրել էր, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունում ոչ մի որոշում չի լինի՝ առանց ժողովրդի դրական արձագանքի, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ 2018-ի դեկտեմբերին Հայաստանը ստորագրել է մի փաստաթուղթ, որին կողմ քվեարկածները պարտավորվում են ընդունել ներգաղթյալներ այնքան, որքան որոշում է ՄԱԿ-ը և ոչ տվյալ երկիրը: Ներգաղթյալները, ինչպես գրում է լրատվականը, բերվում են այն երկրներից, որոնցից կորոշի ՄԱԿ-ը։ Ըստ հրապարակման, հնդիկների  և պարսիկների ներգաղթը Հայաստան կարող է պայմանավորված լինել հենց այս փաստաթղթով։

Այս հարցը պարզելու համար Fip.am-ը երեկ՝ հունվարի 21-ին, կապվեց արտգործնախարարի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ Տիկին Նաղդալյանը մեզ տեղեկացրեց, որ խոսքը դեռևս 2016թ.—ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած՝ Նյու Յորքի հռչակագրի մասին է, որի նպատակն էր արձագանքել միգրանտների և փախստակաների խնդիրներին: Այս փաստաթղթով նաև նախատեսված էր երկու համապարփակ համաձայնագրերի մշակում ու ընդունում, որոնցից մեկն էլ ընդունվեց 2018-ի դեկտեմբերին։ Խոսքը անվտանգ, օրինական և ապահով Միգրացիայի համապարփակ համաձայնագրի մասին է (Global compact on Migration), որն  ընդունվել է լռելյայն համաձայնությամբ 2018թ. դեկտեմբերի 11-ին Մարաքեշում:

Նախ հասկանանք, թե ինչ է այս համաձայնագիրը և ինչ կապ կարող է այն ունենալ Հնդկաստանից և Իրանից քաղաքացիների ներհոսքի հետ։

Եվ այսպես, միգրացիայի համապարփակ համաձայնագիրը պատմության մեջ ՄԱԿ-ի առաջին նման փաստաթուղթն է, որի նպատակն է միասնական մոտեցում ձևավորել միջազգային միգրացիայի բոլոր ուղղություններով: Այն չունի իրավական պարտադիր ուժ և հիմնված է հավասար պատասխանատվության, խտրականության բացառման և մարդու իրավունքների արժեքների վրա։ Համաձայնագիրը փաստում է, որ միգրացիայի ընդհանուր օգուտները օպտիմալացնելու համար անհրաժեշտ է համագործակցային մոտեցում։

2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձևով հավանության է արժանացրել դեկտեմբերի սկզբին ընդունված միգրացիայի հարցերով համապարփակ համաձայնագիրը: ԳԱ շրջանակում ընդունված բանաձևին կողմ է քվեարկել նաև Հայաստանը: Բանաձևն ընդունվել է 152 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ (Չեխիայի Հանրապետություն, Հունգարիա, Իսրայել, Լեհաստան, ԱՄՆ) ձայներով (վերոնշյալ հրապարակման մեջ նշված էր, որ  193 քվեարկող երկրներից 181-ն են կողմ քվեարկել)։

Այսպիսով, Հայաստանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, վերոնշյալ համաձայնագիրը ունի դեկլարատիվ բնույթ և լրատվականի այն պնդումը, որ կողմ քվեարկած երկրները պարտավորվում են ՄԱԿ-ի կողմից որոշված քանակով ներգաղթյալներ ընդունել, իրականությանը չի համապատասխանում, քանի որ ինչպես վերը նշեցինք, փաստաթուղթն իրավական պարտադիր ուժ չունի։ Կեղծ է նաև այն, որ համաձայնագրի վավերացումով է պայմանավորված Հայաստանում հնդիկների և պարսիկների ներհոսքը, քանի որ սույն համաձայնագրի և Նյու Յորքի հռչակագիրն ուղղված է միգրացիայի օրինականացմանը, տարանցիկ և նպատակակետ երկրներին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունն ընդլայնելուն և միգրանտների համար անվտանգ ու արժանապատիվ պայմանների ստեղծումը երաշխավորելուն։

Արտգործնախարարի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով միգրանտների խնդրին, նշեց, որ Հայաստանի կառավարության կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի և անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ այդ թվում նաև իրավական դաշտում: Սակայն բոլոր այս գործողությունների հիմքում խստորեն ընկած է ազգային խտրականության բացառման սկզբունքը:

Կարինե Կիրակոսյան

  • Total: 126
  • 126
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens