ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ԱԺ պատվիրակություններում ընդդիմությունը լիարժեք ներկայացվածություն չունի

17:17, 8 Փտր, 2019

Այս շաբաթ ավարտվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ձևավորումը, որն ուղեկցվեց «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տարաձայնություններով:

Մասնավորապես, Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում և ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակությունների կազմի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին առաջարկել էր յուրաքանչյուրին տրամադրել մեկական տեղ, եթե այս առումով ընդդիմության միջև լինի կոնսենսուս և կողմ քվեարկեն ներկայացված կազմերին։

Ընդդիմությունը, սակայն, չէր եկել կոնսենսուսի, ինչի արդյունքում ԲՀԿ-ն ներկայացվածություն չունի ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, իսկ ԼՀԿ-ն՝ Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում:

Ըստ «Իմ քայլը» դաշինքի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի, ԱԺ նախագահն առաջարկել է, որ այս երկու ԽՎ-ներում ապահովվի բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացվածությունը, իսկ «Իմ քայլի» ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել վերոնշյալ առաջարկը և զիջել մեկական քվոտա ընդդիմությանը, եթե բոլոր ԽՎ-երի կազմերի հաստատման դեպքում հաստատվի կոնսենսուս։ «Սակայն պարզվեց, որ ընդդիմադիր որոշ գործընկերներ որոշել են նոր պահանջներ ներկայացնել և ի վերջո մինչ քվեարկությունը կար «կոնսեսուս մինուս 1» պատկերը, և մեծամասնությունը, կարծում եմ, արդարացիորեն քվեարկեց ըստ նախնական սկզբունքի, այն է՝ բոլոր պատվիրակությունների պարագայում համամասնությունը ընդունելով որպես միակ սկզբունք»,- մասնավորապես, հայտնել է Կոստանյանը։

Այս հարցին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ըստ որի, իրենց քաղաքական ուժը դեմ է մեծամասնության կողմից նման «լավություններին» և դեմ է արտահայտվել «Իմ քայլի» առաջարկին՝ անարդար բաշխման պատճառով։

Քանի որ միջխորհրդարանական վեհաժողովներում 7-րդ գումարման ԱԺ պատվիրակությունները կազմվել են նախորդ գումարման ԱԺ խորհրդի որոշման հիման վրա՝ համամասնության սկզբունքով, մենք որոշեցինք ներկայացնել, թե ինչ քվոտավորմամբ են բաշխվել տեղերը այս և նախորդ խորհրդարաններում Սևծովյան տնտեսական համագործակցության և ՆԱՏՕ-ի ԽՎ-ներում, ինչպես նաև 11 միջազգային խորհրդարանական վեհաժողովներում՝ ընդհանուր առմամբ։

Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում թեև պատվիրակության թիվը մնացել է նույնը՝ 4 պատգամավոր, սակայն տեսնում ենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում համամասնության և բոլոր խմբակցությունների ներկայացվածության համադրումն ապահովվել է, իսկ ներկայիս ԱԺ-ում իշխող խմբակցությունը չի համադրել այս 2 սկզբունքները։

ՆԱՏՕ-ի դեպքում, ինչպես տեսնում ենք, փոխվել է պատվիրակությունում ընդգրկված պատգամավորների ընդհանուր թիվը՝ 4-ից դառնալով 3։ 6-րդ գումարման ԱԺ-ում 4 տեղերը բաշխվել էին հավասարապես, իսկ այս անգամ մեծամասնություն է կազմել «Իմ քայլը», 1 ներկայացուցիչ ունի ԼՀԿ-ն, իսկ ԲՀԿ-ն դուրս է մնացել պատվիրակությունից։

11 միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ պատվիրակության ներկայացվածությունը հետևյալն է՝ ըստ գումարման և ըստ խմբակցությունների։ Նախկինում պատվիրակությունների 84 տեղերը բաշխված էին 4 խմբակցությունների միջև հետևյալ կերպ՝ ՀՀԿ — 39 տեղ (46.4%), «Ծառուկյան դաշինք» -21 տեղ (25%), «Ելք» — 13 տեղ (15.5%) և ՀՅԴ -11 տեղ (13.1%):

Ներկայում 97 տեղերը բաշխված են 3 խմբակցությունների միջև հետևյալ կերպ՝ «Իմ քայլը» — 64 տեղ (65.9%), ԲՀԿ — 20 (20.7%) և ԼՀԿ — 13 (13.4%):

Այսպիսով, կարող ենք փաստել, որ նախորդ գումարման Ազգային ժողովում ապահովվել է ընդդիմության լիարժեք ներգրավվածությունը խորհրդարանական վեհաժողովներում՝ չնայած, որ այնտեղ խմբակցությունները 4-ն էին, իսկ պատգամավորների քանակը՝ քիչ (105, ներկայում 132 է)։

Հավելենք, որ ըստ 6-րդ գումարման ԱԺ-ի ընդունած որոշման 11-րդ կետի, պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների պատգամավորների հիմնական և փոխարինող կազմում ներկայացվածության համամասնությունները սահմանում է Ազգային ժողովի խորհուրդը` հիմք ընդունելով միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև Ազգային ժողովի խմբակցությունների պատգամավորների քանակը: Խորհուրդը կարող է նաև սահմանել ռոտացիոն կարգ` հնարավորություն ընձեռելով պատվիրակության կազմում չընդգրկված խմբակցության ներկայացուցիչներին որոշակի պարբերականությամբ ընդգրկվելու համապատասխան պատվիրակության կազմում:

Արփի Ավետիսյան

  • Total: 41
  • 41
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens