ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ո՞ր դեսպաններն են նախկինում հրաժարվել պետական աշխատավարձերից

Կառավարությունը պետբյուջեից Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 347 մլն դրամ ՝ դիվանագիտական ներկայացուցչությունների ծախսերը ապահովվելու համար։

17:57, 25 Ապր, 2019

Կառավարության ապրիլի 25-ի նիստում որոշվեց հավանության արժանացնել ԱԳՆ նախարարի կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է ԱԳ նախարարությանը հատկացնել ավելի քան 347 մլն դրամ։ Համաձայն որոշման հիմնավորման, գումարի տրամադրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են այնպիսի անձանց նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին, և այդ անձինք հրաժարվել էին աշխատավարձերից, բժշկական ապահովագրություններից, որոշներն էլ հոգացել էին հյուպատոսարանների անձնակազմի բժշկական ապահովագրության ծախսերը։ Իսկ 2018 թվականի մայիսից, ԱԳՆ որդեգրած քաղաքականության շրջանակում, դեսպանները նշանակվում են ԱԳՆ համակարգից, ըստ այդմ՝ առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետական բյուջեից ապահովելու անհրաժեշտությունը:

Ըստ ԱԳՆ ներկայացրած որոշման նախագծի, նշված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները գտնվում են Վատիկանում, Լոնդոնում, Լիոնում, Լոս Անջելեսում և Ժնևում։

Տեսնենք, թե ովքեր են եղել այդ դեսպաններն ու հյուպատոսները։

Ըստ այդմ՝ Վատիկանում ՀՀ դեսպանը Միքայել Մինասյանն էր, որը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է։ Նա հետ է կանչվել այդ պաշտոնից 2018 թվականի նոյեմբերին։

Լոնդոնում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում հանդես է եկել ՀՀ ներկայիս  նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա մինչև 2018 թվականը զբաղեցրել է այդ պաշտոնը, իսկ 2018 թվականի մարտի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: Նրան դեսպանի պաշտոնում փոխարինում է Արմեն Կիրակոսյանը։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս է եղել Սերգեյ Սարկիսովը։ Նա Ռուսաստանի քաղաքացի է, հայերենին չի տիրապետում, գործարար է, հանդիսանում է «РЕСО-Гарантия» ընկերության նախագահը։ Ըստ Forbes հեղինակավոր ամսագրի, Սարկիսովը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում 96-րդն է։

Իր պաշտոնավարման ժամանակ Սարկիսովն իր վրա էր վերցրել նաև Գլխավոր հյուպատոսության անձնակազմի պարտադիր ապահովագրական ծախսերը։  2018 թվականի սեպտեմբերի 6-ից Սարկիսովին այդ պաշտոնում փոխարինում է Արմեն Բարբուդյանը։

Հետաքրքիր է, որ Լիոնում ՀՀ հյուպատոսի պաշտոնը զբաղեցնում է Սերգեյ Սարկիսովի եղբայրը՝ Նիկոլայ Սարկիսովը։ Նա շարունակում է զբաղեցնել Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը։ Նիկոլայ Սարկիսովը «РЕСО-Гарантия» ընկերության փոխնախագահն է։

Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Անզնավուրը։ Նրա մահից հետո Ժնևում դեսպան դեռևս չի նշանակվել։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens