ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ավիավառելիքի շուկայում մենաշնորհը պահպանվում է

16:56, 22 Մյս, 2019

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր գործունեության սկզբից տնտեսության զարգացման առաջնահերթություն էր սահմանել զբոսաշրջությունը։

Կառավարության 2018 թ. ծրագրում զբոսաշրջության զարգացման տեսակետից կարևորվել էր ավիատոմսերի գների անկմանն ուղղված ջանքերի գործադրումը և հատկապես` ավիավառելիքի շուկայի ազատականացմանն ուղղված հակամենաշնորհային միջոցառումների իրականացումը։

Սակայն կառավարության 2019 թ. ծրագրում  ավիավառելիքի շուկայի ազատականացմանն ուղղված միջոցառումների մասին նախորդ ծրագրում տեղ գտած խոստումներն այլևս ներառված չեն։

Արդյո՞ք ավիավառելիքի շուկան արդեն ազատականացված է

2017 թ. Հայաստան ավիավառելիք է ներմուծել հինգ կազմակերպություն՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, «Մաքսհուր» ՍՊԸ-ն, «Կամօյլ» ՍՊԸ-ն և «Մաքս օիլ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունները միասին ներմուծել են ավելի քան 55 հազար տոննա ավիավառելիք։

Փորձենք հասկանալ, թե ում են պատկանում այս ընկերությունները, բացի, բնականաբար, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը։

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն  2001 թ․-ից պատկանում է արգենտինահայ մեծահարուստ, գործարար Էդուարդո Էռնեկյանին։

Ինչ վերաբերում է մյուս երեք ընկերությանը, ապա ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, «Մաքսհուր» ՍՊԸ-ի 100% բաժնետերը 2011-ից Հարություն Կարոյի Փամբուկյանն է։ Հարություն Կարոյի Փամբուկյանը եղել է ՀՀԿ կուսակցության անդամ, 1999-2012 թթ.` ԱԺ պատգամավոր։

Վերջինս հանդիսանում է նաև 2017 թ. հուլիսին գրանցված «Մաքս օիլ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը։

Հատկանշական է, որ 2017 թ․ հունիսին «Մաքսհուր» ՍՊԸ-ն դադարեցրել է ավիավառելիքի ներմուծումը և անմիջապես շուկա է մտել «Մաքս օիլ» ՍՊԸ-ն։

Ինչ վերաբերում է ներմուծող մյուս կազմակերպությանը՝ «Կամօյլ» ՍՊԸ-ին, ապա այս ընկերությունը գրանցվել է 2002 թ․ հունիսին, և ընկերության 100% բաժնեմասը պատկանում է 57-ամյա Կամո Ռևիկի Մելքոնյանին։

Կամո Ռևիկի Մելքոնյանը 2017-ից հանդիսանում է նաև Փամբուկյանի «Մաքս օիլ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը։

Այսինքն՝ ավիավառելիք ներմուծող հինգ կազմակերպությունից երեքն ուղղակիորեն փոխկապակցված են միմյանց հետ և կապվում են Հարություն Կարոյի Փամբուկյանի հետ։

Ի՞նչ է փոխվել 2018թ.

Դեռևս 2017 թ. կեսին շուկայից դուրս է եկել «Մաքսհուր» ՍՊԸ-ն։ Այսպիսով, 2018 թ․ ավիավառելիք են ներմուծել մյուս չորս ընկերությունները, իսկ նոր ներմուծողներ չեն հայտնվել։

Փաստորեն, շուկայի ազատականացմանն ուղղված քայլերն արդյունք չեն տվել։

Նոր խաղացողներ չեն հայտնվել, իսկ ներմուծողներից երկուսն անուղղակիորեն պատկանում են մեկ մարդու։ Բացի այդ, հարկ է նշել, որ ավիավառելիքի գինը բարձրացել է։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Տեսանյութեր

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է

17:06, 14 Մյս, 2025

London Times կայքում վերջերս հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens