ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Քոչարյանը ստել է ընտանիքի անդամների հաշիվների սառեցման մասին

20:40, 20 Սպտ, 2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 17-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով դատավորի հարցին՝ իրեն ազատ արձակելու համար առաջարկվող գրավի չափի վերաբերյալ, հայտարարեց, որ կկարողանա վճարել այն, երբ իր հաշիվներն ապասառեցվեն։

«Ե՛վ իմ, և՛ իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են։ Ակնհայտ է, որ այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից, մեկից վերցնեմ։ Ես կյանքում պարտքեր չեմ արել, ես այդ տեսակը չեմ (տեսանյութ, 7։40-8։00),- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։ 

Սեպտեմբերի 20-ին երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իրենց ընտանիքի անդամների հաշիվների սառեցմանը,  փաստացի հերքեց իր հոր նախորդ հայտարարությունը։

«Չէ, բոլորինը չէ (խոսքը հաշիվների սառեցման մասին է- խմբ.)։ Ինձ թվում ա ինքը մի քիչ բան արեց։ Մերը եղել է։ Այս պահին եղբորինս ու իրանն է… (տեսանյութ 1։06-1։30)»,- նշեց կրտսեր Քոչարյանը։

Նշենք, որ համաձայն «Ընտանեկան օրենսգրքի» հոդված 2-ի՝ ընտանիքի անդամ է համարվում ամուսինը, ծնողը և զավակը (որդեգրող ու որդեգրված)։ 

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի՝ բանկային հաշիվների սառեցման վերաբերյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ռոբերտ Քոչարյանն ունի երեք զավակ՝ երկու տղա և մեկ աղջիկ։ Փաստացի, ըստ Լևոն Քոչարյանի, երեք զավակներից միայն մեկի հաշիվներն են սառեցված, և Քոչարյանի կնոջ հաշիվները նույնպես սառեցված չեն։   

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին կայացել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:

Նիստի ընթացքում Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նրա խափանման միջոց կալանքը և դադարեցնել քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը քննության չէր առնվել:

Փաստաբանները, մատնանշելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին կայացրած որոշումը, նշել էին, որ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ:

Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք:

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից:

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Տիգրանաշենը՝ ադրբեջանական անկլա՞վ․ ինչ են ցույց տալիս քարտեզները
Տեսանյութեր

Տիգրանաշենը՝ ադրբեջանական անկլա՞վ․ ինչ են ցույց տալիս քարտեզները

17:24, 3 Նյմ, 2026

Տիգրանաշենը հայկական է, թե՞ ադրբեջանական։ FIP.am-ը ստուգել է հակասական պնդումները՝ ուսումնասիրելով խորհրդային քարտեզներն ու ՀՀ օրենսդրությունը։ Մանրամասները՝ https://fip.am/52043

Կեղծ հաղորդավարներ, իրական մանիպուլյացիաներ
Տեսանյութեր

Կեղծ հաղորդավարներ, իրական մանիպուլյացիաներ

10:32, 3 Նյմ, 2026

ԱԲ-ով ստեղծված «հաղորդավարներ» ու «քաղաքացիներ», հարյուր հազարավոր դիտումներ և Բելառուսից կառավարվող ֆեյսբուքյան էջեր։ Ի՞նչ է բացահայտել FIP-ի ուսումնասիրությունը՝ դիտեք տեսանյութում։...

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens