ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Համահայկական հիմնադրամի նվիրատվությունների էվոլյուցիան. աննախադեպ անկո՞ւմ, թե՞ ոչ

18:10, 5 Դկտ, 2019
ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ավելի քիչ գումար է փոխանցվել, քան նախորդ տարիներին:

Ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այս տարի «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ավելի քիչ գումար փոխանցվել, քան նախորդ տարիներին: Փաշինյանն արձագանքեց, որ նախկինում հիմնադրամը չի եղել համահայկական, այլ եղել է նեղ շրջանակի հիմնադրամ:

«Հայաստանի համահայկական մարաթոնին 2017-ին մասնակցել է 3240 քաղաքացի, իսկ 2019-ին 9644 քաղաքացի, այսինքն՝ մասնակցածների թիվը 3 անգամ ավելի է։ 2008-ին, օրինակ, խոստացվել է 35 մլն դոլար, փոխանցվել է 9 մլն դոլար։ Հասկանանք՝ էությունը որն է եղել.  մինչև հիմա վարչահրամայական մեթոդներով գումարներ են հավաքել, օլիգարխներից մուրացել, որտեղ տեղն ա եղել՝ սպառնացել են, նույն մարդկանցից 30 տարի գումար են ուզել, ասել գոնե խոստացի», —ասաց վարչապետը։  

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թ. 22-րդ հեռուստամարաթոնը բուռն քննարկման առիթ է դարձել։ Այս տարի խոստացվել է 9,856,100 դոլար, որը 2 մլն դոլարով քիչ է նախորդ տարվանից։ Քննադատները սա որակում են որպես վստահության պակաս իշխանության հանդեպ։ 

Հրապարակումներ եղան, որտեղ եզրակացնում են, որ հեռուստամարաթոնը տապալված է, «Ազգովի ծիծաղելի իրավիճակում ենք», կամ Սփյուռքը անվստահություն հայտնեց վարչապետ Փաշինյանին, պատճառը հիմնադրամի նախկին տնօրենի մեծ աղմուկով ձերբակալումն էր և այլն։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց ստուգել, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում վարչապետի հայտարարությունը, և ընդհանրապես՝ մարաթոնին որքա՞ն գումար է խոստացվել և որքա՞ն փոխանցվել, ինչպես նաև մասնակիցների քանակը որքա՞ն է կազմել այս տարի և նախորդ 2 տարիներին։ 

Նվիրատվության խոստում  և իրականացված նվիրատվություն

Ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ստացվում են նվիրատվությունների խոստումներ։ Սակայն միշտ չէ, որ խոստացված գումարները փոխանցվում են։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Fip.am-ին է տրամադրել անցած 10 տարիներին հիմնադրամին խոստացված գումարների և փաստացի փոխանցված գումարների  չափը, որից պարզ է դառնում, որ խոստումն ու իրականությունը տարբեր են։

Loading...

Loading…

*Այդ թվում՝ Սամվել Կարապետյանի հայտարարած 15 մլն դոլարը, որը ուղղակիորեն տրվել է ԼՂՀ կառավարությանը` Ստեփանակերտի հիվանդանոցի համար:

Նշենք, որ 2019-ին խոստացված գումարի չափը դեկտեմբերի 3-ի դրությամբ հասել է արդեն 10,235,847 դոլարի։

Այսպիսով, կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 2008-ին խոստացվել է 35 մլն դոլար, փոխանցվել է 9 մլն դոլար, իրականությանը մասամբ է համապատասխանում,  քանի որ Սամվել Կարապետյանը խոստացված գումարը հիմնադրամին փոխանցելու փոխարեն ուղիղ Արցախի կառավարության հետ է ծրագիրն իրականացրել (հիվանդանոց է կառուցվել)։ 

Հիմնադրամի դրամահավաքին մասնակցած ՀՀ քաղաքացիների և կազմակերպությունների թիվը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը նաև ներկայացրել է վերջին երեք տարիներին հիմնադրամի դրամահավաքին մասնակցած ՀՀ քաղաքացիների և կազմակերպությունների թիվը։ Ըստ այդմ՝ 2017-ին մարաթոնին մասնակցել է 3240 քաղաքացի և կազմակերպություն, 2018-ին՝ 5994, իսկ 2019-ին՝ 9644։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 2019-ին մասնակցածների թիվը 2017-ի համեմատ 3 անգամ ավելի է, ճիշտ է։ 

Ինչ վերաբերում է դրամահավաքին մասնակցած ընդհանուր նվիրատուների թվին, ապա Հայկակ Արշամյանը նշեց, որ նման վիճակագրություն այս պահին չունի։ Սակայն նա ներկայացրեց Միացյալ Նահանգներից մասնակիցների մոտավոր թիվը, ըստ որի՝ եթե 2018-ին դրամահավաքին մասնակցել է մոտ 12,000 ընտանիք, կազմակերպություն, անհատ, որը 2017-ի համեմատ ավելին է եղել 20 տոկոսով, ապա 2019-ին մասնակիցների թիվը եղել է 14,000-15,000։

Եվրոպայից մասնակիցների թիվն Արշամյանը ևս ստույգ չնշեց, բայց ասաց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս այդ թիվը եղել է շուրջ 10,000։ 

Այսպիսով, հրապարակումները, թե 2019-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվություններն աննախադեպ քիչ են, փաստացի սխալ է, քանի որ 2017-ին, չնայած ավելի շատ խոստմանը, հիմնադրամին փոխանցվել է 6,732,870 դոլար, իսկ 2018-ին՝ 9,301,704 դոլար։ Իսկ 2019-ին, թեև մարաթոնի օրը խոստացվել է 9,856,100 դոլար, սակայն խոստումները դեռ շարունակվում են. և դեկտեմբերի 3-ի դրությամբ խոստումների չափը 10,235,847 դոլար է, որը դեռևս չի կարելի վերջնական համարել։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens