ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

«Մետեքսիմ»․ Վարչապետը խրախուսում է խոշորին՝ անտեսելով փոքր բիզնեսը

10:30, 11 Հնվ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 25-ին իր Ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում, մտահոգություն հայտնելով երկրում բազմաթիվ մեքենաների հնամաշ թափքերի՝ կմախքների, առատության վերաբերյալ, առաջարկել էր դրանք՝ որպես մետաղի ջարդոն, հանձնել «Մետեքսիմ» ՍՊԸ-ին։

«Մետեքսիմ» ընկերությունը պատկանում է հայտնի գործարար Միխայիլ Հարությունյանին, որը համարվում է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմը։ Հարությունյանների ընտանիքին են պատկանում մի շարք ընկերություններ, որոնցից որոշները հանդիսանում են խոշոր հարկ վճարողներ։ Դրանցից են «Միկմետալ» ու «ԱՍԿԵ Գրուպ» ընկերությունները, որոնք զբաղվում են շինարարությամբ և ծանր արդյունաբերությամբ։ Իսկ Միխայիլ Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը, վեցերորդ գումարման Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Ի դեպ, Միխայիլ Հարությունյանը նախկին ԴԱՀԿ ծառայության պետ, ներկայում հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանի քեռին է։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե վարչապետի նշած «Մետեքսիմ» ընկերությունից բացի, կա՞ արդյոք այլ ընկերություն, որը նույնպես զբաղվում է մետաղի ջարդոնի ընդունմամբ, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանում նման գործունեություն ծավալում է բացառապես «Մետեքսիմ» ընկերությունը։

Հատկանշական է, որ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ ներկայում սև և գունավոր մետաղների թափոնների և ջարդոնի մեծածախ առևտրով Հայաստանում զբաղվում է 181 սուբյեկտ։ 

Fip.am-ը կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ (հոդվածը գրելու պահին վերջինս ազատված չէր վարչապետի խոսնակի պաշտոնից)՝ պարզելու, թե ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը մեքենաների հնամաշ թափքերը հանձնելու համար քաղաքացիներին կոչ արել դիմել հենց այս ընկերությանը։ 

«Ի՞նչ կա այդտեղ պատասխանելու էլի, չեմ հասկանում։ Մարդը այդ որոշումն է կայացրել, դրա մասին նշել, որովհետև էտ շուկայում գործող ամենաերևացող ու էֆեկտիվ կառույցներից է։ Դրա ի՞նչը պտի պատասխանեմ։ Ընկերություններից մեկի անունն է նշել, էտ ա պատասխանը»,- նշել էր Կարապետյանը։

Վարչապետի արդեն նախկին մամուլի խոսնակն այնուհետև ավելացրել էր. «Որևէ միտում չի եղել, նույն կերպ կարող էր նշել ցանկացած ընկերություն, որը կարող է մշակի և այդ գործը անի։ Այդ ընկերությունը նրանցից մեկն ա, որ կարող է մշակի։ Ոչ բոլոր ընկերություններն են նման բարդ կոնստրուկցիաներ, ժանգոտած թափքեր կարող են անել»։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ՝ արդյո՞ք ՊԵԿ-ի ցանկում նշված սուբյեկտները ևս ընդունում են մեքենաների թափքեր։ Եվ չնայած մեծ ցանկին՝ ընկերություններից մի քանիսը կամ դադարեցրել էին գործունեությունը, կամ դրանց վերաբերյալ չկար տեղեկատվություն բաց աղբյուրներում։ 

Սակայն «Փաստերի ստուգման հարթակին», ի վերջո, հաջողվեց կապ հաստատել մետաղների ջարդոնի ընդունմամբ զբաղվող մի քանի ընկերությունների հետ։ Ընկերություններից մեկի՝ «Էդմետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը մեզ հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ իրենց ընկերությունը ևս զբաղվում է ավտոմեքենաների հնամաշ և չօգտագործվող թափքերի ընդունմամբ՝ որպես մետաղի ջարդոն։ Մեկ այլ ընկերության՝ «ՔԱՊ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը ևս նշեց, որ ընդունում են մեքենաների կմախքներ։ 

«Մեզ համար ևս զարմանալի էր վարչապետի այդ կոչը, քանի որ դրանով շուկայում բացարձակ մոնոպոլ դիրք զբաղեցնող ընկերությունը լրացուցիչ անգամ գովազդվեց այն դեպքում, երբ նույն գործունեություն ծավալող փոքր բիզնեսը հայտնվեց առանց այդ էլ ծանր վիճակում։ Ի տարբերություն «Մետեքսիմ» ընկերության, որն իր ընդունած մետաղի ջարդոնը միանգամից տանում է նույն սեփականատիրոջը պատկանող մետաղի վերամշակման գործարան, փոքրերը չունեն այդ հնարավորությունը, և սրա արդյունքում մենք ավելի ծանր վիճակում ենք հայտնվում»,- նշեց «ՔԱՊ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը։

Փաստացի, վարչապետը քաղաքացիներին կոչ է արել դիմել մի ընկերության, որը ոչ միայն կապված է նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ, այլև հանդիսանում է շուկայում մոնոպոլ դիրք գրավող սուբյեկտ։ Եվ հաշվի առնելով նոր կառավարության՝ մոնոպոլիաների դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունները, այս կոչն է՛լ ավելի անհասկանալի է դառնում։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա

18:30, 5 Հնս, 2026

2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում արտացոլված չէ իր...

Արթուր Խաչիկյանի մոլորեցնող պնդումները
Տեսանյութեր

Արթուր Խաչիկյանի մոլորեցնող պնդումները

17:29, 5 Հնս, 2026

Խաչիկյանի հայտարարությունները մոլորեցնող են․ փաստաթղթի ուսումնասիրությունը չի հաստատում նրա այն պնդումը, թե «Մեղրին հանձնվել է» կամ որ համաձայնագիրը նախատեսում է...

Արցախցիների վերաբերյալ կառավարության որոշումը որակվել է «թարմ ընտրակաշառք» և սխալ ներկայացվել․ Ավետիք Քերոբյանի հայտարարության հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախցիների վերաբերյալ կառավարության որոշումը որակվել է «թարմ ընտրակաշառք» և սխալ ներկայացվել․ Ավետիք Քերոբյանի հայտարարության հետքերով

16:30, 5 Հնս, 2026

Մայիսի 31-ին ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը,  վկայակոչելով կառավարության վերջին որոշումներից մեկը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․   «Ընտրություններին ընդառաջ...

Ռուսաստանի հայերի միությունն ու ФСБ-ն համագործակցո՞ւմ են
Տեսանյութեր

Ռուսաստանի հայերի միությունն ու ФСБ-ն համագործակցո՞ւմ են

12:26, 5 Հնս, 2026

Մի քանի հեռախոսազրույց՝ և մի շարք աղմկահարույց հայտարարություններ Պարզվում է՝ Ռուսաստանի հայերի միությունն ուФСБ-ն համագործակցում են: Մանրամասները՝ https://fip.am/49415

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens