ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

ՍԴ-ն շրջանցելը հակասահմանադրական է. 2015-ին Հայաստանի ժողովուրդը զրկվել է Սահմանադրությունն ինքնուրույն փոխելու իրավունքից

19:11, 7 Փտր, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ազգային ժողովի փետրվարի 6-ի արտահերթ նիստին խորհրդարանն առաջին ընթերցմամբ չընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որից հետո «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը կդրվի հանրաքվեի։ 

ԱԺ մեծամասնությունը հղում էր կատարել Սահմանադրության 202-րդ հոդվածին, ըստ որի՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի, ինչը և արվեց:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է Սահմանադրության 213 հոդվածի (Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման վերաբերյալ) փոփոխություն, այն է՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (2018 թվականի ապրիլի 9-ը) նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Ու քանի դեռ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ ըստ Սահմանադրության՝ նախագիծը կարող է հանրաքվեի դրվել առանց Սահմանադրական դատարանի եզրակացության, ընդդիմությունը պնդում է հակառակը:

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ` արդյո՞ք հնարավոր է Սահմանադրությունը (այս դեպքում՝ 213-րդ հոդվածը) փոփոխել հանրաքվեի միջոցով՝ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության։ 

Սահմանադրության 213 հոդվածը հնարավո՞ր է փոփոխել առանց ՍԴ-ի համաձայնության

Սահմանադրության 202 հոդվածի 1-ին մասով սահմանվում են այն հոդվածները, որոնք կարելի է փոփոխել միայն հանրաքվեի միջոցով։ 213-րդ հոդվածը ընդգրկված չէ այդ ցանկում։ Մայր օրենքի մյուս դրույթները կարող են փոփոխվել խորհրդարանի կողմից: Սահմանադրության 202 հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ եթե այդպիսի դրույթների փոփոխությունը Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ դրանք կարող ենք դրվել հանրաքվեի: 

Միաժամանակ, Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասում հստակ սահմանվում է, որ 168-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված դեպքերում (Սահմանադրական դատարանի լիազորությունների մեջ է մտնում մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշել դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը) Ազգային ժողովը դիմում է Սահմանադրական դատարան՝  Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

Այսինքն՝ մայր օրենքը հստակ ամրագրում է, որ թե՛ Ազգային ժողովի քվեարկությամբ և թե՛ հանրաքվեով սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան: 

Քննարկվող նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ՍԴ-ն շրջանցելը հիմնավորում է, որ եթե խնդիրը վերաբերում է ՍԴ-ին, ապա այդ մարմինը չի կարող լինել այն օբյեկտիվ մարմինը, որը կարող է ինքն իր մասին գնահատական տալ։ «Այս դեպքում (գործող Սահմանադրությամբ- խմբ.) ժողովուրդը զրկված է ունենալ այդ հնարավորությունը, բայց որպես առաջնային մանդատ ունեցող մարմին՝ չի կարող զրկված լինել իր իշխանությունը դրսևորելուց»,- նշում է Հովակիմյանը։ 

Ժողովրդից իրավունքը վերցվե՞լ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-ին Ազգային ժողովում, անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը  սահմանադրական փոփոխությունների հարցում Սահմանադրական դատարանին ավելի մեծ լիազորություն է վերապահվել, քան Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ 

«Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման՝ Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց Սահմանադրական դատարանի թույլտվության:

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է ցանկանալ որևէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց Սահմանադրական դատարանը թույլ չտա՝ այդ ձգտումը համարելով հակասահմանադրական: Ընդ որում, ոչ ոք, ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ-ի այդ դիրքորոշումը»,- հայտարարեց վարչապետը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էլ իրենց ելույթներում նշում էին, որ 2015-ի Սահմանադրությամբ է դարձել պարտադիր սահմանադրական փոփոխությունները ներկայացնել ՍԴ՝ հաստատման։

Այստեղ հարկ է նշել, որ 1995-ի հանրաքվեով ընդունված (այդ թվում՝  2005-ին փոփոխված) Սահմանադրությամբ, իսկապես, Սահմանադրական դատարանը լիազորված չէր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի ընդունումից առաջ որոշել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։

Ի տարբերություն գործող՝ 2015 թվականի Սահմանադրության, դրանից առաջ գործող մայր օրենքի՝ Սահմանադրական դատարանի գործառույթներին վերաբերվող (100-րդ) հոդվածում որևէ նշում չկար այդ մասին, և համապատասխան կարգավորումն իրոք ավելացվեց 2015 թվականին: Ավելին, նախկինում երբեք հանրաքվեի դրվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը (2003, 2005 և 2015 թվականներին) չի ուղարկվել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու համար:

Այլ կերպ ասած՝ 2015 թվականի Սահմանադրությամբ, իրոք, Հայաստանի ժողովրդից վերցվել է առանց Սահմանադրական դատարանի համաձայնության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու իրավունքը: Փաստացի, Սահմանադրական դատարանին վերաբերվող դրույթները փոխելիս, ըստ գործող Սահմանադրության, պետք է Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը:

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens