ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր չեն բաժանել երեխաներին․ ծնողն ավելի վաղ արված իր պնդումներն այլևս չի հաստատում

19:10, 27 Մյս, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Երևանում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին․ ՖԲ օգտատեր

Մայիսի 25-ին ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը տեսաուղերձով հայտարարել էր, որ Երևանում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն:

«Չի կարելի երեխաների մեջ դեռ մանկուց այսպիսի գրքեր բաժանել և ինչ-որ նման սրբապիղծ դաստիարակություն սերմանել: Ինչի՞ համար եմ ես սա ցույց տալիս, որովհետև այս գրքերից մեկն էլ երեկ Կոմիտասի Վրացական փողոցում բաժանել են փողոցում խաղացող երեխաներին, որից մեկը իմ 9 տարեկան որդին է…»,- մասնավորապես, նշել էր Աթանեսյանը։ 

Մի շարք լրատվամիջոցներ՝ tert.am, news.am, lurer.com, 168.am, ponarama.am, hayeli.am և այլն, անդրադարձել էին այս տեսաուղերձին՝ գրելով, որ Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին։ Տեսաուղերձը մեծ տարածում էր ստացել նաև սոցցանցերում։ 

Բարձրացված աղմուկին արձագանքել էին նաև ԱԺ պատգամավորները։ 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, նախ, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր այս հայտարարությանը՝ խնդրելով, որ եթե այդ ծնողներից որևէ մեկը տեղյակ է նմանատիպ երևույթի մասին և որ դա իրապես տեղի է ունեցել, ապա կապվեն իր հետ։

Այնուհետև նա դիմել էր ոստիկանություն, որպեսզի ուսումնասիրեն այս հայտարարությունը, ապա նույն թեմայով խոսել էր նաև ԱԺ ամբիոնից։

Նույն խնդրով ոստիկանությանն էր դիմել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ պետք է պարզել, թե ովքեր են կանգնած այս քայլի հետևում: «Մեզ համար թեման փակված չէ այնքան ժամանակ, քանի դեռ մեր ընտանեկան արժեքների վրա որոշ մարդիկ փորձում են ոտքերը սրբել: Եթե պատկան մարմինները չլուծեն այս խնդիրը, ապա բորբոքված ծնողների հաշվեհարդարի դեպքում հետևանքներն ավելի ծանր կլինեն»,- նշել էր նա։ 

Ոստիկանությունից պարզել են՝ անչափահասին գիրքը ոչ ոք չի տվել, ինքն է գտել խոտածածկ տարածքից

Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքի իր էջում մայիսի 27-ին գրել է, որ ոչ թե կին է երեխաներին գիրքը բաժանել, այլ Դավիթ Աթանեսյանի որդին այդ գիրքը գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից։

Նա, մասնավորապես, նշել է. «…Ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել Facebook սոցիալական կայքի օգտատերը՝ անչափահաս որդու հետ:

Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից, և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը»։

«Սրբապղծություն տարածող» գրքերի մասին բարձրաձայնող ծնողն իր պնդումներից այլևս տեղյակ չէր

Fip.am-ը կապ հաստատեց Դավիթ Աթանեսյանի հետ՝ պարզելու, թե ի վերջո՝ այդ գրքերը երեխաներին բաժանվե՞լ են, թե, ինչպես ոստիկանությունն է ասում, միայն մեկ գրքի մասին է խոսքը, որն էլ խոտերի մեջ գտել էր իր տղան։ 9-ամյա տղայի ծնողը խուսափեց հստակ պատասխանելուց՝ նշելով, որ թեման շարունակելու կարիք չի տեսնում։ «Ես ինչ ասել՝ ասել եմ, կարիք չկա էլ ոչ մի բանի մասին խոսելու»,- ասաց նա։ 

Մեր հարցին, թե դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ երեխային տվել են, այլ ոչ թե նա է գտել, Աթանեսյանը պատասխանեց. «Լավ էլի, ազիզ, նեռվեր չկա»։ 

Հարցին, թե ի վերջո՝ այդ գրքից արդյո՞ք այլ երեխաների էլ են բաժանել, Դավիթ Աթանեսյանը պատասխանեց, որ տեղյակ չէ։ «Ոչ մի բանից տեղյակ չեմ, Նելլի Դուրյանը կիմանա, իրանից հարցրեք»։ Դիտարկմանը, թե այսինքն՝ իր հայտարարությունից հրաժարվո՞ւմ է, դեպքի շուրջ աղմուկ բարձրացրած ծնողը բորբոքված պատասխանեց, որ իրեն հիմա ուզում ենք «պրովոկացիա անել» և ինքը պարզ ասում է, որ տեղյակ չէ։

Նելլի Դուրյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այլ երեխաների մոտ էլ են այդ գրքերից հայտնաբերել, ինչին նա պատասխանեց, որ ինքն արդեն պարզաբանում տվել է մեկ դեպքի առիթով, այլ դեպքեր չկան, եթե կան այդպիսիք, կարող ենք ոստիկանությանը տեղեկացնել նաև դրանց մասին։ «Ինչ որ կա՝ գրել եմ, մենք ինչ որ ունենք՝ գրել ենք, կոնկրետ պարոն Աթանեսյանի տեսանյութի և իր տղային գիրք տալու մասին պարզաբանում տվել ենք»,- ասաց նա։ 

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանի հայտարարությունը, թե «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել փողոցում խաղացող երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն, նա այլևս չի հաստատում։ Նույն գրքից այլ երեխաներին բաժանելու մասին ևս  որևէ լուր կամ հաղորդում չի եղել, իսկ Աթանեսյանի տղան, ինչպես ինքն է հաստատել, գիրքը գտել է խոտածածկ տարածքից։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens