ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզում սխալ և մանիպուլյատիվ հայտարարություններ է արել

19:46, 31 Օգս, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

300 միլիարդ, որը նախատեսված է բյուջեում, մինչև այսօր 300 միլիարդից 12 միլիարդ է ծախսվել կապիտալ շինարարության համար. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը օգոստոսի 28-ին Կոտայքի մարզում ԲՀԿ տարածքային կառույցի հետ հանդիպման ժամանակ պատասխանել է ներկաների հարցերին՝ խոսելով համաճարակի դեմ «անարդյունք» պայքարի, կապիտալ շինարարության թերակատարման, կրթական ծրագրերի փոփոխությունների մասին և այլն։ ԲՀԿ ղեկավարի որոշ պնդումներ, սակայն, սխալ են և մանիպուլյատիվ:

«Փաստերի ստուգման հարթակը» առանձնացրել է Ծառուկյանի խնդրահարույց պնդումները:

Կապիտալ ծախսերը թերակատարվել են, սակայն ոչ Ծառուկյանի նշած չափով

«300 միլիարդ, որը նախատեսված է բյուջեում, մինչև այսօր 300 միլիարդից 12 միլիարդ է ծախսվել կապիտալ շինարարության համար»,- հայտարարել է Ծառուկյանը։ 

2020 թ․ պետական բյուջեի նախագծում կապիտալ ծախսերը կազմում են 287.7 մլրդ դրամ։ 2020 թ. 1-ին կիսամյակում՝ հունվար-հունիս, կապիտալ ծախսերը տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմել են 15․9%, իսկ կիսամյակի ծրագրային ցուցանիշի 38․7%-ը։ Այսինքն՝ իրականացված կապիտալ ծախսերը կազմել են ոչ թե 12, այլ 45․5 մլրդ դրամ։

Ի դեպ, նշենք, որ կապիտալ ծախսերը միայն շինարարությունը չէ, դրանք պետական բյուջեից տնտեսության մեջ կատարվող ներդրումներն են, որոնք իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում (կրթություն, առողջապահություն և այլն)։

«Հայոց եկեղեցու պատմություն», «հայ գրականություն» առարկաները չեն հանվի, իսկ սեռական դասընթացը նախատեսվում է սեռական բռնության կանխման համար

«Մենք լիարժեք ստորագրություն էլ ենք հավաքելու և մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու, ով դրան դեմ է, որ չի ուզում եկեղեցու դասընթացները հանվի, որ սեռական դասընթացներ անցկացվի, հայ գրականությունը հանվի, հայոց պատմությունը հանվի, հայ բառը հանվի, պատմությունը թողնեն ըստ դասախոսի տեսության»,— հայտարարել է Ծառուկյանը։ 

Հատկանշական է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այս ուսումնական տարում պահպանվելու է։ Իսկ հետագայում, հանրակրթության չափորոշչի նախագծով, աշակերտներն անցնելու են Հայոց եկեղեցու պատմությունը, այն հանրակրթական ծրագրից դուրս չի գալու և դասաժամը չի կրճատվելու, այլ դասավանդվելու է Հայոց պատմություն առարկայի շրջանակում։ Թեև նշենք, որ եկեղեցին այս որոշմանը դեմ է։

Ծառուկյանի հայտարարությունը, որ հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները պետք է հանվեն, հավանաբար, շփոթմունքի արդյունք է, քանի որ այդ առարկաներն, իհարկե, չեն հանվում։ Սակայն այն պնդումը, որ «հայ» բառը գրականության առարկայի անվանումից հանվել է, ըստ ներկայացված նախագծի, ճիշտ է.  Հանրակրթության հայոց լեզվի և գրականության չափորոշիչ և ծրագիր մշակող հանձնախմբի համակարգող Թամարա Ալեքսանյանն այս որոշումը պայմանավորել է նրանով, որ առարկայում հայ գրականությանը զուգահեռ տեղ է գտել նաև արտասահմանյան, համաշխարհային գրականությունը:

Ինչ վերաբերում է սեռական կրթությանը, ապա Ազգային ժողովը մայիսի 11-ին վավերացրել էր «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որից հետո սկսվեցին շահարկումներ, որ դպրոցներում պարտավորված են սեռական կրթություն առարկան դասավանդել։ Այս թեմային Fip.am-ը անդրադարձել է ավելի վաղ։ Ըստ այդմ՝ կոնվենցիայում կրթության մասին անդրադարձ կա, որը վերաբերում է սեռական բռնության և կանխման միջոցներին, սակայն առարկան ներդնելու որևէ պահանջ չկա։ 

Ավելին՝ 2009 թվականից 8-11-րդ դասարաններում Ֆիզկուլտուրայի դասաժամի ընթացքում աշակերտներն անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որի շրջանակում աշակերտները ծանոթանում են սեռական կրթության որոշ թեմաների՝ սեռական հասունացման, գենդերային դերերի հարցերին, վերարտադրողական առողջության խնդիրներին, ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոցներին, ծխելու և ալկոհոլի վնասակարությանը և այլն։ 

Երեխաները կորոնավիրուսով թեթև են հիվանդանում, բայց կարող են վարակի ակտիվ տարածող լինել

Գագիկ Ծառուկյանը քննադատում է նաև կառավարության որոշումը, ըստ որի՝ աշակերտները պետք է դպրոցում դիմակ կրեն, փոխարենը մարդիկ կարող են իրենց խնջույքները 40 հոգով անել՝ առանց դիմակների։ 

«Դուք բոլորդ էլ գիտեք՝ այդ հիվանդությունը բալիկների վրա շատ քիչ ազդեցություն ունի՝ մի օր, երկու օր կարող ա տաքություն լինի ու դա վերանա, դա վտանգավոր ա մեծահասակների մոտ,․ ոչ մի ծնող իր բալիկին չի թողնի այդ ձևով դպրոց տանել, մասկան դնել»,- նշել է ԲՀԿ ղեկավարը։ 

Գագիկ Ծառուկյանի այն դիտարկումը, որ երեխաների մոտ առկա է վիրուսի փոքր-ինչ ցածր տարածվածություն, քան մեծահասակների մոտ, տեղին է, սակայն ըստ ուսումնասիրությունների՝ երեխաներն ունեն մեղմ կամ ասիմպտոմատիկ վարակ, ինչը նշանակում է, որ վարակը կարող է մնալ չբացահայտված, իսկ այդ պարագայում վարակը մեծահասակներին փոխանցելու ռիսկն ավելի է շատանում, և այս առումով աշակերտների շրջանում համաճարակաբանական կանոնները պահպանելը ևս անհրաժեշտություն է։ 

Հիվանդանոցներում տեղ չլինելու մասին Ծառուկյանի հայտարարությունը հին է

«Մարդիկ մարզերում տներում նստած՝ ոչ հիվանդանոցում տեղ կա, ոչ էլ նրանց աջակցություն կա՝ ոչ անտիբիոտիկի, ոչ բուժման, ոչ ստուգման համար։ Պետք է պատասխան տան, այսօր արդեն 1150 մարդ է մահացել, որ ասելով խրոնիկ է, ինչ է, այդպիսի բան հիմնականում չկա, մարդը հիվանդանում է, չեն հասցնում լիարժեք հասցնել կամ բուժում ներկայացնել»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։  

Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությունը տեղին կարելի էր համարել հունիս ամսին, երբ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ էր և որոշ հիվանդներ իսկապես ստիպված էին սպասել հիվանդանոցներում տեղեր ազատվելուն։ Այս ժամանակ նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ բժշկական օգնության ուշացման պատճառով երկու մարդ մահացել է կորոնավիրուսից, քանի որ վերակենդանացման բաժանմունքում տեղ չի եղել։ Իսկ այսօր արդեն լրատվամիջոցները հայտնում են հանրապետությունում  «Քովիդ բաժանմունքների»՝ աստիճանաբար փակվելու մասին։ Մարզերում բացված՝ կորոնավիրուսային ծառայություն իրականացնող COVID կենտրոնները ևս փակվում են։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ կրթական ծրագրերի փոփոխությունների,  համաճարակի դեմ պայքարի, կապիտալ շինարարության թերակատարման և այլնի մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները սխալ են և մանիպուլյատիվ։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գագիկ ԾառուկյանԼանսարոտեի կոնվենցիակորոնավիրուս

Հարակից հոդվածներ

Ցեմենտի շուկայի «ազատ» մրցակցության հետևանքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ցեմենտի շուկայի «ազատ» մրցակցության հետևանքները

12:33, 8 Նյմ, 2022

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում ցեմենտի, քարի և այլ շինանյութի...

«Մուլտի տրանսպորտը» ապօրինի բարձրացրել է Նոր Հաճն-Երևան երթուղու նախանշված գինը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Մուլտի տրանսպորտը» ապօրինի բարձրացրել է Նոր Հաճն-Երևան երթուղու նախանշված գինը

10:43, 15 Օգս, 2022

2021 թվականի հոկտեմբերին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի ներդրման համար մրցույթ էր հայտարարել, որին, ինչպես...

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ

19:05, 11 Մյս, 2022

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք ստացան «Արմենիա Թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «ATV», «Կենտրոն» հեռուստաալիքները:...

Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից
Նոթատետր

Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից

18:25, 8 Ապր, 2022

Մամուլը օրերս անդրադարձել էր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գարեջրի գործարանը վաճառելու գործարքին։ Նշվում էր, որ գործարքը կայացել է 5 միլիոն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens