ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարվել պետական պահպանությունից

19:52, 26 Ապր, 2021

ՍԽԱԼ

ՊՊԾ-ն պետք է դադարեցրած լիներ ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների պահպանությունը. Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը ապրիլի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնելուց հետո չի կարող օգտվել ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից։ 

«ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունն այսօր կեսօրից պետք է դադարեցրած լիներ ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների պահպանությունը»,- գրել էր նա։

Նրա գրառումն արտատպել էին 168.am, live24.am և այլ կայքեր։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց համապատասխան օրենքը՝ Ղազարյանի պնդումը ստուգելու համար։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածով, որով սահմանվում են պետական պահպանության օբյեկտները, նշվում է, որ հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից։ 

Նույն օրենքի 6.1 հոդվածի 3-րդ մասը ամրագրում է, որ «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»:

Փաստացի, Փաշինյանը, լինելով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել, ինչն էլ ենթադրում է, որ թե՜ ինքը և թե՜ իր ընտանիքի անդամները պետք է ստանան պետական պահպանություն, իսկ ինքը՝ վարչապետը, նույնիսկ չի կարող հրաժարվել դրանից:

Բացի այդ, նույն օրենքի 6.1 հոդվածի 4-րդ մասով, որը վերաբերում է վարչապետի պետական պահպանությանը, սահմանվում է, որ պաշտոնաթող վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն: Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, չշարունակեր պաշտոնավարել, միևնույն է՝ նրան պետք է տրամադրվեր պետական պահպանություն։ 

Ավելին, արդեն հայտարարվել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջադրելու է վարչապետի պաշտոնում: Հետևապես, անկախ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնակատար լինել-չլինելուց, իրեն, որպես վարչապետի թեկնածուի, ևս հասնում է պարտադիր պետական պահպանություն՝ առանց հրաժարվելու իրավունքի:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը տվեց հրաժարական, քանի որ արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ սահմանադրական ճանապարհն է կառավարության հրաժարականը ու դրան հաջորդող՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության երկու չհաջողված փորձերից հետո խորհրդարանի արձակումը:

«Փաստերի ստուգման հարթակը» արդեն անդրադարձել էր այն հանգամանքին, թե արդյո՞ք վարչապետն ու կառավարության մյուս անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել կառավարության հրաժարականից հետո:

Անի Գրիգորյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արտահերթ ընտրություններԷդգար ՂազարյանՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում
Մանիպուլյատիվ

«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում

13:57, 24 Սպտ, 2024

«Փաստերի ստուգման հարթակը», ընթերցողների խնդրանքների հիման վրա, ուսումնասիրել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հեղինակային «Ղազարյան vs Ղազարյան» հաղորդման եթերները և...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens