ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մեղադրյալից՝ ժամանակավոր պաշտոնակատար․ ո՞վ է Վայքի համայնքապետը

17:44, 19 Հկտ, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին Վայք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Մխիթար Մաթևոսյանին։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ նորանշանակ համայնքապետի ԺՊ-ն մեղադրյալ է եղել պետությանը պատճառված վնասի վերաբերյալ քրեական գործով։

Հայաստանի քննչական կոմիտեն 2019-ի օգոստոսին հաղորդեց, որ Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում բացահայտվել է «ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վայքի մարզադաշտին կից շինության ու համայնքային նշանակության այգու բարեկարգման համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում հաղթել է «Մավշին» ՍՊԸ-ն, և նշված սուբվենցիոն ծրագրի համար կառավարությունը Վայոց Ձորի մարզպետարանին տրամադրվել է 120 միլիոն դրամ։ 2016 թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում,  պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, ՍՊԸ-ի տնօրենը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»: 

«Մավշին» ՍՊԸ-ի տնօրենը եղել է Վայքի քաղաքապետի ԺՊ Մխիթար Մաթևոսյանը, այս գործով նա եղել է մեղադրյալ, Մաթևոսյանին պատկանող շարժական ու անշարժ գույքի վրա արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով։ 

Քննչական կոմիտեից, «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցին ի պատասխան, տեղեկացրել են, որ 3 ամիս առաջ քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ բնակարանի ու մեքենայի վրա դրված կալանքը վերացվել: «Պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը՝ 2 միլիոն դրամը, նախաքննությամբ չի հիմնավորվել»,- տեղեկացրել են Քննչական կոմիտեից։ 

Մաթևոսյանը «Մավշինում» ոչ միայն տնօրեն է, այլև ընկերության սեփականատերն է։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մավշինը» հիմնվել է 2013-ին՝ Մխիթար Մաթևոսյանի կողմից։ Կանոնադրական կապիտալը 100 հազար դրամ է։ Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինական, շինարարական աշխատանքներով, ակտիվորեն ընդգրկված է նաև Վայոց ձորի մարզում գնումների գործընթացին, իսկ այս տարի գնումներով կնքել է մոտ 89 միլիոն դրամի պայմանագրեր՝ հիմնականում Վայոց ձորում աշխատանքներ իրականացնելու համար։ Գրեթե բոլոր գնման գործընթացները կազմակերպվել են գնանշման հարցման եղանակով։ 

Մխիթար Մաթևոսյանը 2020-ին հիմնել է մեկ ալ ընկերություն՝ «Մաթևոսյան քոնսթրաքշնս» ՍՊԸ-ն, որի գործունեությունը, ըստ հարկ վճարողների փնտրման համակարգի, ոչ մասնագիտացված մեծածախ առևտուրն է։ «Մաթևոսյան քոնսթրաքշնսի» գործունեությունը ներկայում ժամանակավորապես դադարեցված է։

Վայքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը շոշափվում էր նաև 2019-ին Եղեգնաձորում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների ժամանակ նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի ու ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ու քաշքշուկի միջադեպում։ Փոխմարզպետ Տոնոյանը ավելի ուշ հայտարարել էր, որ միջադեպը հրահրվել է Մխիթար Մաթևոսյանի կողմից, որին պատկանող ընկերության շինարարական աշխատանքների թերությունների մասին ինքը բարձրաձայնել էր։ 

Վայքում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 5-ին։ Ըստ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 23 և 26  հոդվածների, որոնք վերաբերում են խոշորացված համայնքներին, համայնքի ղեկավարների և ավագանիների լիազորությունները դադարեցվում են, և վարչապետն իրավունք ունի նշանակել քաղաքային համայնքի ղեկավար՝ մինչ ՏԻՄ ընտրությունները։ «Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգել էր, որ տարբերակված մոտեցում կա․ խոշորացված համայնքների ղեկավարների մի մասը շարունակում է պաշտոնավարել, իսկ մյուսների լիազորությունները դադարեցվում են։ Սա, ըստ «Անկախ դիտորդի», չի նպաստում ՏԻՄ-երի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։ 

Ավելի վաղ «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր Ջերմուկ համայնքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Վահագն Արսենյանին:

Մկրտիչ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Մխիթար ՄաթևոսյանՆիկոլ ՓաշինյանՎայոց ՁորՎայք համայնք

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens