ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քաղաքապետարանը տասնապատկում է աղբ թափելու տուգանքը՝ առանց վիճակագրական տվյալի

14:55, 28 Սպտ, 2022

Երևանի ավագանու մայիսի 24-ի նիստում ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը խոսել էր չնախատեսված վայրերում աղբ թափելու մասին և կոչ արել չաղտոտել փողոցներն ու գետերը։ Ելույթին արձագանքել էր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ընդգծելով աղտոտվածության խնդրի կարևորությունը։

«․․․ այո, պարոն Ներսիսյան, և դա էր պատճառը, որ մենք առաջարկություն ենք ներկայացնելու, որ աղբի նետման համար ոչ թե ֏5000 վարչական պատասխանատվության ենթարկեն, այլ ֏50,000։ Նախագիծը էս պահի դրությամբ պետք է ներկայացնենք կառավարություն, կարծում եմ, որ մինչև հաջորդ ուրբաթ օրը կներկայացնենք, որպեսզի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն տեղի ունենա»,- արձագանքելով Ներսիսյանի ելույթին՝ ասել էր Սարգսյանը։

Ավագանու այս նիստից ուղիղ մեկ ամիս անց քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ մշակվում է աղբ թափելու համար տուգանքների խստացման նախագիծ։

«Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի, ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն»,- մասնավորապես, գրել էր քաղաքապետը։

Իսկ հարցազրույցներից մեկի ժամանակ Սարգսյանը հայտնել էր, որ նախագիծն արդեն ներկայացվել է և հաստատվելու դեպքում տուգանքի չափը էականորեն կաճի։ 

«Օրենսդրական նախաձեռնություն ենք ներկայացրել, որպեսզի տուգանքի չափը բարձրացնենք։ Բավականին փոքր գումար է, և կարծում եմ՝ 200 հազար տուգանքը աղբը թափելու դեպքում մարդկանց կստիպի, որ մտածեն՝ արդյոք անհրաժեշտ է այդ աղբը թափել հանրային վայրերում, թե ոչ»,- մասնավորեցրել էր Սարգսյանը։

Օրեր անց էլ քաղաքապետը տեղեկացրել էր, որ չսահմանված վայրերում աղբ թափելու տուգանքն էականորեն կմեծանա։

Չսահմանված վայրերում աղբ թափելու համար նախատեսված տուգանքը ոչ թե ֏5000, այլ ֏20,000-֏30,000 է

Հրաչյա Սարգսյանն իր առաջին ելույթում նշել էր, որ ուզում է առաջարկություն ներկայացնել, որով աղբի նետման համար վարչական պատասխանատվությունը ֏5000 հազար դրամից կդառնար 50 հազար դրամ։

Չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանքները սահմանվում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով, ըստ որի, չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում սպառման աղբ թափելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի քսանապատիկից (֏ 20,000) երեսնապատիկի (֏ 30,000) չափով։ Մեկ այլ հոդվածով էլ սահմանվում է տրանսպորտային միջոցից աղբ նետելու տուգանքի չափը, որը նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի (֏ 25,000)  չափով է: Մեկ ուրիշ հոդվածով սահմանվում է տրանսպորտային միջոցի ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը, որի համար սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (֏ 5000) չափով։

Սրանք այն հիմնական կետերն են, որոնք վերաբերում են քաղաքացիների կողմից շրջակա միջավայրի աղտոտմանը։ Այսինքն՝ չսահմանված վայրերում աղբ թափելու համար այս պահի օրենսգրքով նախատեսված տուգանքը ոչ թե 5, այլ ֏20,000 — ֏30,000 է, իսկ քաղաքապետի նշած ֏5000 տուգանքի չափը վերաբերում է միայն տրանսպորտային միջոցի ուղևորների կողմից առարկաներ նետելուն։

Որքա՞ն արդյունավետ է կիրառվել օրենքը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի արդյունավետության գնահատման ցուցիչներից մեկը դրա կիրառելիությունն է, քաղաքապետի հայտարարությունից հետո «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե վերջին տարիների ընթացքում չնախատեսված տեղերում աղբ թափելու համար քանի՞ քաղաքացու նկատմամբ է վարչական իրավախախտման արձանագրություն կազմվել։

2016-2022 թվականներին կազմված արձանագրությունների մասին տեղեկություն ստանալու համար պաշտոնական հարցմամբ դիմեցինք Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանություն։

ՀՀ Ոստիկանություն

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ոստիկանությունը չսահմանված վայրերում աղբ թափելու վերաբերյալ իրավախախտումներից քննում է միայն տրանսպորտային միջոցից աղբ նետելու և տրանսպորտային միջոցի ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելու վերաբերյալ իրավախախտումները։

Այս հոդվածներով ոստիկանությունը 2016 թվականին կազմել է 97 արձանագրություն, 2017-ին՝ 581, 2018-ին՝ 122, 2019-ին՝ 218, 2020-ին՝ 52, 2021-ին՝ 33, իսկ 2022-ի 8 ամիսների ընթացքում՝ 90 վարչական արձանագրություն։

Վերոնշյալ վարչական արձանագրությունները վերաբերում են միայն տրանսպորտային միջոցներից նետված աղբին, այսինքն այս տվյալները չեն ներառում փողոցում հետիոտների նետած աղբը։

Ինչ վերաբերում է արձանագրությունների թվերին, ապա, օրինակ, 2021-ին կազմվել է թվով ամենաքիչ արձանագրությունը՝ 33, սակայն վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի տիկտոկյան միայն մեկ 1 րոպեանոց տեսանյութում հնարավոր է հաշվել 10 դեպք, երբ քաղաքացիները տրանսպորտային միջոցից երթևեկության ընթացքում նետում են ծխախոտի մնացորդները։ Այսինքն՝ ոստիկանությունը հիմնականում «չի նկատում» մեքենաներից աղբ նետող վարորդներին։

Երևանի քաղաքապետարանը խուսափում է հարցման պատասխանից

Երևանի քաղաքապետարան պաշտոնական հարցմամբ դիմելու հենց նույն օրը մեզ հետ կապ հաստատեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից և տեղեկացրին, որ այդ տվյալները հավաքագրելը գրեթե անհնար է, քանի որ քաղաքացիների նկատմամբ վարչական արձանագրություն կազմելու լիազորություն ունեն մի քանի մարմիններ, այդ թվում՝ քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը և վարչական շրջանները, իսկ ընդհանուր գործընթացը մի կետից չի համակարգվում։ Մեր զրույցում քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, որ մեծ դժվարությամբ հնարավոր է եղել հավաքագրել միայն 2022 թվականի մի քանի ամսվա տվյալները։

Այդ տվյալների համաձայն՝ 2022 թվականի 8․5 ամիսների ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից կայացվել են թվով 12 որոշումներ, որոնցից 10-ը վերաբերում են շինարարական աղբը ոչ սահմանված վայրում թափելու դեպքերին։

Քաղաքապետարանի տրամադրած այս պատասխանում ներկայացված են հիմնականում և մեծամասամբ շինարարական աղբ թափելու համար կազմված արձանագրությունները, որոնց կարող եք ծանոթանալ հաջորդիվ ներկայացվող ինֆոգրաֆիկայում։

Քանի որ մեր նպատակն էր հասկանալ, թե կենցաղային աղբը չնախատեսված վայրում թափելու համար քանի քաղաքացու նկատմամբ է կազմվել արձանագրություն, իսկ այս տվյալները վերաբերում էին միայն շինարարական աղբին, քաղաքապետարանի լրատվության վարչությանը խնդրեցինք մեր հարցմանը պատասխանել ըստ էության և տրամադրել հարցմամբ պահանջվող տեղեկությունները։

Վարչությունից դարձյալ պնդեցին, որ այդ տեղեկությունը հավաքագրելը գրեթե անհնար է։ Խնդրեցինք, որ այդ դեպքում մեզ պատասխան գրությամբ տեղեկացնեն, որ այդ տեղեկությունները հավաքագրելն անհնար է, սակայն քաղաքապետարանից հավաստիացրեցին, որ կփորձեն որոշակի տվյալներ հավաքագրել և տրամադրել մեզ։ 

Այս խոսակցությունից հետո մենք մի քանի անգամ կապ հաստատեցինք լրատվության վարչության հետ և խնդրեցինք ի վերջո պատասխանել մեր պաշտոնական հարցմանը, որին դարձյալ ստացանք հավաստիացում, որ անպայման կպատասխանեն, սակայն այդպես էլ մեր հարցումը մնաց անպատասխան։

Փաստացի, Երևանի քաղաքապետը չնախատեսված վայրերում աղբ թափելու համար առաջարկում է տուգանքի չափը տասնապատկել, սակայն երբ խնդրում ենք տրամադրել նախկինում կազմված արձանագրությունների վերաբերյալ տեղեկություն, պարզվում է, որ այդպիսի տվյալներ չեն հավաքագրվել, հետևաբար տարակուսելի է, թե ինչպես է չափվում տուգանքի ավելացմամբ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեմ պայքարի արդյունավետությունը։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աղբԵրևանի քաղաքապետարանՀՀ ոստիկանությունՀրաչյա Սարգսյան

Հարակից հոդվածներ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները

15:10, 12 Սպտ, 2024

Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու ժամկետների մասին քաղաքային իշխանությունների հայտարարությունները մի քանի անգամ փոփոխվել են։  Նախ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը...

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք

11:58, 3 Սպտ, 2024

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ ...

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի

12:20, 21 Օգս, 2024

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզը փակ է՝ հիմնանորոգման աշխատանքների պատճառով: Արդյունքում, տարբեր տարիներից հերթագրված 248 երեխա առայժմ հնարավորություն...

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել
Սխալ

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել

15:10, 13 Օգս, 2024

Օգոստոսի 8-ին Oragir.News-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ պարագաներ գնելու համար...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens