ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ՍԴ որոշումը բավարար չէ Հռոմի ստատուտը վավերացված համարելու համար. «Նաստոյաշեե Վրեմյան» սխալ է

10:45, 31 Մրտ, 2023

ՍԽԱԼ

Ռուսաստանյան «Նաստոյաշեե Վրեմյա» (Настоящее Время) լրատվական կայքը մարտի 24-ին հոդված է հրապարակել «Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ Հռոմի ստատուտի պարտավորությունները։ Այժմ այնտեղ էլ կարող են ձերբակալել Պուտինին» վերնագրով: «Նաստոյաշեե վրեմյան» «Ազատություն ռադիոկայան/Ազատ Եվրոպա ռադիոկայանի» ստեղծած հեռուստաալիքն է՝ «Ամերիկայի ձայնի» մասնակցությամբ: 

Հոդվածում հեղինակը գրել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) վերաբերյալ Հռոմի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչեց Սահմանադրությանը համապատասխան. «Այժմ Հայաստանի կառավարությունը, որը փաստաթուղթը վավերացրել է դեռ 2022 թվականին, կարող է այս փաստաթուղթը ներկայացնել երկրի խորհրդարանի վավերացմանը։ Սակայն Սահմանադրական դատարանի որոշումն արդեն իսկ նշանակում է որոշման անհապաղ ուժի մեջ մտնելը»։

Իրականում այս պնդումը սխալ է: 

Մարտի 17-ին միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության միջազգային օրդեր է տվել։ Նրանք մեղադրվում են ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման համար։

Հայաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը դեռ 1999 թվականին, սակայն չի վավերացրել այն, քանի որ 2004 թվականին՝ դատարանի հիմնադրումից երկու տարի անց, Հայաստանի Սահմանադրական դատարանը համաձայնագիրը մասնակիորեն հակասահմանադրական էր ճանաչել։ 

Ըստ դատարանի եզրակացության՝ ՄՔԴ-ի լիազորություններով սահմանված այն հոդվածը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ներպետական դատական ատյաններին, չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը։ 

Դեռևս 2022 թ. դեկտեմբերին կառավարությունը դիմել է ՍԴ՝ խնդրելով հստակեցնել, թե արդյո՞ք այն համապատասխանում է Սահմանադրությանը: Հունվարին գործը վարույթ էր ընդունվել:

2023 թ․ մարտի 28-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց նաև նոր որոշման տեքստը՝ անդրադառնալով նաև 2004 թվականի որոշմանը, գրելով, որ «Կանոնադրության ու Կանոնադրության՝ 2004 թվականի օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ նշված անվանումների միջև առկա է տարբերություն», սակայն այդ տարբերության պատճառը Կանոնադրության՝ 2004 թվականի (ըստ որի՝ Կանոնադրությունը նշված է՝ «1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագիր») և 2023 թվականի հայերեն թարգմանության պաշտոնական տեքստերի միջև եղած տարբերությունն է, և այդ անհամապատասխանությունը քննության նպատակների համար իրավական տարբերություն չի ստեղծում։ 

Այնուհանդերձ, Սահմանադրական դատարանի որոշումը բավարար չէ Հռոմի ստատուտը վավերացված համարելու համար, ինչպես պնդել են ռուսաստանցի լրագրողները: 

Ըստ Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը (որը ֆորմալ առումով միջազգային պայմանագիր է — խմբ.) ՍԴ հիշյալ որոշման ընդունման բերումով չի կարող ինքնաբերաբար համարվել ուժի մեջ մտած:

Այսպիսով, «Նաստոյաշեե Վրեմյան» սխալ է. Հռոմի ստատուտը Ազգային ժողովը չի վավերացրել, և Հայաստանում այս պահին չեն կարող ձերբակալել Պուտինին՝ միջազգային դատարանի որոշումով: 

Հռոմի ստատուտի և Միջազգային քրեական դատարանի մասին ավելի մանրամասն կարդացեք «Փաստերի ստուգման հարթակի» «Հռոմի ստատուտը, ՄՔԴ-ն և Հայաստանը» հրապարակման մեջ: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Նաստոյաշեե Վրեմյա»Հռոմի ստատուտՄիջազգային քրեական դատարանՍահմանադրական դատարան

Հարակից հոդվածներ

Հռոմի ստատուտը, ՄՔԴ-ն և Հայաստանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հռոմի ստատուտը, ՄՔԴ-ն և Հայաստանը

16:26, 29 Մրտ, 2023

Եթե շտապում ես. հակիրճ՝ նյութի մասին Օրերս Միջազգային քրեական դատարանը Ուկրաինայում Ռուսաստանի ձեռնարկած պատերազմի համատեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու...

Ընդդիմադիր 6 պատգամավոր՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի թիրախում․ ԱԺ ⅕-ը դիմել է ՍԴ
Առանց վճռի

Ընդդիմադիր 6 պատգամավոր՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի թիրախում․ ԱԺ ⅕-ը դիմել է ՍԴ

13:49, 31 Հնվ, 2022

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների 6 պատգամավորների պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրվում է ՀՀ դատախազության՝ Ապօրինի ծագում...

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը
Մանիպուլյատիվ

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը

18:23, 19 Հլս, 2021

Նախորդ շաբաթ՝ հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում, համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ լուրեր և պնդումներ։ «Փաստերի...

Հրայր Թովմասյանի «կորսված» ստորագրությունը գտնվել է
Ճիշտ

Հրայր Թովմասյանի «կորսված» ստորագրությունը գտնվել է

18:51, 12 Հլս, 2021

Հուլիսի 11-ին Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens