ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Նոր ասուլիս, հին մանիպուլյացիա. «Մեղրին փոխանակելու» ծրագիրը

20:27, 22 Մյս, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ասուլիս է տվել: Դրա զգալի մասը վերաբերում էր հայ-ադրբեջանական կարգավորմանը և Արցախի խնդրին: 

Նա կրկին խոսել է ԼՂ հակամարտության բանակցային շրջանի՝ տարբեր տարիների տարբերակների մասին: Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997-ին հրապարակված «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում մենք բարեկամներ չունենք, ըստ էության՝ ասել է, որ ԼՂ անկախության հասնելը հնարավոր չէ: 

«Հաջորդը՝ 98 թ.-ին տեղի է ունեցել իշխանության փոփոխություն և Հայաստանի Հանրապետությունը բանակցային գործընթացից դուրս է թողել Ղարաբաղին, որից հետո որպես բանակցությունների հիմք ընդունվել է «Ընդհանուր պետության» տարբերակը, որտեղ արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղը ինչ-որ տիպի միավորվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: … Որից հետո քննարկվել է ՀՀ և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման բանակցային փաթեթը, որը հրապարակված է, բոլորդ տեղյակ եք՝ Մեղրիի շրջանը հանձնելու դիմաց Ղարաբաղը ստանալը»,- ասել է Փաշինյանը: 

Լեռնային Ղարաբաղի՝ բանակցությունների սեղանից դուրս մնալու հանգամանքները երկար տարիներ շահարկման առարկա են եղել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Դեռևս 2019 թ.-ին FIP.am-ը անդրադարձել է թեմային: Այն ժամանակ մեր ուսումնասիրությունը պարզել էր, որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 1997 թվականի գարնանը: Այդ հանդիպումից հետո էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակել է հանդես գալ որպես բանակցությունների կողմ։ Այդ մասին է վկայում այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ 1998 թվականի նոյեմբերի 10-ին հակամարտության կողմերին առաջարկված «Ընդհանուր պետություն» տարբերակը հասցեագրված է նաև Լեռնային Ղարաբաղին։ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ էր դարձել 1998 թվականի ապրիլին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ՄԽ համանախագահների կողմից որպես հակամարտության կողմ դիտարկվում էր, առնվազն, մինչև 1998 թվականի նոյեմբերը։ Հետևաբար, Փաշինյանն այս դրվագում ճիշտ  է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է մնացել բանակցային գործընթացից 1998 թ.-ի իշխանափոխությունից հետո:

«Մեղրիի փոխանակումը Ղարաբաղի հետ»

Բանակցությունների Քիվեսթյան տարբերակը և Մեղրիի հարցը նույնպես ժամանակ առ ժամանակ դառնում են քննարկման առարկա: Սակայն Նիկոլ Փաշինյանը միանշանակ կեղծ պնդում է անում՝ ասելով, թե ՀՀ և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման բանակցային փաթեթը հրապարակված է: Քի Վեսթի բանակցությունների փաստաթուղթը չի հրապարակվել, ինչն էլ հետագայում դարձել է տարատեսակ մեկնաբանությունների և մանիպուլյացիաների առարկա: 

Ինչ վերաբերում է Մեղրիի՝ Ղարաբաղի դիմաց փոխանակման հարցին, ապա այս թեմային ևս «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է: 

Ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի՝ «Տարածքների փոխանակման կամ Մեղրիի տարբերակ քննարկվել է, սակայն Քոչարյանը մերժել է այն, քանի որ Հայաստանը չէր կարող ամբողջությամբ կորցնել Իրանի հետ սահմանը: Իսկ Քի Վեսթում մշակված տարբերակով, որը ստացել էր փաստաթղթային տեսք և որպես ոչ պաշտոնական առաջարկ ներկայացվել հակամարտության կողմերին, նախատեսում էր կարգավորման հասնել միջանցքների ստեղծումով»:

2001-ին Քի Վեստում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Մեղրիով Ադրբեջանի արևելյան տարածքների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև ճանապարհ/միջանցք բացելու տարբերակը։ Ըստ դրա՝ հայկական կողմին էր տրամադրվում Լաչինի միջանցքը, որը միացնելու էր Հայաստանն ու Արցախը: Ըստ այս տարբերակի, հայկական ուժերը դուրս էին գալու ԼՂԻՄ-ից դուրս գտնվող 7 շրջաններից՝ բացի միջանցքից, իսկ ադրբեջանական կողմը Մեղրիի շրջանում ստանալու էր սուվերեն անցում, որը կապելու էր Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Մեղրիի միջանցքն ունենալու էր 40 կմ երկարություն և 8 մ լայնություն։ Սկզբնական շրջանում քննարկվում էր էստակադայով Նախիջևանն ու Ադրբեջանն իրար կապելու տարբերակը։ Այնուհետև առաջարկվեց ճանապարհ Արաքսի ափով, որը Մեղրիի շրջանում՝ բնակավայրերի հանդիպելու դեպքում, դառնալու էր էստակադա, ապա կրկին իջնելու էր գետնի վրա: 

Ե՛վ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հերքում են Մեղրիի շրջանը Լաչինի հետ փոխանակելու մասին տեղեկությունները: Ըստ նրանց՝ քննարկվել է միայն Մեղրիով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհ տրամադրելու տարբերակը։

Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքում, որոշ մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացի վերաբերյալ, նաև գրել է (էջ 382), որ ինքն ու Ալիևը «ընդհանուր առմամբ՝ բավական մոտեցել էին այն տարբերակին, որի դեպքում Ադրբեջանը Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով, ճանաչում է Հայաստանի մաս՝ մեր կողմից զբաղեցրած տարածքների և Մեղրիով Նախիջևան ճանապարհի հատուկ կարգավիճակի դիմաց, որը պետք է պարեկեին միջազգային խաղաղապահները»։

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Ղարաբաղի դիմաց Մեղրին պետք է հանձնվեր Ադրբեջանին, մանիպուլյատիվ է:

Լուսինե Ոսկանյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens