ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ով է առաջինը ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչել․ Զոհրաբյանը նենգափոխում է ՀՀ ու ՌԴ ղեկավարների խոսքերի քրոնիկան՝ հօգուտ Մոսկվայի

17:33, 6 Սպտ, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

24 TV-ի՝ սեպտեմբերի 5-ին հրապարակված հարցազրույցներից մեկի ընթացքում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախում իր ստանձնած պարտավորությունները չի կատարում, քանի որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 

Ի պատասխան հարցազրուցավար Կարպիս Փաշոյանի դիտարկմանը, որ Ռուսաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս նախքան Պրահայի հայտարարությունը, Զոհրաբյանը հակառակն է պնդել։ 

«Ե՞րբ են իրենք ճանաչել՝ երբ որ Նիկոլ Փաշինյանը ստելով, ըստ էության, ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ միջազգային հանրությունը մեզանից պահանջում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել»,- ասել է Զոհրաբյանը։ 

Ի պատասխան, հարցազրուցավարը շեշտել է, որ ՌԴ նախագահ Պուտինը Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարությունն արել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Սակայն Զոհրաբյանը շարունակել է պնդել, որ Պուտինից առաջ Փաշինյանն է խոսել Արցախի կարգավիճակից հրաժարվելու մասին։ 

«Պուտինից առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում այլևս հայտարարեց, որ մեզ համար, եթե վերծանեմ իրա ասածը, կարգավիճակը մտնում ա, պատերազմից հետո դե յուրե և դե ֆակտո ստեղծված իրավիճակով թելադրված, այլևս խոսել և միայն խոսել անվտանգային ռեժիմի մասին (ԼՂ բնակչության անվտանգության և իրավունքների մասին,- խմբ․)», — ասել է Զոհրաբյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով 2020 թվականի նոյեմբերից հետո ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի վերոհիշյալ հայտարարությունները Արցախի մասին, պարզեց, որ Զոհրաբյանը նենգափոխում է դեպքերի ժամանակագրությունը։ 

2020 թվականի պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 17-ին, հրապարակվում է  «Ռոսիա 24»-ին տված Պուտինի հարցազրույցը, որում վերջինս նշում է․ «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, դա նշանակում է, որ թե՛ ԼՂ-ն և թե՛ հարակից 7 շրջանները հանդիսացել, հանդիսանում են Ադրբեջանի տարածքի անքակտելի մաս»։ 

Իսկ ահա Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողն իջեցնելու» մասին հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է Պուտինի վերոհիշյակ հարցազրույցից ավելի քան մեկ տարի անց՝ 2022 թվականի ապրիլին 13-ին ԱԺ-ում կայացած՝ կառավարությանն հետ հարցուպատասխանի ընթացքում։ Այդ ժամանակ ՀՀ վարչապետն  ասել էր․ «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»։ 

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո առաջին անգամ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ է ունեցել նոյեմբերի 16-ին՝ Պուտինի հարցազրույցի հրապարակումից մեկ օր առաջ։ 

Այդ ընթացքում Փաշինյանը չի հայտարարել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին, ինչպես նաև չի հայտարարել Արցախի կարգավիճակի հարցից հրաժարվելու մասին․ ավելին, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցին, Փաշինյանը  շեշտել է, որ բանակցային գործընթացում կարգավիճակի հարցը շարունակում է կարևոր լինել հայկական կողմի համար։

Պատասխանելով ԱԺ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցին՝ Փաշինյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պետք է շարունակի գործել, որպեսզի ի թիվս այլ խնդիրների լուծվի նաև Արցախի կարգավիճակի հարցը։ 

Այսպիսով, Զոհրաբյանը արդարացնում է Ռուսաստանի անգործությունը՝ նենգափոխելով  Արցախի կարգավիճակի ու տարածքային պատկանելիության մասին ՌԴ ու ՀՀ ղեկավարների հետպատերազմյան հայտարարությունների ժամանակագրությունը․ Արցախն Ադրբեջանի մաս առաջինը Պուտինն է հայտարարել՝ պատերազմից հաշված օրեր անց, ապա նոր միայն Փաշինյանը՝ 2020-ի պատերազմից ու 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱրցախՆաիրա Զոհրաբյան

Հարակից հոդվածներ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens