ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Որքա՞ն են աճել արտահանումն ու ներմուծումը. Ատոմ Ջանջուղազյանի տվյալները ճիշտ չեն

16:02, 6 Հնս, 2019

Ազգային ժողովում հունիսի 5-ին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2018 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, հայտարարեց, որ արտահանումն աճել է 8․4 տոկոսով, իսկ ներմուծումը` 15․3 տոկոսով։ Սակայն իրականությունը մի փոքր այլ է։

Ըստ Վիճակագրության պետական կոմիտեի տվյալների, 2018 թվականին արտահանումն աճել է՝ 2,237 մլն դոլարից դառնալով 2,412 մլն դոլար։ Սա նշանակում է, որ արտահանումն աճել է 7․8 տոկոսով, այլ ոչ թե՝ 8․4, ինչպես նշել է ֆինանսների նախարարը։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այն աճել է մոտ 870 մլն դոլարով՝ 4,097 մլն դոլարից դառնալով 4,963 մլն դոլար։ Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ ներմուծման ծավալներն աճել են 21․1 տոկոսով՝ ներկայացված 15․3-ի փոխարեն։

Արտահանման և ներմուծման ծավալների փոփոխությունը 2018-ին պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով։

Նախորդ տարի արտահանման ծավալների ամենախոշոր աճն արձանագրվել է մանածագործական (տեքստիլ) իրերի արտահանման գծով՝ մոտ 165 տոկոս։ Մոտ 5 տոկոսով նվազել է հանքահումքային արտադրանքի արտահանումը, որը մեծապես պայմանավորված էր Թեղուտի հանքի շահագործման կասեցմամբ։

2018-ին Հայաստան ներմուծվող ապրանքատեսակներից, թերևս, ամենամեծ տեսակարար կշիռն ունեն արտադրական սարքավորումները (935 մլն դոլար) և հանքահումքային արտադրանքը (718․5 մլն դոլար)։ Այս ապրանքատեսակների ներմուծման ծավալները 2017 թվականի համեմատ աճել են, համապատասխանաբար, 48․8 և 11.4 տոկոսով։ Շեշտակիորեն աճել է նաև վերգետնյա տրանսպորտային միջոցների ներմուծումը (46.2%)։ Սա, հավանաբար, պայմանավորված է 2020 թվականից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի բարձրացմամբ։Արտահանման և ներմուծման մասին մանրամասն տեղեկություն կարող եք գտնել այս և այս հոդվածներում։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ տնտեսության արտաքին հատվածի վերաբերյալ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հրապարակած տվյալները չեն համապատասխանում Վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած ցուցանիշներին։

Հատկանշական է, որ 2017 թվականին արտահանման ծավալների աճը կազմել էր 25․2 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 27․8 տոկոս։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens