ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ճի՞շտ, թե՞ սխալ. Նիկոլ Փաշինյանի 100 փաստի հետքերով

20:56, 17 Սպտ, 2019

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին-2»-ը ։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, թե 100 փաստերից որոնք էին համապատասխանում իրականությանը և որոնք էին մանիպուլյատիվ։ 100 փաստից որոշ կետեր կարիք ունեն լրացուցիչ ստուգման, որոնց համար Fip.am-ը հարցումներ է ուղարկել։

Ճիշտ պնդումները

Այսպես, վարչապետի ներկայացրած 100 փաստերից 69-ը ամբողջովին ճիշտ էին, դրանք հիմնականում տնտեսական ցուցանիշներն էին, մասնավորապես՝ արտաքին առևտրի, միջազգային պահուստների, արտաքին պարտքի մասին պնդումները, բյուջետային մուտքերի աճը, հյուրանոցային տնտեսությունների հոսքերը, հարկային բարեփոխումները, պաշտպանության և զինծառայողների խնդիրներին առնչվող պնդումները, առողջապահության ոլորտի ձեռքբերումները, սոցիալական ծրագրերը, աշխատավարձերի բարձրացման մասին պնդումների մեծ մասը, սուբվենցիոն ծրագրերը, մաքսատուրքից ազատման և ԱԱՀ-ից տարաժամկետ վճարման մասին կառավարության տրամադրած արտոնությունները, կրթության ոլորտի մի քանի բարեփոխում, բնապահպանական մի շարք միջոցառումներ, Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները և այլն։

Ստորև ներկայացնում ենք 100 փաստի այն կետերը, որոնք ճիշտ են

Ստուգման փուլում գտնվողներ

Վարչապետի ներկայացրած 100 փաստերից մի քանիսը այժմ ստուգման փուլում են, քանի որ բաց աղբյուրներում և փաստաթղթերում դրանք գտնել հնարավոր չէ։ Fip.am-ը համապատասխան մարմիններին հարցումների և բաց տվյալների համադրման միջոցով կփորձի պարզել, թե որքանով են վարչապետի հայտարարությունները համապատասխանում իրականությանը։

Այդ կետերից են՝ զբոսաշրջիկների, ճանապարհաշինության, մի քանի ապրանքատեսակների գծով արտահանման աճի, զբաղվածության, սպորտային միջոցառումների, օրինապահ մարմինների ներկայացրած հաշվետվությունների և այլնի վերաբերյալ Փաշինյանի պնդումները։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի գյուղատնտեսության ոլորտը։

Այս ոլորտի մի քանի ցուցանիշ ստուգելիս Fip.am-ը բախվեց տարօրինակ մի խնդրի։

Պարզվեց՝ ո՛չ Վիճակագրական կոմիտեն, ո՛չ Էկոնոմիկայի նախարարությունը (որին միացվեց գյուղատնտեսության նախարարությունը) չունեն այնպիսի հաշվառում, ինչպիսիք են ջերմոցային տնտեսությունները, կաթիլային ոռոգմամբ հողատարածքները, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքները, սառնարանային տնտեսությունները և այլն։ Այդպես էլ պարզ չէր, թե որ գերատեսչությունն է պատասխանատու այդ ոլորտի համար և ումից կարող ենք ստանալ մեզ անհրաժեշտ տեղեկությունները։ 

Ստորև ներկայացնում ենք 100 փաստի այն կետերը, որոնք այժմ հարցումների միջոցով ստուգվում են

Փաստեր, որոնք հնարավոր չէ ստուգել

Փաշինյանի հայտարարություններից մի քանիսը դեռևս չիրականացած «փաստեր» էին։ Դրանցից են հարկեր/ՀՆԱ ցուցանիշի ակնկալվող ավելացումը, ստվերային տնտեսության նվազման հստակ ցուցանիշները, զինծառայողների կողմից բուժկետեր դիմելու նվազման դեպքերի մասին պնդումն ու հաջորդ տարի պետական բյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորման ավելացումը։

Ստորև ներկայացնում ենք 100 փաստի այն կետերը, որոնք այս պահին հնարավոր չէ ստուգել

Մանիպուլյատիվ կամ կեղծ պնդումներ

Այստեղ առանձնացրել ենք վարչապետի այն հայտարարությունները, որոնք ստուգման արդյունքում կեղծ կամ մանիպուլյատիվ են եղել։ Դրանք են՝ Սևանա լճի ջրի ծավալների, Ֆիզիկայի ինստիտուտում գործարկված արագացուցիչի, սահմանահատումների և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին Փաշինյանի պնդումները, որոնց մասին առավել մանրամասն ծանոթացեք այս հոդվածում։

Ստորև ներկայացնում ենք 100 փաստի այն կետերը, որոնք մանիպուլյատիվ են

Այսպիսով, վարչապետի ներկայացրած 100 փաստից 69-ը ճիշտ են, 4-ը՝ մանիպուլյատիվ, 4-ը՝ հնարավոր չէ ստուգել, իսկ 23-ը դեռևս ստուգման փուլում են, և առաջիկայում «Փաստերի ստուգման հարթակը» հանդես կգա նոր հրապարակումներով։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens