ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Փաշինյանի 100 փաստերի հետքերով. սխալ պնդումները

18:57, 8 Նյմ, 2019

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին-2»-ը։

«Փաստերի ստուգման հարթակը» մի քանի հրապարակումով արդեն անդրադարձել է վարչապետի հնչեցված փաստերին։ Դրանցից որոշները ճիշտ էին, որոշները՝ սխալ կամ մանիպուլյատիվ, իսկ որոշ փաստեր ստուգելու համար Fip.am-ը հարցումներ էր ուղարկել պետական իրավասու մարմիններ։ 

Այս հոդվածում «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է այն կետերը, որոնք ստուգման արդյունքում չեն համապատասխանում իրականությանը։ 

Փաստ 14․ Հիփոթեքային վարկերի մասին

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հիպոթեքային վարկերի ծավալների աճին, հայտարարել էր․ «2019 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 84.5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 90.5%-ով»։

Սակայն վարչապետի ներկայացրած թվերը հակասում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներին։ Ըստ ԿԲ-ի՝ այս տարվա առաջին 7 ամիսներին ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 50,5 մլրդ դրամ: 2018 թ․ նույն ժամանակահատվածում հիփոթեքային վարկավորման միջոցով հայաստանյան բանկերն ու վարկային կազմակերպությունները տրամադրել էին մոտ 13,2 մլրդ դրամ գումար։ 

Այսինքն, վարչապետի նշած՝ 84,5 մլրդ դրամ հիփոթեքային վարկերի մասին տվյալը չի համապատասխանում իրականության և ուռճացված է, իսկ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ թե 90,5 տոկոս է, այլ 375 տոկոս։

Փաստ 39․ Տարկետումների մասին

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019 թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15 տոկոսով ավելի քաղաքացի այն դեպքում, երբ ի լրումն անցած տարի հանրակրթական հաստատություններում սովորողներին օրենքով տրված տարկետմանը, ընթացիկ տարում, օրենքի փոփոխության արդյունքում, տարկետում է տրվել նաև միջին մասնագիտական կրթական հաստատությունների շուրջ 400 սովորողների:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների ու կանխատեսված թվից 15 տոկոսով ավելի զորակոչի մասին տեղեկություն մեզ չհաջողվեց պարզել, քանի որ դա պարունակում է ռազմական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ։ 

Ինչ վերաբերում է տարկետման վերաբերյալ տվյալներին, ապա ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալների՝ հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրով 2018 թ. զորակոչից տարկետում են ստացել 1044 քաղաքացի, 2019 թվականին՝ 334 քաղաքացի։ Այսինքն՝ վարչապետի հայտարարությունը, որ միայն միջին մասնագիտական կրթական հաստատությունների շուրջ 400 սովորողների տրվել է տարկետում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ այս տարի հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրով զորակոչից տարեկետում են ստացել ընդամենը 334-ը։

Փաստ 63․ Նախակրթարանների ու մանկապարտեզների մասին

Վարչապետը հայտարարել էր, որ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ հանրապետությունում շահագործման է հանձնվել 36 նախակրթարան և մանկապարտեզ, որտեղ կհաճախի շուրջ 1250 երեխա:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում գործարկվել է 125 երեխայի համար նախատեսված նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Նախորդ տարի այս ցուցանիշը 360 էր։ Կոմիտեն չի ներկայացնում շահագործման հանձնված հաստատությունների թիվը։

Քանի որ վարչապետի ներկայացրած թիվը վերաբերում էր տարվա 8 ամիսներին, Fip.am-ը լրացուցիչ տեղեկություններ խնդրեց նաև ԿԳՄՍ նախարարությունից։ Ի պատասխան հայտնեցին, որ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում կառուցվել ու շահագործման է հանձնվել 750 երեխայի համար նախատեսված 13 համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություն: Փաստացի, վարչապետի ներկայացրած թվերը չեն համապատասխանում ո՛չ Վիճակագրական կոմիտեի, ո՛չ ԿԳՍՄ նախարարության ներկայացրած տվյալներին։ 

Փաստ 70. Թատրոնների մասին

Անդրադառնալով մշակութային կյանքի աշխուժացմանը՝ վարչապետը հայտարարել էր, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով 41 տոկոսով ավելացել է թատրոնների հաճախելիությունը՝ 113,832 այցելուից դառնալով 160,423 այցելու։

Մինչդեռ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տրամադրած տեղեկության համաձայն՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում թատրոնների այցելուների թիվը՝ 233,163 էր, այս տարի՝ 223,570։ Սա 9593-ով կամ 4 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։

Փաստ 71. Ֆուտբոլի փոքր մարզադաշտերի մասին

Վարչապետը հայտարարել էր, որ 2019-ին սկսվել է ֆուտբոլի փոքր մարզադաշտերի կառուցման ծրագիրը մարզերում՝ Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ և Շիրակ։ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին արդեն ավարտել է 8 փոքր խաղադաշտերի կառուցումը, մինչև սեպտեմբերի վերջը դրանց թիվը հասնելու է 26-ի, իսկ մինչ տարեվերջ՝ առնվազն 51 փոքր խաղադաշտեր ենք ունենալու»,- նշել էր վարչապետը։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ խնդրելով տրամադրել անհրաժեշտ տեղեկությունը, սակայն մինչ օրս հարցումն անպատասխան է մնացել։ ՀՖՖ-ում չեն պատասխանում նաև հեռախոսազանգերին։ 

Փաստ 77. Խորքային հորերի մասին

Անդրադառնալով  ջրային ռեսուրսների խնայողության կարևորությանը՝ վարչապետը հայտարարել էր․ «Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ»։

«Փաստերի ստուգման հարթակին» Ջրային կոմիտեի կողմից տրված պարզաբանման համաձայն՝ այս տարի ոչ մի խորքային հոր չի բերվել փականային ռեժիմի։ Իսկ արդեն  2020-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այս տարի խնայվել է շուրջ 500 լ/վ ջուր։ 

Փաստացի, ստացվում է, որ Փաշինյանի կողմից հայտարարված թիվը՝ խորքային հորերը փականային ռեժիմի բերելու մասով, չի համապատասխանում իրականությանը, իսկ արդեն այդ հայտարարությունից 1,5 ամիս անց շրջակա միջավայրի նախարարի հայտարարած՝ խնայված ջրի քանակը էականորեն քիչ է վարչապետի հայտարարած թվից։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens