ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ԱԻՆ-ը ստում է ծխի արգասիքների ու վտանգի մասին

13:39, 29 Օգս, 2017

Ինչպես հայտնի է, երեկվանից անդադար այրվում են «Նաիրիտ» քիմիական գործարանի Էթինոլ-լակ («Этиноль-лак»)  անվանմամբ նյութի պահեստները (մոտ 200 խմ ծավալով):

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ նյութն ամենայն հավանականությամբ ինքնաբռնկվել է և որ «այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար»։

Նյութն, իսկապես, կարող էր ինքնաբռնկվել (պահպանման կանոնները խախտելու դեպքում), սակայն այրման արգասիքների մասին տեղեկությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը:

Խոցում է կենտրոնական նյարդային համակարգը

Նախ փորձենք պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում Էթինոլ-լակ անվանմամբ նյութը և ինչպիսի հատկություններով է այն օժտված։

Մասնագիտական գրականության մեջ (ներկանյութեր, լաքեր, պաշտպանիչ ծածկույթներ) կարելի է որոշակի տեղեկատվություն գտնել Էթինոլ-լակ անվանումը կրող նյութի բաղադրության մասին: Պարզվում է, որ այս լաքը աչքի է ընկնում մի շարք արժեքավոր հատկություններով և կիրառվում է մասնավորապես որպես հակակոռոզիոն նյութ։

Լաքը ստանում են արդյունաբերական թափոններից՝ մասնավորապես կաուչուկի արտադրության ժամանակ թափոն հանդիսացող դիվինիլացետիլենից և ացետիլենի պոլիմերման այլ պրոդուկտներից։ Էթինոլ-լակը չունի հաստատուն բաղադրություն և համաձայն տեխնիկական պայմանների (ВТУ 1267-54)՝ կարող է պարունակել 42-50% չոր նյութ (դիվինիլացետիլենային պոլիմեր), 1.5-2.5% հակաօքսիդիչներ (ֆենոլներ, ամիններ, այլ), իսկ մնացորդը՝ լուծիչներ (քսիլոլ, ուայտ սպիրիտ, նաֆտա, քլորօրգանական կամ այլ):

Լաքի բաղադրության մեջ մտնող ամենատարածված լուծիչը՝ քսիլոլը համարվում է թունավոր նյութ, ինչի մասին ուղղակիորեն նշված է գրականության մեջ։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված ավելի թարմ փաստաթղթի՝ չնայած առայժմ չկան հավաստի տվյալներ քսիլոլի կանցերոգեն (քաղցկեղածին) հատկությունների մասին, այնուամենայնիվ, նշվում է, որ սուր թունավորման դեպքում այն ախտահարում է հատկապես կենտրոնական նյարդային համակարգը, թույլատրելի քանակը օդում կազմում է 0.00087 մգ/լ կամ 0.2 ppm (միլիոներորդային բաժին)։

Ներկայումս անհայտ է, թե Նաիրիտի հրդեհի արդյունքում ինչ քանակի քսիլոլ է արտանետվել մթնոլորտ, սակայն հաշվի առնելով քսիլոլների եռման համեմատաբար ցածր ջերմաստիճանը (138 – 144°C), հրդեհի մասշտաբները և ծխի տեսքով մեծաքանակ արտանետումը՝ կարելի է պնդել, որ մի որոշակի քանակ միանշանակորեն մթնոլորտ է անցել։ Այդուհանդերձ, Բնապահպանության և առողջապահության նախարարությունները շրջանցում են մթնոլորտում դրա պարունակության հարցը:

Բացի ջրից և ածխաթթու գազից

Անդրադառնանք հայտարարության այն հատվածին, որտեղ ասվում էր, թե հրդեհի արդյունքում այրման արգասիքներ են հանդիսանում միայն ածխաթթու գազը և ջուրը։

Բոլորն են տեսել, որ հրդեհի սև ծուխը պատել է ամբողջ շրջակայքը և տեսանելի է Երևան քաղաքի հեռավոր հատվածներից, ծխի  սև ամպեր են գոյացել։

Ծխի սև գույնը պայմանավորված է օդում մրի փոքրագույն մասնիկների առկայությամբ, ինչի շնորհիվ էլ այն դառնում է տեսանելի։ Ցանկացած դպրոցական գիտի, որ մուրը իրենից ներկայացնում է ածխածնի տարատեսակներից մեկը՝ ամորֆ ածխածին, որը գոյանում է օրգանական միացությունների թերայրման հետևանքով։ Ի հակադրություն սրան՝ ամբողջական այրման դեպքում մուր չի գոյանում, այլ առաջանում է ածխաթթու գազ և ջրային գոլորշի:

Ստացվում է․ մի կողմից մեզ ուզում են համոզել, որ կատարվում է ամբողջական այրում, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք ծխի քուլաներ, մուր։ Սա անհեթեթություն է։

Ամեն անգամ երբ այրվում է գազօջախի գազը, այն այրվում է ամբողջությամբ, «մաքուր», ծուխ կամ մուր  չեն առաջանում և լիովին անվտանգ է, իսկ ահա նույն գազօջախի անսարքության դեպքում տեղի է ունենում թերայրում՝ առաջանում է ոչ միայն մուր, այլ նաև շմոլ գազ, որը, ինչպես հայտնի է, մահացու թույն է։

Մուրը հաստատված կանցերոգեն է (քաղցկեղածին նյութ), իսկ շմոլ գազը թունավոր է: Ելնելով տեսանելի ծխի առկայությունից և այրվող նյութի քանակներից՝ հաստատակամորեն կարող ենք պնդել, որ  հրդեհի հետևանքով առնվազն այս երկու նյութերը արտանետվել են մթնոլորտ մեծ քանակներով։

Սակայն, կրկին, ոչ բնապահպանության և ոչ էլ առողջապահության նախարարությունները չանդրադարձան այս հարցին: Նախարարությունները անդրադարձան մթնոլորտում ծծմբի, ազոտի երկօքսիդների և փոշու առկայության չափին, բայց շրջանցեցին օդում մրի, շմոլ գազի և քսիլոլի պարունակության հարցը:

Չմոռանանք նաև նշել, որ ստույգ հայտնի չէ, թե հատկապես ո՞ր լուծիչը կամ ի՞նչ բաղադրությամբ խառնուրդն է կիրառվել Նաիրիտում լաքի արտադրության համար։ Ինչպես նշել էինք սկզբում, այս տեսակի լաքը չունի հաստատուն բաղադրություն, այն ստացվում է թափոններից և արտադրողը ինքը կարող է ինչ-որ սահմաններում փոփոխել «բաղադրատոմսը»։ Մենք ելնում ենք այն բանից, որ կիրառվել է ամենատարածված լուծիչը՝ քսիլոլը, որը «չարյաց փոքրագույնն է»  ցանկում։ Օրինակ, քլոր-օրգանական լուծիչների (դիքլորէթան, մեթիլենքլորիդ, վինիլքլորիդ) թեկուզ փոքր պարունակության դեպքում լաքում այրման արգասիքներում կարող են հայտնվել քլորաջրածինը (աղաթթու), ազատ քլոր, ֆոսգեն (նախկինում՝ մարտական թունավոր նյութ), դիօքսիններ (հիշենք Վիետնամի պատերազմը), որն ուղղակի աղետալի է։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` chemical factoryecoEcologyfireNairitYerevanВсемирная организация здравоохранениягазгоритЕреванзагрязнение воздухаМинистерство по чрезвычайным ситуациямМЧСНаиритотходы горенияпожархимзаводхимические веществаэкологияԱԻՆածխաթթու գազԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունատոմակայանԱրտակարգ իրավիճակների նախարարությունարտանետումբնապահպանության նախարարությունբնապահպանությունԷթինոլ-լակծուխՀՀ առողջապահության նախարարությունհրդեհմուրՆաիրիտնյարդային համակարգքիմիական նյութեր

Հարակից հոդվածներ

Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը

16:15, 23 Հլս, 2024

Հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ, մասնավորապես «Զարյա-3» կիրառել-չկիրառելու մասին տեղեկություն ստանալու մեր հարցումները...

Ինչո՞ւ է աղմկում Ադրբեջանը․ էկոլոգիական հակամարտություն
Մանիպուլյատիվ

Ինչո՞ւ է աղմկում Ադրբեջանը․ էկոլոգիական հակամարտություն

12:40, 8 Հլս, 2024

Ադրբեջանական կառավարական շրջանակների կողմից վերահսկվող ՀԿ-ները, փորձագետներն ու բնապահպանները հատկապես վերջին երկու-երեք տարիների ընթացքում շարունակաբար բարձրաձայնում են Հայաստանի հանքարդյունաբերության «բնապահպանական...

«Հարկադիր ամլացման» ծրագիր․ ի՞նչ է դա նշանակում և ինչ է առաջարկում ՀՀ ԱՆ-ն
Առանց վճռի

«Հարկադիր ամլացման» ծրագիր․ ի՞նչ է դա նշանակում և ինչ է առաջարկում ՀՀ ԱՆ-ն

18:54, 21 Հլս, 2022

Հայաստանի Առողջապահության նախարարությունը հուլիսի 15-ին նոր օրենսդրական նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով փոխել «կամավոր ամլացման» օրենսդրական կարգավորումները, միաժամանակ առաջարկելով անգործունակ ճանաչված...

Ծխելն արգելվա՛ծ է. ինչ է նախատեսում նոր կարգավորումը և ինչ է «խոստանում» միջազգային փորձը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ծխելն արգելվա՛ծ է. ինչ է նախատեսում նոր կարգավորումը և ինչ է «խոստանում» միջազգային փորձը

19:22, 15 Մրտ, 2022

Հայաստանում մարտի 15-ին ուժի մեջ մտան ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման մասին օրենքի նոր սահմանափակումները: «Փաստերի ստուգման հարթակն»...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens