ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արթուր Դանիելյանի անհիմն պնդումները

23:10, 25 Հնս, 2019

«Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը հունիսի 21-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Fip.am-ը ստուգել  է դրանցից մի քանիսը՝ պարզելու, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը։

Բեռնափոխադրումների մասին

Արթուր Դանիելյանը հայտարարում է. «Հունվարին, թե փետրվարին տեսա, որ մեր մեծածախ առևտուրը 30 տոկոսով աճել է, մինչդեռ ավտոմոբիլային բեռնափոխադրումները 80 տոկոսով կրճատվել են»։

Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, մեծածախ առևտուրը 2019-ի հունվարին, 2018-ի հունվարի համեմատ, աճել է 31.4 տոկոսով, իսկ փետրվարին՝ 12.3 տոկոսով։ Ինչ վերաբերում է ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալներին, ապա նախ նշենք, որ վիճակագրական կոմիտեն այս տվյալը ներկայացնում է հայաստանյան շարժակազմով իրականացված բեռնափոխադրումների մասով, որը հունվարին չնայած նվազել է, բայց ոչ 80 տոկոսով, ինչպես նշում է Դանիելյանը, այլ 43.7 տոկոսով։ Ի դեպ, այս ցուցանիշն արդեն փետրվարին, 2018 թ. փետրվարի համեմատ, աճել է 28.3 տոկոսով, իսկ հունվարի համեմատ՝ 3.5 անգամ։

Արդյունաբերության և էլեկտրաէներգիայի սպառման մասին

Դանիելյանը նաև նշում է, որ «արդյունաբերությունը աճում է, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը 30%-ով նվազում է, ես հասկանում եմ, որ էտ թվերը պարզապես նկարած է»։

Արդյունաբերությունը 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին աճել է 4.5%-ով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումը և բաշխումը նույն ժամանակահատվածում նվազել է ոչ թե 30%-ով, ինչպես պնդում է Դանիելյանը, այլ  4.1%-ով։

Բյուջեի եկամուտների և հարկերի մասին

«Մենք ունենք բյուջեի եկամուտներ, որոնք որևէ կերպ անցած տարվանից չեն տարբերվում։ Գեներացված հարկային պարտավորությունները գրեթե նույն գրաֆիկով գնում են»,- հայտարարում է Դանիելյանը։

Պետական բյուջեի եկամուտները 2019-ի հունվար-մարտ ամիսներին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 25%-ով։

Ինչ վերաբերում է հարկերին և տուրքերին, ապա 2019-ի հունվար-մարտ ամիսներին դրանք աճել են 24.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Դանիելյանը այստեղ, հավանաբար, նկատի ունի հարկահավաքման ամսական ցուցանիշների դինամիկան, որը, սակայն, հիմք չէ հարկային վարչարարության վերաբերյալ կարծիքի ձևավորման համար: Տարբեր հարկատեսակներ ունեն հավաքագրման ժամկետների տարբերություններ, որոնք սահմանված են Հարկային օրենսգրքով: Հետևաբար, մեկ ամսվա կամ մեկ եռամսյակի ցուցանիշը չի կարող ողջ հարկահավաքման պատկերն արտացոլել:

Արսեն Թորոսյանի մասին

Արթուր Դանիելյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին անվանում է «սորոսականության էլիտայի ներկայացուցիչ»։

Fip.am-ի հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ Արսեն Թորոսյանը և նրա հետ փոխկապակցված կառույցները թե՛ մինչև նախարար դառնալը, թե՛ դրանից հետո երբևէ դրամաշնորհ չեն ստացել Բաց հասարակության հիմնադրամներից։

Սահմանադրական կարգի տապալման մասին

Դանիելյանը կրկնել է գործող իշխանությունների ընդդիմախոսներից շատերի կողմից արտահայտած այն կարծիքը, ըստ որի՝ իշխանությունները «մի քանի անգամ տապալել են սահմանադրական կարգը»։ Fip.am-ը արդեն անդրադարձել է այս հարցին, մասնավորապես՝ մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը փակելուն, և պարզել, որ սահմանադրական կարգի տապալում չի եղել։

Կաշառակերության մասին

Դանիելյանն իր խոսքում պնդում է, որ իշխանությունների տրամադրած թվերով տնտեսությունը աճում է, «բայց բյուջեն չգիտես ինչու նույն տեմպերով չի աճում, սա կարող է վկայել երկու բանի մասին՝ կամ կտրուկ ավելացել է կաշառակերությունը, ստվերային տնտեսությունը, որը նույնպես ճիշտ է, բայց նաև մասամբ, որովհետև էտ թվերը նկարած են»։

Կաշառակերության մասին հայտարարությունը չափելի չէ, սակայն, գոնե հանրային ընկալումների մասով կա միանշանակ դրական տեղաշարժ։ 2018-ի հոկտեմբերին IRI-կողմից հասարակական կարծիքի հարցումը պարզել էր, որ հարցվածների կողմից որպես գործող իշխանությունների ձեռքբերում ամենահաճախակի նշվել էր կոռուպցիայի մակարդակի նվազեցումը։ Ավելին, հարցվածների 82%-ը կարծիք էր հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց է գրանցվել վերջին վեց ամիսների ընթացքում։

Նախագահ Արմեն Սարգսյանի մասին

Դանիելյանը պնդում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը 1997-ին վարչապետի պաշտոնից զրկվելուց հետո «շատ շահավետ պայմաններով գործարքների» է գնացել British Petroleum (BP)-ի հետ։

«Ո՞նց կարող է երկրի վարչապետը պաշտոնից զրկվի ու մեկ տարի հետո BP-ի հետ շատ շահավետ պայմաններով գործարքների գնա։ BP-ն, որը փաստացի մեր թշնամող երկրի ռազմավարական գործընկերն է»,- հայտարարեց Դանիելյանը։

Նախագահ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ նա 2000-2013 թթ․ եղել է մի շարք միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու։ Դրանց թվում նշվում է նաև British Petroleum-ը։ Այս ընկերությունը, իսկապես, 1992-ից գործում է Ադրբեջանում, սակայն բացի Ադրբեջանից, բրիտանական նավթագազային այս խոշոր ընկերությունը, որը հիմնադրվել է 1908 թվականին, ներկայացված է աշխարհի 60 երկրում ևս, այդ թվում՝ Ռուսաստանում և Վրաստանում։ Դանիելյանի կողմից BP-ի մատուցումը որպես «թշնամող երկրի ռազմավարական գործընկեր» և Սարգսյանի՝ այս ընկերության հետ գործակցությունը զուգահեռելը մանիպուլյատիվ է։

Այսպիսով, Արթուր Դանիելյանի հայտարարություններից որոշները մանիպուլյատիվ են կամ կեղծ տվյալներ են պարունակում։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens