ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

ԲԴԽ-ն օրենքով չնախատեսված հիմքի հղում անելով է հայտարարել 6 դատավորի պաշտոնավարման դադարեցման մասին

16:54, 9 Փտր, 2023

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Փետրվարի 8-ին ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց 6 դատավորի պաշտոնավարման դադարեցման մասին․ նրանք են՝ Արա Կուբանյանը, Գևորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Աղվան Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյանը։ 

«․․․Օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը»,- ասվում է ԲԴԽ հաղորդագրության մեջ։ 

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով ԲԴԽ հրապարակման մեջ հիշատակված օրենսդրական կարգավորումը, պարզեց, որ այն դատավորի պաշտոնավարման դադարեցման հիմք չէ։ 

Այսպես, օրենսդրական կարգավորումը, որին հղում է անում ԲԴԽ-ն, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ 2023 թվականի հունվարի 7-ից ուժի մեջ մտած 165-րդ հոդվածի փոփոխություններն են․ դրանք, սակայն, սահմանում են միայն դատավորի լիազորությունների՝ մեկ ամսից ավելի կասեցված լինելու դեպքում նրան փոխարինող այլ դատավորի նշանակումը․ «Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ մինչև քրեական վարույթի ավարտը»։

«Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում դատավորի լիազորությունների կասեցումը տևում է մեկ ամսից ավելի, ապա տվյալ դատավորի փոխարեն դատարանում շարունակում է պաշտոնավարել համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը՝ սույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով, իսկ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորի բացակայության դեպքում տվյալ դատավորի պաշտոնը համարվում է թափուր», — ասվում է հոդվածում:

Հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում, եթե քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: 

Իսկ ահա դատավորների լիազորությունների դադարեցման հիմքերը սպառիչ կերպով թվարկված են բացառապես «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխանաբար 159-րդ և 160-րդ հոդվածներում։ 

160-րդ հոդվածը սահմանում է՝ 

Դատավորի լիազորությունները կարող են դադարել կամ դադարեցվել բացառապես և միայն վերոհիշյալ հոդվածներում թվարկված հիմքերով։ 

Փաստացի, ԲԴԽ-ն ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարում է, որ դադարեցրել է դատավորների լիազորությունները ոչ թե օրենքով սահմանված հիմքերով, այլ մի օրենսդրական կարգավորմամբ, որը չի սահմանում դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման հիմքեր․ ԲԴԽ հիշատակած հոդվածը պարզապես դատավորի՝ մեկ ամսից ավելի լիազորությունների կասեցման հետևանքով առաջացած թափուր հաստիքների համալրման ժամկետներն ու հիմքերն է սահմանում։ 

Հավելենք, որ լիազորությունների կասեցումը ժամանակավոր է և ավարտվում է ինչ-որ պահի, իսկ լիազորությունների դադարեցումն անժամկետ է ու վերջնական։

Այսպիսով, ԲԴԽ-ն հայտարարել է 6 դատավորի պաշտոնավարման դադարեցման մասին՝ ՀՀ  օրենքով չնախատեսված հիմքի հղում անելով, որը չի ենթադրում դատավորների պաշտոնավարման դադարեցում, այլ պարզապես ենթադրում է կասեցված լիազորություններով դատավորների փոխարեն ռեզերվային դատավորների ժամանակավոր նշանակում։

Վաղարշ Աղաբեկյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԲԴԽՀՀ բարձրագույն դատական խորհուրդՀՀ դատական օրենսգիրք

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

FIP.am-ի հրապարակման հետքերով դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին
Չդասակարգված

FIP.am-ի հրապարակման հետքերով դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին

13:35, 9 Հլս, 2024

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հուլիսի 9-ին հրապարակել է որոշում, որի համաձայն, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր...

Դատավոր Ստեփանյանի 102 «բացառիկ ուշացումները»․ դատական ակտերի հրապարակման ժամկետների խախտումը՝ գործելաոճ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատավոր Ստեփանյանի 102 «բացառիկ ուշացումները»․ դատական ակտերի հրապարակման ժամկետների խախտումը՝ գործելաոճ

19:04, 13 Դկտ, 2023

2023 թվականի փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստում քննում էր արդարադատության նախարարի միջնորդությամբ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր...

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել
Առանց վճռի

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել

17:23, 12 Հլս, 2022

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում հաստատեց և Ազգային ժողովին ներկայացրեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens