ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բելառուսի դեսպանատան ոդիսականը. շռայլությո՞ւն, թե՞ փողերի լվացում

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Բելառուսի Հանրապետությունը Առինջում տեղակայված դեսպանության շենքը 2014-ին ձեռք է բերել Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված անձից՝ շուկայական գնից ավելի քան չորս անգամ ավելի բարձր գնով:

17:51, 27 Մյս, 2019

Բելառուսի դեսպանությունը Հայաստանում միակն է, որը գտնվում է մայրաքաղաք Երևանից դուրս։

2014 թ.-ին դեսպանությունը Երևանի Նիկոլ Դումանի փողոցից տեղափոխվեց Կոտայքի մարզի Առինջ գյուղ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատան հետնամասում գտնվող շինություն։ Դեսպանատան շենքը և հողատարածքը Բելառուսի Հանրապետությունը 2014 թ.-ին գնել է Ծառուկյանի հետ փոխկապակցված անձից։

Դեսպանատան շինության պատմությունը

Կոտայքի մարզի Առինջ համայնքի Մ. Բաղրամյան փողոցի 9,9/1 հասցեում գտնվող տունը և հողատարածքը, որտեղ 2014 թ.-ին տեղափոխվել է Բելառուսի դեսպանատունը, երկար տարիներ պատկանել է 1960 թ. ծնված, նախկինում Առինջի բնակիչ, ներկայում Երևանի Կենտրոնում՝ Պուշկինի փողոցում հաշվառված Ժևիկ Սամվելի Մկրտչյան անունով անձին։

Ըստ Կադաստրի տվյալների, այդ հողատարածքում բոլոր ավարտված և կիսավարտ շինությունները կառուցվել են 2007-2008 թթ.-ին, երբ Ծառուկյանն իր քաղաքական և տնտեսական վերելքի վրա էր, և նրա՝ Առինջի բլրի վրա գտնվող «կալվածքն» արդեն երկու կողմից շրջափակել էր Ժևիկ Մկրտչյանի հողատարածքը։

Ավելի քան կես հեկտար (5371 քմ) տարածք զբաղեցնող ներկայիս դեսպանատան տարածքը մինչև 2010-ի դեկտեմբերն ամբողջովին պատկանել է Ժևիկ Մկրտչյանին։ 2010-ի դեկտեմբերին նա հողատարածքի մոտ երկու երրորդը (3747 քմ) վաճառել է Երևանի բնակիչ Հարություն Տիգրանի Թորոսյանին։ Գործարքը կատարվել է 110 մլն դրամով (մոտ 300 000 դոլար)։

Չորս տարի անց՝ 2014 թ.-ի մարտին, երբ ՀՀ կառավարությունում քննարկվել էր Բելառուսին դեսպանատան համար հողամաս ձեռք բերելու թույլատվություն տրամադրելու հարցը, Թորոսյանը, զարմանալիորեն, իր գնած հողատարածքը և շինությունն անհատույց հետ է վերադարձրել՝ նվիրաբերել է Ժևիկ Մկրտչյանին։ 2014 թ.-ի մարտին, ըստ այդմ, երկու հողատարածքները միավորվել են և Առինջի համայնքապետի կողմից ստացել միասնական հասցե՝ Բաղրամյան 9,9/1:

2014 թ.-ի փետրվարի 27-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը Բելառուսին դեսպանատան համար հողամաս ձեռք բերելու թույլատվություն էր տրամադրել, որի մեջ որպես գնման ենթակա հողամաս նշվում էր Ժևիկ Սամվելի Մկրտչյանին պատկանող՝ Բաղրամյան 9,  9/1 հասցեներում գտնվող տարածքը։

Ըստ բելառուսական TUT.BY լրատվական կայքի, դեսպանատան շենքի արտաքին հարդարանքը և ներքին ամբողջ կահավորումը կատարել է նախկին սեփականատերը՝ Ժևիկ Մկրտչյանը։

Սակայն այստեղ ուշագրավ է հողատարածքի ձեռք բերման արժեքը։ 2014 թ.-ի մայիսին այս հողատարածքի և շինությունների ամբողջ կադաստրային արժեքը գնահատվել է 39 մլն դրամ (մոտ 95 000 դոլար)։ Սակայն, ըստ Ժևիկ Մկրտչյանի և Բելառուսի Հանրապետության միջև 2014 թ. հուլիսի 24-ին կնքած պայմանագրի, Բելառուսն անշարժ գույքը ձեռք է բերել 2 մլն դոլարով (813 մլն դրամ), որը վերը նշված կադաստրային արժեքը գերազանցում է ավելի քան 20 անգամ։

Բելառուսի այն ժամանակվա դեսպան Ստեպան Սուխորենկոն և Ժևիկ Մկրտչյանը, Երևան, 2014

Մենք նաև կապ հաստատեցինք անկախ փորձագետի հետ, որը տունը և հողատարածքը գնահատեց առավելագույնը 450 000 դոլար։ Այսինքն՝ Բելառուսի կառավարությունը երկրի հարկատուների հաշվին մոտ չորս անգամ ավել գումար է ծախսել Հայաստանում դեսպանության ձեռք բերման համար։

previous arrow
next arrow
Slider
Բելառուսի դեսպանատունը Առինջում
Առինջում Գագիկ Ծառուկյանի առանձնատունը (նշված կարմիրով) և Բելառուսի դեսպանատունը (նշված դեղինով)` Google Earth-ի 2018 թ. արբանյակային լուսանկարով

Ո՞վ է Ժևիկ Մկրտչյանը

ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կից գտնվող հողամասի նախկին սեփականատեր Ժևիկ Մկրտչյանը փոխկապակցված անձ է ոչ միայն Ծառուկյանի հետ։ Նա 2010-2017 թթ.-ին եղել է ««Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն» ընկերության գլխավոր տնօրենը։ 2010 թ.-ին հիմնադրված այս ընկերության բաժնեմասերի 55%-ը պատկանում է Ծառուկյանի «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ին, իսկ մնացածը՝ չորս բելառուսական ընկերության, որոնք մտնում են բելառուսական պետական «Բելգոսպիշչեպրոմ» կոնցեռնի մեջ։  

Ձախից աջ՝ Գագիկ Ծառուկյան, Ժևիկ Մկրտչյան, Բելառուսի նախագահի գործերի կառավարիչ Նիկոլայ Կորբուտ, սեպտեմբեր, 2010

Հաշվի առնելով Ժևիկ Մկրտչյանի՝ գործարքի կնքման ժամանակ ««Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն» կազմակերպության տնօրեն լինելու փաստը՝ ակնհայտ է, որ տեղի է ունեցել շահերի բախում։ Այսինքն՝ Բելառուսի կառավարությունը գույքի դիմաց գումար է վճարել իր հետ առնչություն ունեցող կոնցեռնի ներկայացուցչին՝ փողերի լվացման վերաբերյալ կասկածների տեղիք տալով։

Ծառուկյանի և Լուկաշենկոյի կապերը

Հայտնի է, որ Բելառուսի 25 տարվա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է։ 2013 թ.-ի մայիսին Հայաստան այցելության ժամանակ Ծառուկյանն անձամբ էր օդանավակայանում դիմավորել Լուկաշենկոյին և նրան հյուրընկալել իր տանը։ Լուկաշենկոն ներկա էր գտնվել նաև Աբովյան քաղաքում Ծառուկյանի միջոցներով կառուցված Սբ. Հովհաննես եկեղեցու բացմանը։ Բելառուսի առաջնորդը 2013 թ.-ի սեպտեմբերին Ծառուկյանին պարգևատրել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։ 2016 թ.-ի հոկտեմբերին Ծառուկյանը հարավաֆրիկյան ծագման չորս սպիտակ առյուծ էր նվիրել Լուկաշենկոյի 12-ամյա որդուն։

2012 թ.-ին Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը և Բելառուսի նախագահի աշխատակազմին պատկանող «Բելառուստորգ» պետական ձեռնարկությունը Մինսկում համատեղ հիմնադրել էին «Արմյանսկիյ ստանդարտ» ՍՊԸ-ն՝ համապատասխանաբար 69% և 31% բաժնեմասերով։ Այն զբաղվում է հայկական կոնյակի շշալցմամբ։

2016-ին և այս տարվա ապրիլին Գագիկ Ծառուկյանին նկատել էին Բելառուսի դեսպանատանը պատկանող «36 D009 AM» պետհամարանիշով ավտոմեքենայով շրջելիս։

Ամփոփում

Fip.am-ը հարցում ուղարկեց Բելառուսի դեսպանություն՝ պարզելու, թե ինչո՞ւ է որոշվել դեսպանությունը տեղափոխել Երևանից դուրս և ի՞նչ սկզբունքով է ընտրվել այդ տարածքը։ Սակայն պատասխան այդպես էլ չստացանք։ Fip.am-ն այցելեց դեսպանատուն՝ փորձելով բացատրություն ստանալ, սակայն դեսպանության ներկայացուցիչները մերժեցին ընդունել և մեկնաբանել վերոնշյալ հարցերը։

Այսպիսով, մի շարք հարցեր մնում են անպատասխան։

Ինչո՞ւ 2010-ին շուրջ 300 000 դոլարով ձեռք բերած կալվածքը Հարություն Թորոսյանը որոշեց անհատույց նվիրել նախկին սեփականատիրոջն անմիջապես ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվությունից հետո։

Ի՞նչը դրդեց Բելառուսին ծախսել 2 մլն դոլար՝ շուկայական արժեքից քառակի անգամ ավելի, և տեղափոխել դեսպանատունը մայրաքաղաքից դուրս ու հաստատվել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կից տարածքում։ Այս հարցը կհետաքրքրի նաև Բելառուսի քաղաքացիներին, որոնց հարկերի հաշվին է գնվել այս դեսպանատունը։

Հնարավո՞ր է արդյոք, որ այստեղ տեղի է ունեցել պետական փողերի լվացման դասական օրինակ, քանի որ Ժևիկ Մկրտչյանն ուղղակի առնչություն է ունեցել Բելառուսի կառավարության հետ։

Հովհաննես Նազարեթյան

Հարություն Ծատրյան

  • Total: 1
  • 0
  • 1

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens