ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

ԵՄ աջակցությունը Հայաստանին և գործընկերներին

13:52, 28 Հլս, 2021

Այս տարվա հուլիսի կեսերին Եվրոպական միությունը հայտարարեց Հայաստանին շուրջ 2.6 մլրդ եվրոյի աջակցություն տրամադրելու մասին՝ առաջիկա հինգ տարիներին հինգ խոշոր ծրագրերի իրականացման համար։

Չնայած նրան, որ Արևելյան գործընկերության կազմում Հայաստանը ԵՄ-ից դրամաշնորհներ և արտոնյալ վարկեր ստանում է ամեն տարի, 2021-ի հայտարարված գումարն աննախադեպ էր Հայաստանի համար իր չափերով։ Սա համացանցում և մամուլում ակտիվ քննարկումների պատճառ դարձավ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին և Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրներին տրամադրված աջակցության չափերը և նպատակը։ 

ԵՄ աջակցություն ԱլԳ երկրներին

ԵՄ-ն Հայաստանին աջակցություն տրամադրում է Արևելյան գործընկերության երկրների՝ Ադրբեջանի և Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի հետ ԵՄ հարևանության ծրագրի շրջանակում։ Տրամադրվող գումարները նախատեսվում են տվյալ ժամանակահատվածում ԵՄ համար տվյալ տարածաշրջանում կարևոր համարվող ծրագրերի իրականացման համար։

Եվրոպական միության՝ 2014-2020 թվականներին Հայաստանի համար հաստատված բյուջեով նախատեսված էր շուրջ 308 մլն եվրո։ Այն ներառում էր շուրջ 170 մլն եվրո 2014-2017 թվականների համար և գրեթե նույնքան՝ 2017-2020 թվականների համար։ Այս միջոցները հատկացվել են հինգ ծրագրերի իրականացման համար։

Այս տարիներին ԵՄ-ն Արևելյան գործընկերության երկրներին տրամադրել է շուրջ 15.4 մլրդ եվրո, որը ԵՄ ամենամեծ աջակցության ծրագրերից է՝ կազմելով ԵՄ արտաքին կապերի ծրագրի շուրջ 24 տոկոսը։

Այս ժամանակահատվածում (2014-2020) ԵՄ-ն Բելառուսին հատկացրել է մոտ  160 միլիոն եվրո։ Մոլդովային՝ մոտ 740 միլիոն եվրո։ Միայն 2017-2020 թվականների համար նախատեսվել էր Մոլդովային տրամադրել շուրջ 350 միլիոն եվրո գումար։ Նշված ժամանակահատվածի համար Ադրբեջանի համար հատկացվել էր մոտ 160 մլն եվրո գումար։ Հարևան Վրաստանի համար Եվրոպական միությունը նախատեսել էր շուրջ 723 մլն եվրո աջակցություն։ Պաշտոնական կայքում առկա է Ուկրաինային միայն 2018-2020 թվականների համար հատկացված գումարների մասին տեղեկությունը, որը կազմել է մոտ կես միլիարդ եվրո։

Հարկ է նշել, սակայն, որ այս թվերը ամբողջական չեն, քանի որ դրանք կարող են փոխվել հընթացս։ Այսպես, օրինակ, ԵՄ-ն աջակցության առանձին փաթեթ էր կազմել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին աջակցելու համար։

Սպասվող աջակցության չափերը

2021 թվականի նախագծով ԱլԳ անդամ երկրներին տրամադրվելու է ընդհանուր  առմամբ 2.3 մլրդ եվրո՝ որպես դրամաշնորհ, իսկ աջակցության ծրագրի բյուջեն կարող է աճել՝ դառնալով մինչև 17 մլրդ եվրո, ինչը շուրջ 2 միլիարդով ավելի է նախորդ հնգամյակի փաթեթից։ Այս հավելյալ միջոցները ներառում են նաև վարկեր տարբեր ծրագրերի իրականացման, ինչպես, օրինակ, բիզնեսի աջակցության համար։

2021 թ. հուլիսին ԵՄ-ն հայտարարեց Հայաստանին շուրջ 1.6 մլրդ եվրո կամ շուրջ 1.9 մլրդ դոլար աջակցություն տրամադրելու մասին։ Հետագայում Եվրոպական խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ աջակցության չափը կարող  է հասնել 2.6 մլրդ եվրոյի՝ մոտ 3 մլրդ դոլար։ Այս գումարները ներառում են ինչպես դրամաշնորհային ծրագրեր, այնպես էլ վարկային և ներդրումային միջոցներ՝ յոթ (նախապես հայտարարված հինգի փոխարեն) ծրագրերի իրականացման համար։ 

Untitled infographic
Infogram

ԵՄ-ն, մեծացնելով դրամական աջակցության չափերը, ավելացրեց նաև նախատեսված ծրագրերը՝ որոշելով ֆինանսավորել նաև Հայաստանի հարավային շրջանների հզորացումն և Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը։

Եվրոպական միությունն Ուկրաինայի համար նախատեսում է շուրջ 2.3 մլրդ դոլար, Մոլդովայի համար՝ մոտ 1.9 մլրդ դոլար։ Ադրբեջանը ստանալու է միայն 166 մլն դոլար, իսկ Վրաստանը կստանա մոտ 1.4 մլրդ դոլար։

Առայժմ պարզ չէ, թե նշված միջոցներից որքանը կներգրավվեն որպես վարկային միջոցներ, սակայն Արևելյան գործընկերության հինգ (Բելառուսը որոշել է լքել գործընկերության շարքերը) նախատեսված է 2.3 մլրդ եվրո։ 

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն գրել է, որ Հայաստանին տրամադրվող միջոցների մեծ մասը լինելու են վարկեր։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` դրամական օգնությունԵՄ-ՀայաստանԵվրոպական միություն

Հարակից հոդվածներ

Ինչպե՛ս երկիրը կարող է դառնալ Եվրոպական Միության անդամ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՛ս երկիրը կարող է դառնալ Եվրոպական Միության անդամ

18:28, 1 Օգս, 2024

Հայաստանում 2024 թվականի հունիսին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ Եվրամիության անդամակցության համար հանրաքվե անցկացնելու թեմայի շուրջ: Fip.am-ը անդրադարձել էր այս հարցի...

ԵՄ-ն 2․6 մլրդ եվրոն Հայաստանին հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային. Աշոտյանը մասամբ ճիշտ է
Մեծամասամբ ճիշտ

ԵՄ-ն 2․6 մլրդ եվրոն Հայաստանին հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային. Աշոտյանը մասամբ ճիշտ է

15:17, 21 Հլս, 2021

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա 5 տարիների համար Եվրամիության կողմից Հայաստանին...

Դրամական օգնության վերաբերյալ Սյունիքի մարզպետի որոշումների թիվն աճե՞լ է. համեմատական Գորիսի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դրամական օգնության վերաբերյալ Սյունիքի մարզպետի որոշումների թիվն աճե՞լ է. համեմատական Գորիսի հետ

18:29, 8 Հլս, 2021

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հուլիսի 6-ին ֆեյսբուքյան գրառում էր արել՝ պնդելով, որ վերջին երկու...

Գերմանիայի դեսպանի խոսքը մամուլում սխալ է մեկնաբանվել
Լրատվական

Գերմանիայի դեսպանի խոսքը մամուլում սխալ է մեկնաբանվել

16:06, 15 Հնս, 2018

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հունիսի 14-ին կազմակերպած «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» խորագրով սեմինարի ժամանակ ելույթ է ունեցել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens