ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դրամական օգնության վերաբերյալ Սյունիքի մարզպետի որոշումների թիվն աճե՞լ է. համեմատական Գորիսի հետ

18:29, 8 Հլս, 2021

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հուլիսի 6-ին ֆեյսբուքյան գրառում էր արել՝ պնդելով, որ վերջին երկու ամիսներին շեշտակի աճել է Սյունիքի մարզպետի կողմից տրված դրամական օգնությունների վերաբերյալ որոշումների թիվը։ 

Հիշեցնենք, որ FIP.am-ը հետաքննություն էր արել և պարզել, որ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ զգալիորեն ավելացրել էր բնակիչներին հատկացվող դրամական օգնությունը: 

Օրեր անց Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, որը բնակիչներին մայիսին 100-220 հազար դրամ է փոխանցել ու նրանց հարկադրել քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: 

Ռոբերտ Հայրապետյանը գրել է, որ իրավապահները միտումնավոր մոռացության են տվել մարզպետների կողմից տրվող դրամական օգնությունների որոշումները. «Ընտրությանը նախորդած ժամանակահատվածում՝ մասնավորապես մայիսից հունիս ամիսներին, շեշտակի աճել է դրամական օգնության վերաբերյալ Սյունիքի մարզպետի որոշումների թիվը»։ 

Հայրապետյանը ուշադրություն էր հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ չեն հրապարակվել որոշումների հավելվածները, որտեղ ներկայացվում են դրամական օգնություն ստացած քաղաքացիները, ինչը, ըստ նրա, պարտավոր են անել օրենքով:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նաև դրամական օգնությունների մասին Սյունիքի մարզպետի որոշումները՝ հասկանալու, թե արդյո՞ք  դրանց թիվն իսկապես «շեշտակի» աճել է: 

Դրամական օգնությունների մասին որոշումները 2020-2021 թթ.

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այդ պաշտոնում նշանակվել է պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին՝ փոխարինելով հեղափոխությունից անմիջապես հետո պաշտոնը ստանձնած Հունան Պողոսյանին:

2021 թվականի մայիս-հունիս ամիսներին Սյունիքի մարզպետը դրամական օգնություն հատկացնելու մասին 8 որոշում է կայացրել: Ընդհանուր առմամբ, 10 մլն 490 հազար դրամ է հատկացվել: Թիվը մոտավոր է, քանի որ որոշումներից մեկում նշված չէ հատկացվելիք գումարի չափը: Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի մայիս-հունիս ամսին դրամական օգնություն տրամադրելու մասին 2  որոշում էր կայացվել ՝ ընդհանուր մոտ 3 մլն դրամի չափով: 

Մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում՝ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին, այսինքն՝ 4 ամսում, այդ որոշումների թիվը կազմել է ինը՝ ընդհանուր 15 մլն 200 հազար դրամի չափով:

44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հետևած 4 ամիսներին (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր) դրամական հատկացում տրամադրելու մասին 5 որոշում է կայացվել, և տրամադրվել է ընդհանուր առմամբ 4 մլն 520 հազար դրամի օգնություն: 

Թեև դրամական օգնություն տրամադրելու՝ Սյունիքի մարզպետի որոշումները որոշ չափով աճել են, սակայն հնարավոր չէ այս միտումը համեմատել Գորիսի՝ մեր ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված տվյալների հետ: Գորիսի համայնքապետի որոշմամբ նախընտրական 2.5 ամսվա ընթացքում ավելի մեծ գումար էր տրամադրվել դրամական օգնություններին, քան հետպատերազմյան 6 ամիսների ընթացքում: 

«Փաստերի ստուգման հարթակը» կապվեց Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞վ է պայմանավորված նախորդ տարվա համեմատությամբ դրամական օգնությունների աճը:

«Այս տարի Սյունիքի մարզպետարանին հավելյալ գումար է տրամադրվել կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի 44-Ն որոշմամբ: Որպես պատերազմի հետևանքները մեղմելու միջոց՝ հավելյալ 200 մլն դրամ է  հատկացվել Սյունիքի մարզին, որից 50 միլիոնը նախատեսված է հենց սոցիալական աջակցության համար: Նախկինում 30 մլն դրամ էր նախատեսված այդ ծախսերի համար»,— ասաց Ավագյանը: 

Նշենք, որ կառավարության համապատասխան որոշման մեջ իսկապես գրված է, որ հավելյալ գումար տրամադրելու պատճառը պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում սահմանամերձ գյուղերի աճն է: «Սյունիքի մարզի համայնքներում իրականացնել առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին»,- ասվում է կառավարության որոշման մեջ:

Հավելվածների բացակայությունը 

Հատկանշական է, որ Սյունիքի մարզպետարանի կայքում հրապարակված որոշումներում բացակայում են հավելվածները, ինչը հնարավորություն չի տալիս պարզելու օգնություն ստացած անձանց թիվը և անհատական օգնությունների  չափը: FIP.am-ի հետ զրույցում մարզպետի խորհրդականը նշեց, որ դրանք վաղուց չեն հրապարակվում, քանի որ դա հակասում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին:

 Դրամական օգնություններ տրամադրելիս մարզպետարանն առնվազն 2020 թվականի հունվարից չի հրապարակում հավելվածները: 

Հետաքրքրական է սակայն, որ Սյունիքի համայնքների՝ Գորիսի, Կապանի, Մեղրիի ղեկավարների որոշումներում դրամական օգնություն ստացած անձանց տվյալները, այդ թվում՝ անձնագրային համարները, հրապարակված են: 

FIP.am-ը հարցում է ուղարկել Սյունիքի մարզպետարան՝ պարզելու, թե իրավական ակտի ո՞ր մասով է որոշում կայացվել չհրապարակել որոշումների հավելվածները:

Այսպիսով, թեև մայիս-հունիս ամիսներին իսկապես աճել է դրամական օգնության վերաբերյալ Սյունիքի մարզպետի որոշումների թիվը, սակայն դա չի կարելի անվանել շեշտակի աճ, ավելին՝ այն համեմատելի չէ Գորիսի բնակավայրերում գրանցված դրամական հատկացումների աննախադեպ աճի հետ: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Առուշ ԱռուշանյանԳորիսդրամական օգնությունՄելիքսեթ ՊողոսյանՌոբերտ ՀայրապետյանՍյունիք

Հարակից հոդվածներ

Նոյեմբերի 9-ով Ադրբեջանի ու Նախիջևանի տրասնպորտային հաղորդակցության վերահսկողությունը տրվել է ՌԴ-ին․ ՔՊ-ականի մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Նոյեմբերի 9-ով Ադրբեջանի ու Նախիջևանի տրասնպորտային հաղորդակցության վերահսկողությունը տրվել է ՌԴ-ին․ ՔՊ-ականի մանիպուլյացիան

20:38, 16 Հնվ, 2024

ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի արևմտյան շրջանների...

Վերականգնելով կապը Իրանի հետ․ մանրամասներ ճանապարհների կառուցման ընթացքից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վերականգնելով կապը Իրանի հետ․ մանրամասներ ճանապարհների կառուցման ընթացքից

15:35, 20 Հնվ, 2022

Հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ Գորիս-Կապանին փոխարինող Տաթև-Աղվանի ճանապարհը տեղ-տեղ սկսել է...

Կեղծ չեն, բայց դիպլոմ էլ չեն․ կրթության նախարարի նուրբ մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Կեղծ չեն, բայց դիպլոմ էլ չեն․ կրթության նախարարի նուրբ մանիպուլյացիան

13:07, 14 Հնվ, 2022

Նախորդ տարվա վերջին Yerevan.Today լրատվականը հրապարակել էր մի նյութ, որով ցույց էր տվել, որ Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը...

Իշխանությունները թաքցրել են Գորիս-Կապան ճանապարհի պայմանագիրը․ ԱԽ քարտուղարը կեղծում է
Սխալ

Իշխանությունները թաքցրել են Գորիս-Կապան ճանապարհի պայմանագիրը․ ԱԽ քարտուղարը կեղծում է

18:44, 23 Դկտ, 2021

Դեկտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել էր ընդդիմադիր պատգամավորների այն պնդմանը, թե նախորդ տարվա դեկտեմբերին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens