ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Էդվարդ Նալբանդյանի սուտը Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մասին

13:04, 23 Փտր, 2017

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գերմանական Deutsche Welle գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր 2013 թվականին Մաքսային միությանը (այնուհետև՝ Եվրասիական Տնտեսական Միությանը) անդամակցելու Երևանի որոշմանը, որը ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի տապալման պատճառ դարձավ: Նալբանդյանը պարզաբանելով Deutsche Welle-ի մեկնաբանությունն առ այն, որ Եվրամիության հետ Հայաստանի նախորդ համաձայնագրի ստորագրման ձախողումը համընկավ Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցի հետ՝ նշել էր, որ դա այնքան էլ այդպես չէ:

«Մենք վարում էինք բանակցություններ և փաստացի գտնվում էինք ԵՄ հետ ասոացացման համագործակցության (վերաբերյալ բանակցությունների) վերջնական փուլում: Միաժամանակ մենք միշտ հայտարարել ենք, որ Հայաստանը կցանկանար լինել Մաքսային միության կազմում…»: Ըստ նախարարի, Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին ու ԵԱՏՄ-ին հնարավոր չէր ընդհանուր սահման չունենալու պատճառով, սակայն փորձագետների օգնությամբ այս խնդիրը լուծվեց։

Սակայն, Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը իրականության ու գոյություն ունեցող փաստերի հստակ խեղաթյուրում է:

Դեռևս 2013 թ. մարտի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս կապակցությամբ նշել էր, որ․ «Խորը, ազատ և համապարփակ առևտրի գոտու պայմանագիրը գրեթե ավարտելու վրա ենք և տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք և ստորագրենք:» Այնուհետև, Սարգսյանը նաև հավելել էր․ «Հայաստան է ժամանելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը, և Հայաստանի կառավարությունը ամենայն հավանականությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրելու է հուշագիր համագործակցության մասին:»

Փաստորեն Սերժ Սարգսյանը 2013-ի մարտին հստակ մատնանշում է, որ Հայաստանը այդ պահին ուներ միայն մեկ ցանկություն՝ ասոցացվել ԵՄ-ի հետ, իսկ ԵԱՏՄ մասով խոսվում է զուտ համագործակցության շուրջ հուշագրի մասին:

2013թ․-ի օգոստոսի վերջին Հայաստանի Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հարցազրույց էր տվել «Արմնյուզին», որի ընթացքում բազմաթիվ փաստարկներ էր բերել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու անցանկալիության մասին: Շավարշ Քոչարյանը նաև հստակ մատնանշել էր, որ Հայաստանը գիտակցում է, որ Մաքսային միությանը միանալու դեպքում չի կարող միանալ այլ ազատ առևտրի գոտու, իսկ Հայաստանին ներդրումներ գրավելու համար առավել գրավիչ է ասոցացումը Եվրոպական միության հետ: Փոխնախարարն անգամ հայտարարել էր, որ «եթե դու մտնում ես մաքսային միություն, դու արդեն սուվերեն չես»:

Սերժ Սարգսյանի և Շավարշ Քոչարյանի վերոնշյալ հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ նախքան 2013 թ. սեպտեմբերը պաշտոնական Երևանը բնավ ցանկություն չուներ միանալու Մաքսային միությանը, հետևաբար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, մեղմ ասած, չի արտացոլում իրականությունը:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Armenian Foreign MinisterAssociation AgreementCustoms UnionDeutsche WelleEAEUEdward NalbandianEUEurasian Economic UnionEuropean UnionShavarsh KocharyanЕАЭСЕвразийский экономический союзЕвропейский союзЕСМИДМинистр иностранных делТаможенный союзШаварш КочарянЭдвард НалбандянԱԳՆԱրտաքին գործերի նախարարԱրտաքին գործերի նախարարությունարտգործնախարարԵԱՏՄԵՄԵվրամիությունԵվրասիական տնտեսական միությունԷդվարդ ՆալբանդյանՄաքսային միությունՇավարշ ՔոչարյանՍերժ Սարգսյան

Հարակից հոդվածներ

Հայկական կոնյակի մասին հետազոտության հեղինակը ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի կազմակերպությունն է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական կոնյակի մասին հետազոտության հեղինակը ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի կազմակերպությունն է

10:59, 23 Օգս, 2024

Ռուսական մամուլն օրերս մեծ ակտիվությամբ տեղեկություն տարածեց, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ։ Ուսումնասիրությունը, ըստ նույն...

Ի՞նչ է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը․ Հայաստանի ապագան ու Մոլդովայի և Վրաստանի օրինակները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը․ Հայաստանի ապագան ու Մոլդովայի և Վրաստանի օրինակները

14:23, 22 Հլս, 2024

Հուլիսի 17-ին Եվրոպական խորհուրդը հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկությանը: Սա նշանակում է, որ սկիզբ է...

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են

14:07, 2 Հլս, 2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 26-ին Լատվիա այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի «հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում...

ԵԱՏՄ-ին անդամակցելը զենքի ներմուծման մաքսային առավելություն չի տվել, ընդհակառակը․ Բեքարյանի սխալ պնդումը
Սխալ

ԵԱՏՄ-ին անդամակցելը զենքի ներմուծման մաքսային առավելություն չի տվել, ընդհակառակը․ Բեքարյանի սխալ պնդումը

13:24, 28 Դկտ, 2023

168 TV-ի եթերում ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը հայտարարել է՝ եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ապա չէր կարողանա շարունակել ՀԱՊԿ-ից...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens